Երևան, 17.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Մեր թոռներով մի քիչ շունչ ենք առել, բայց մեկ է՝ ցավը ներսում է, ոչինչ լիարժեք չէ». Մխիթար Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Արա լեռում, տուն «վերադարձել»... մեկ տարի երեք ամիս անց. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Մխիթարս ուրախ երեխա էր։ Սիրում էր, որ ամեն ինչ իր սրտով էինք անում։ Տան փոքր տղան էր, բոլորն իրեն այլ կերպ էին սիրում։ Երեք աղջիկ և երեք տղա ունեմ», - «Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարի մայրիկը՝ տիկին Ալվինեն։ Մխիթարը ծնվել է Արարատի մարզի Արարատ գյուղում։ Մանկություն, պատանեկություն, դպրոցական տարիներ, ամեն ինչ կապված է հայրենի գյուղի հետ։ Մայրիկի խոսքով, դպրոցում նորմալ առաջադիմություն է ունեցել, ուսուցիչներն իրեն սիրում էին, ընկերական շրջապատ ուներ։ «Ֆիզկուլտուրա առարկան էր սիրում»։ Ցանկանում էր զորացրվելուց հետո մեքենաների վերանորոգման գործում հմտանալ։ «Նաև շատ էր սիրում մեքենա վարել։ Ամբողջ օրը կարող էր ղեկին լինել։ Նպատակներն ու երազանքները շատ էին, դրանք կյանքի էին կոչվելու արդեն բանակից վերադառնալուց հետո, բայց, ավաղ...»։

2020 թվականի օգոստոսի 14-ին Մխիթարը զորակոչվում է ժամկետային ծառայության։ Ծառայել է Արցախում. նախ՝ Ասկերանում, հետո տեղափոխվել է Ջրական։ «Սիրով մեկնել է ծառայության։ Ասում էր՝ շուտ գնամ, ծառայեմ, որ շուտ էլ գամ։ Բայց նախքան զորակոչվելը մի օր ինձ ասաց. «Այս կյանքն այնքան հետաքրքիր է, այն թողնելու եմ ու բանակ գնամ»։ Այդ զրույցը մինչև հիմա ինձ տանջում է, ինչո՞ւ նման բան ասաց»։

Ծառայության օրերի մասին հարց տալը բարդ է. Մխիթարը շատ քիչ է ծառայել։ «Այդ օրերին մի անգամ զանգահարեց ու ոգևորված պատմեց, որ անվանականչի ժամանակ, երբ ղեկավար կազմից մեկն ասել է՝ եթե մեկը սխալ անի, դրա պատասխանատվությունը բոլորինն է, Մխիթարս, նորակոչիկ լինելով, տեղից արձագանքել է՝ ինչո՞ւ մեկի կատարած սխալի համար պետք է բոլորը պատժվեն։ Հրաման է լսել՝ արձագանքողը թող շարքից դուրս գա»։ Մխիթարը դուրս է գալիս շարքից, և ոչ թե հանդիմանության է արժանանում, այլ դրական արձագանքի՝ զինվորն այսպես «դուխով» պետք է լինի։ Մխիթարը ոգևորությամբ պատմում է ընտանիքին այդ դրվագի մասին, ծնողներն ուրախանում են, որ որդին ոգևորված ծառայում է։ Բայց, ավաղ, սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Պատերազմի առաջին օրը Մխիթարս չի զանգել։ Հաջորդ օրը գնացել էինք բերքահավաքի։ Գլխավոր ճանապարհով մի քանի տասնյակ շտապօգնության մեքենաներ էին անցնում։ Ներսումս վախն ուժգնանում էր։ Ժամը երեքի կողմերն էր, ամուսինս զանգեց. «Ալվի՛ն, արի տուն, ես գնում եմ պատերազմ»։ Նա արդեն գնացել, կամավորագրվել էր, որ հասնի մեր տղայի մոտ։ Ամուսնուս ասում էի՝ Խաչի՛կ, ես էլ եմ գալիս տղուս մոտ։ Ամուսինս բարկացավ... Ինքը գնաց, ես վերադարձա տուն։ Ամուսնուս հետ կապի մեջ էինք, Սյունիքում էր, զանգահարում էր, խոսում էինք, ասում էր, որ պատրաստվում են, զինվորական հմտությունները վերհիշում։ Սեպտեմբերի 30-ին տղաս զանգեց։ Վախենում էի հարցեր տալ։ Միայն ասացի՝ Մխի՛կ, ի՞նչ կա։ Նա արձագանքեց՝ բան չկա, մա՛մ։ Իրեն ասացի, որ հայրիկն էլ է մեկնելու պատերազմի դաշտ տղաներին օգնելու համար։ Տղաս զարմացավ, անգամ բարկացավ, թե ինչո՞ւ է հայրիկը կամավորագրվել։ Հաջորդ զանգը հոկտեմբերի 2-ին էր։ Այնքան արագ էր խոսում. «Մա՛մ ջան, հանկարծ չնեղվես, իմ մասին ընդհանրապես չմտածեք»։ Հարցրեց, թե մենք ինչպես ենք։ Ինձ ասաց. «Մա՛մ, անջատեմ, պետք է տղաներն էլ զանգեն տուն, խոսեն»։ Չէի համարձակվում պատերազմից հարցնել։ Եղբայրներին ասել էր՝ բունկերում է։ Հետո արդեն հասկացանք, որ երբեք էլ բունկերում չի եղել։ Շրջապատում էլ էին ասում՝ նորակոչիկներին պատերազմ չեն տանում, բայց իրականությունն այլ էր։ Հետո զանգ չկար իրենից, տեղս չէի գտնում, վախեցած էի, որովհետև արդեն զոհ ունեինք գյուղում։ Օրերն անցնում էին, բայց ոչ մի զանգ։ Գնում էի աշխատանքի, բայց մտքերս Մխիթարիս կողմն էին։ Հոկտեմբերի 6-ին մեծ տղաս զանգահարեց՝ մա՛մ, Մխիթարը զանգել է։ Դաշտում էի, նույն պահին ծնկի եմ եկել ու Աստծուն շնորհակալություն հայտնել, որ իմ տղան զանգել է, իր հետ ամեն ինչ կարգին է։ Տանը սուրճի սեղան եմ գցել, ուրախացել, որ տղաս զանգել է։ Բայց տանեցիները մի տեսակ էին։ Զգում էի՝ մի բան այն չէ։ Հոկտեմբերի 8-ին Մխիթարս զանգեց։ Էլի այնքան արագ էր խոսում։ Ուզում էր իմանալ, թե ինչպես ենք։ Իր խոսքն էր. «Ես լավ եմ, իմ մասին չմտածեք, մա՛մ, հանկարծ չնեղվես»։ Այդ օրը մեծ տղաս Մխիթարիս զանգից հանկարծակիի եկավ, հետո պարզվեց, որ երբ ինձ ասել է, թե Մխիթարը զանգել է, իրականում տղաս չի զանգել։ Երեխաներս տեսնում էին, որ շատ անհանգիստ եմ, և ինձ ասել էին, թե Մխիթարս զանգել է»։ Հոկտեմբերի 8-ին է եղել Մխիթարի վերջին զանգը։ Այդ օրը նա վիրավորվել է։ Հոկտեմբերի 10-ին Մխիթարն անմահացել է Արա լեռ կոչվող տարածքում։

Մխիթարի անունը մի քանի ամիս մնացել է անհետ կորածների ցուցակում։ Մեկ տարի երեք ամիս անց նրա ինքնությունը հաստատվել է ԴՆԹ հետազոտությամբ։ 

Ապրելու ուժի մասին. «Կյանքը նույնությամբ չի շարունակվում։ Կարծես չապրենք, ուղղակի գոյատևենք։ Մեր ուրախությունը չկա։ Այնքան երջանիկ ընտանիք էինք։ Բոլոր երեխաներս հավաքվում էին մեր տանը, երաժշտությունը միացնում, ուրախանում։ Միշտ ասում էի՝ ինչ երջանիկ եմ, որ բոլորդ կողքիս եք։ Իսկ հիմա... Հիմա մխիթարվում ենք մեր թոռներով, նրանցից մեկը Մխիթարիս անունն է կրում, նրանցով ենք մի քիչ շունչ առնում։ Նրանք են մեզ ժպիտներ պարգևողը։ Բայց, միևնույնն է, ցավը ներսումդ է, ուրախությունդ լիարժեք չէ»։

Հ. Գ. - Մխիթար Գալստյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Արարատ գյուղի պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Շվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը «Վարչապետին` պահանջ. անցկացրե՛ք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, և միայն այդ ընտրությունների արդյունքների հիման վրա կորոշվի` իրականացնե՞լ «Թրամփի ուղին», թե՞ ոչ, անցկացնե՞լ սահմանադրական հանրաքվե՞ն, թե՞ ոչ». Խաչիկ Ասրյան«Քաղաքական գործիքակազմի առումով իշխանությունը չունի բավական կենսունակություն ընդդիմության հետ մրցակցության տեսանկյունից, ուստի դիմում է ռեպրեսիվ մեխանիզմներին». «Փաստ»Հայաստանի տարեցների սոցիալական գոյապայքարը՝ սպառողական զամբյուղի անհասանելիության պայմաններում. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Եվրոպական օրակարգի «ներքին ընդդիմադիրը». ի՞նչ են ցույց տալիս ԱԽ նախկին քարտուղարի հայտարարությունները. «Փաստ»Երևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞. «Փաստ»Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործընթացը. «Փաստ»Բանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևը. «Փաստ»Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 17/18-ինՔուշները և Ուիթքոֆը եվրոպացիների հետ քննարկել են Ռուսաստանի և ԵՄ-ի միջև երկխոսության հաստատումըՄենք գիտենք՝ ինչպես հաղթել, բայց գիտենք նաև ինչպես արժանապատվորեն պարտվել․ Լուիս դե լա ՖուենտեԲաքվի ճարտարապետական դիմագծի կերտողը հայ էԶորակոչի տարիքային շեմը կփոխվի․ ում կվերաբերի նախագիծըԵրևանը մերժում է «Ալիևյան Սահմանադրությունը». Հայաստանի Սահմանադրության ճակատագիրը որոշելու են հայերը, ոչ թե Ադրբեջանը. Ուժեղ ՀայաստանԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է ընդդիմության նկատմամբ շարունակվող քաղաքական հետապնդումներըԹրամփի գնահատմամբ՝ Պուտինը փոքր-ինչ մեղմացնում է դիրքորոշումն Ուկրաինայի հարցումԵրևանում՝ Մալաթիա տոնավաճառի մոտ, բախվել են «Ferrari»-ն և «BMW»-նՀԱՊԿ քարտուղարը քննարկել է կազմակերպության պատասխանատվության գոտում տիրող ռազմաքաղաքական իրավիճակըԲախվել են «Howo», «Renault» բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ումՀանրապետությունում ձյուն է տեղում․ ի՞նչ իրավիճակ է ավտոճանապարհներինԱրսեն Գևորգյանի մահվան ամբողջ պատասխանավտությունը մինչև իր կյանքի վերջ կրելու է Նիկոլ Փաշինյանը․ Հարություն ՀարությունյանՍտալինն ու Սադամ Հուսեյնը կնախանձեին Փաշինյանին․ Ուժեղ Հայաստան«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 15-17-ը մասնակցում է Մոսկվայում անցկացվող «Հանուն ազգերի ազատության» («За свободу наций») միջազգային համաժողովին․ Իվետա ՏոնոյանԵրիտասարդները՝ հանքարդյունաբերության իրական խնդիրների լուծման ճանապարհին․ ԶՊՄԿ-ն՝ CaseKey 2026-ումՑույց տվեք Ադրբեջանի որևէ օրենք, որը վերաբերում է Ղարաբաղին. Արշակ ԿարապետյանՄենք թույլ չենք տա Ալիևի պարտադրած Սահմանադրության ընդունումը․ Ուժեղ ՀայաստանՄեր ժողովուրդը երբեք չի մոռանալու Արցախն ու մեր անցյալը. Ավետիք ՉալաբյանՊարտքերի մեջ հայտնված քաղաքացիները չպետք է մնան միայնակ․ ի՞նչ պետք է անի պետությունը. Հրայր Կամենդատյան«Դադարեցրե՛ք Հայաստանը ազատությունը քաղաքական հավատարմությամբ պայմանավորող կալանավայր դարձնելու փորձերը». Աննա ԿոստանյանՎրաստանը հրաժարվել է մասնակցել ԵՄ նախարարական հանդիպմանը, քանի որ հրավիրվել է միայն երկրի դեսպանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է աջակցել CaseKey կրթական նախաձեռնությանըՍահմանադրությամբ մարդը բարձրագույն արժեք է, բայց իրական կյանքում այդ սկզբունքը չի գործում. Արամ ՎարդևանյանՖուչիկի փողոցը կանվանափոխվի Հայաստանի քննչական կոմիտեի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Իրան Մենք միավորվել ենք՝ հանուն մեր արժեքների, ինքնիշխանության և ժողովրդավարության պաշտպանության. տեսանյութՀամալսարանից ազատվում են դասախոսներ իրենց քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԼավ լուր՝ մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար․ Ավանեսյանը՝ մանրամասնում է Լավրովն ու Արաղչին քննարկել են Մերձավոր Արևելքի կարգավորումը Պիտի օրենք փոխվի, որ ամեն դատարան չկարողանա համատարած կալանք կիրառի մեր հանդեպ. Ավետիք ՉալաբյանՍպասվում է գյուղմթերքի գների շեշտակի բարձրացում, քանի որ ունենք արտահանման դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան35-ամյա կինը իր աղանդի պատճառով առևանգել և զոհաբերել է իր քրոջ երեխայինՄեդվեդևը խոսել է ընտրական գործընթացների վրա արտաքին ազդեցության մասին՝ հիշատակելով նաև Հայաստանը Բերդկունքում բախվել են «Hongqi»-ն ու «Volkswagen»-ը. կա վիրավnր Քաղաքական հետապնդումների նպատակը հասարակությանը վախի մթնոլորտում պահելն է՝ Ալիևի պարտադրած Սահմանադրությունն ընդունելու համար. տեսանյութՊետությունը ձեզ համար հոր տնից բերված օժիտ չէ, որ մաշված շորի պետ դեն նետեք. Աննա ԿոստանյանԻրանի ԱԳՆ ներկայացուցիչը Իսրայելին մեղադրել է ապատեղեկատվական արշավ իրականացնելու մեջ Ադրբեջանական հեռուստաալիքը կարևորել է Թուրքիայի դերը 44-օրյա պատերազմում