Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է աջակցել CaseKey կրթական նախաձեռնությանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) երկրորդ տարին անընդմեջ շարունակում է աջակցել CaseKey կրթական նախաձեռնությանը։ Այս գործընկերությունը Հայաստանի տարբեր բուհերի ուսանողներին բացառիկ հնարավորություն է ընձեռում ոչ միայն ներսից ծանոթանալ երկրի տնտեսության առանցքային ճյուղերից մեկին՝ հանքարդյունաբերությանը, այլև սեփական տեսական գիտելիքները կիրառել իրական բիզնես խնդիրների լուծման գործում։
Ոլորտի հետ գործնական ծանոթությունը մեկնարկեց ԶՊՄԿ ճանաչողական այցով։ Ուսանողները հնարավորություն ունեցան հետևել կոմբինատի արտադրական գործընթացներին, եղան բացահանքում և Արծվանիկի պոչամբարում։ Ոլորտի առաջատար մասնագետների և ղեկավար կազմի հետ շփումն օգնեց թիմերին ամբողջական պատկերացում կազմել ժամանակակից հանքարդյունաբերության իրական մասշտաբների, նորագույն տեխնոլոգիաների և մասնագիտական հսկայական բազմազանության մասին։
Այնուհետև մասնակիցներն անցան գործնական փուլին. ստանալով իրական բիզնես քեյս՝ նրանք ունեին ընդամենը 10 օր այն լուծելու համար։ Թիմերի խնդիրն էր մշակել և ներկայացնել արտադրական ծավալների ընդլայնման և ԶՊՄԿ-ի առաջիկա 15 տարվա գործունեության ռազմավարական նախագիծ, ըստ որի ընկերության տարեկան արդյունահանման ծավալը 22 մլն տոննայից պետք է դառնա 30 մլն տոննա։
Մասնագիտական հանձնաժողովը, մանրամասն վերլուծելով և գնահատելով 17 թիմերի ներկայացրած լուծումները, առանձնացրեց լավագույն եռյակին.
1-ին տեղ՝ Polaris Advisory
2-րդ տեղ՝ Adepta Consulting
3-րդ տեղ՝ Zephyrus
ԶՊՄԿ-ի համար նմանատիպ նախաձեռնություններն ունեն կարևոր նշանակություն. դրանք միտված են ոչ միայն երիտասարդ կադրերի մասնագիտական զարգացմանն աջակցելուն, այլև Հայաստանի տնտեսության հիմնարար այս ճյուղը նոր սերնդին համապարփակ ներկայացնելուն։ Ժամանակակից հանքարդյունաբերությունը գիտելիքահեն և տեխնոլոգիապես բարդ ոլորտ է, որը համախմբում է տասնյակ մասնագիտություններ՝ երկրաբանությունից ու ճարտարագիտությունից մինչև տեղեկատվական տեխնոլոգիաներ, բնապահպանություն և կառավարում։
Ուսանողների դրսևորած մեծ հետաքրքրությունն ու ակտիվ մասնագիտական քննարկումները փաստում են՝ ոլորտի հետ անմիջական առնչությունը հնարավորություն է տալիս բացահայտելու դրա հաճախ անտեսանելի կողմերը և ձևավորելու բացառապես փաստերի վրա հիմնված պատկերացումներ։
CaseKey-ում պարտվողներ չկան. այստեղ ձեռք բերված եզակի փորձն ու գիտելիքները կիրառելի և խիստ օգտակար են բոլոր մասնակիցների համար։
Ջերմորեն շնորհավորում ենք հաղթող եռյակին և մաղթում նորանոր մասնագիտական ձեռքբերումներ իրենց հետագա երկար ուղու ընթացքում։
Մանրամասներն՝ այստեղ
1
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ
2
Վեց տարեկան տղան խեղդվել է գոմաղբի մեջ
3
Մեղադրվում է անզգուշությամբ հիվանդին մահվան հասցնելու մեջ. «Հրապարակ օրաթերթ»
4
Ժառանգությունը չես կարող փոխանցել երեխաներիդ, այն կանցնի պետությանը․ ի՞նչ է իրականում ասում օրենքը
5
Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 15-ի դրությամբ



