Երևան, 17.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ճնշո՞ւմ, թե՞ հայելային պատասխան. դուռը դեռևս բաց է մնում. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 ritmeurasia.ru–ն «Դուռը բաց է մնում, բայց աթոռները հեռացվել են. ինչու՞ Հայաստանը զրկվեց ՀԱՊԿ-ում իր ձայնի իրավունքից» վերնագրով հոդվածում գրում է, որ նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայացած ՀԱՊԿ պետությունների ղեկավարների գագաթնաժողովն իրավաբանորեն ամրագրեց այն, ինչը Երևանը համառորեն պնդում էր երկու տարի շարունակ, այն է՝ Հայաստանը, հետևելով Փաշինյանի և նրա շրջապատի բանաձևին, «սառեցրել» էր իր մասնակցությունը ՀԱՊԿին, բայց կազմակերպությունից դուրս չէր եկել:

Այժմ Փաշինյանի ռեժիմը պատասխան է ստացել այն ամենի համար, ինչ արել է, և ոչ միայն խոսքերով, այլ նաև գործով: Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում իր ձայնի իրավունքից: Ֆորմալ հիմքը անդամակցության վճարների երկարաժամկետ չվճարման պատճառով կազմակերպության կանոնադրության 25-րդ հոդվածի կիրառումն է: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պարզաբանել է գագաթնաժողովում կայացված որոշման էությունը. այն վերաբերում է ՀԱՊԿ քարտուղարության պաշտոններում ՀՀ քաղաքացիների առաջադրման սահմանափակմանը և Հայաստանին քվեարկության իրավունքից զրկելուն։ Սակայն Երևանը պահպանում է իր հիմնարար իրավունքները, առաջին հերթին՝ կոլեկտիվ պաշտպանության իրավունքը։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը ընդգծել է, որ Հայաստանի հեռացման հարցը չկա օրակարգում, լիիրավ անդամակցությունը կվերականգնվի պարտքի մարումից և պետությունների ղեկավարների կողմից որոշում կայացնելուց հետո։

Քաղաքագետ Կարեն Իգիթյանը այս միջադեպը որակել է որպես հարկադիր միջոցառում և Երևանի ինքնահեռացման տեխնիկական ձևակերպում։ Նրա խոսքով, երկիրը դառնում է դիտորդ առանց քվեարկության իրավունքի, իսկ անդամակցության պահպանումը բաց է թողնում դուռը վերադարձի համար. չէ՞ որ Փաշինյանի իշխանությունը հավերժական չէ։

Ինչպե՞ս Երևանը հասավ այս կետին։ Ժամանակագրությունն ինքնին խոսուն է։ 2022 թվականի մայիսին ՀՀ վարչապետը հրապարակավ մեղադրեց ՀԱՊԿ-ին Լեռնային Ղարաբաղ զորքեր տեղակայելու խնդրանքները անտեսելու մեջ, չնայած Ղարաբաղը ճանաչված չէր որպես Հայաստանի ինքնիշխան տարածք։ 2023 թվականի նոյեմբերին նա բաց թողեց Մինսկի գագաթնաժողովը, 2024 թվականի փետրվարին France 24-ին տված հարցազրույցում հայտարարեց ՀԱՊԿ-ին անդամակցությունը «սառեցնելու» մասին, մարտին բարձրացրեց դուրս գալու հարցը, սառեցրեց անդամավճարների վճարումը՝ կազմակերպության տարեկան բյուջեի 10 տոկոսը, 2024 թվականի սեպտեմբերին հայտարարեց, որ «ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության, գոյության և ինքնիշխանության համար», 2026 թվականի օգոստոսին էլ ասաց, որ գոհ կլինի, եթե Հայաստանը հեռացվի կազմակերպությունից, իսկ նոյեմբերի 5-ին էլ ասաց, որ ՀԱՊԿ-ի նկատմամբ հետաքրքրությունը «անհետացել է»... Միևնույն ժամանակ, Երևանը հրաժարվում է կամավոր դուրս գալ կազմակերպությունից. Փաշինյանը նախընտրում է մնալ անորոշության մեջ և մեղադրել ՀԱՊԿ-ին անգործության մեջ, դա ավելի լավ է, քան պաշտոնապես դուրս գալ և կրել հետևանքներ, եթե ռազմական գործողություններ վերսկսվեն Ադրբեջանի հետ։ Փորձագետ Իգիթյանի խոսքով, նա ներկայում չունի Արևմուտքի կողմից անվտանգության ամուր երաշխիքներ, որոնք կարող են փոխանակվել ՀԱՊԿ–ից դուրս գալու հետ։ Հենց դա է պատճառը, որ ՀԱՊԿ-ի որոշումը «ճնշում» չէ, ինչպես այժմ կփորձեն ներկայացնել, այլ հայելային պատասխան։ Կազմակերպությունը պարզապես փաստաթղթավորել է այն, ինչ արել են Հայաստանի իշխանությունները։

Նախ՝ սա տարրական կարգապահության հարց է։ Չի կարելի տարիներ շարունակ լինել ակումբի անդամ, չվճարել անդամավճարներ և, միևնույն ժամանակ, պահանջել ակումբի օրակարգի վրա ազդելու իրավունք։ Անդամավճարները ծախսվում են պայմանական առաքելությունների վրա։ Եթե ցանկանում եք օգտվել կոլեկտիվ պաշտպանությունից, ապա պետք է աջակցեք այն կառույցներին և մեխանիզմներին, որոնք ապահովում են դա։

Երկրորդ՝ սա սթափեցնող ազդանշան է։ Փաշինյանի՝ «ես դեռևս կազմակերպության անդամ եմ, բայց կարծում եմ, որ այն սպառնալիք է ներկայացնում իմ ինքնիշխանությանը» դիրքորոշումը գործընկերություն չէ, այլ քաղաքական դիվերսիա անդամակցության քողի տակ։ Քվեարկության իրավունքից զրկվելը, միաժամանակ պաշտպանվելու իրավունքը պահպանելով, ամենամեղմ հնարավոր պատասխանն է։

Երրորդ՝ վտարումը կլիներ նվեր հակառուսական ուժերին։ Փաշինյանի ռեժիմի համար դա առիթ կտար խոսելու Հարավային Կովկասում Մոսկվայի ազդեցության թուլացման մասին, իսկ Արևմուտքի համար, որը հայտարարում է Ռուսաստանին տարածաշրջանից վտարելու մտադրության մասին, դա կլիներ նվեր։ Հայաստանի «սառեցված» կարգավիճակի պահպանումն ամենաիրատեսական տարբերակն է. դուռը բաց է, բայց աթոռները հանված են մինչև հաշիվների վճարումը։

Չորրորդ՝ դա ապահովագրություն է հենց Հայաստանի համար։ Դե յուրե ՀԱՊԿ-ին անդամակցությունը մնում է հայ-ռուսական անվտանգության հարաբերությունների ճարտարապետության մասը, իսկ ՀԱՊԿ–ից դուրս գալը կքանդեր դա։ Քանի դեռ Երևանը մնում է կազմակերպությունում, նա ունի կոլեկտիվ պաշտպանության հիպոթետիկ իրավունք։ Կապերի լիակատար խզումը կզրկեր նրան նույնիսկ դրանից։

Ներկայիս հայկական իշխանությունների արևմտամետ գիծը քաղաքականություն է, որը կառուցված է այն պատրանքի վրա, որ անվտանգությունը կարելի է գնել նրանցից, ովքեր իրականում այն չեն վաճառում։ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿին, հրաժարվել վճարել իր անդամավճարները, հրապարակայնորեն նվաստացրել է կազմակերպությունը, բայց փոխարենը Արևմուտքից չի ստացել որևէ անվտանգության երաշխիք, բացի արևմտյան հեռուստաալիքներով հարցազրույցներից և կլիմայական համաժողովներին մասնակցելուց։ Արդյունքը պարզ է։ Հայաստանի ազդեցությունը ՀԱՊԿում կորել է. երկիրը դարձել է դիտորդ առանց քվեարկության իրավունքի։ Արևմուտքից անվտանգության երաշխիքներ չկան, բայց ՀԱՊԿ-ի դուռը բաց է մնում։

Սա է գլխավոր դասը. կազմակերպությունը չի հեռացրել Հայաստանին։ Պարզապես դադարել է ձևացնել, թե անդամը, որը չի վճարում ոչինչ և չի մասնակցում ոչնչին, լիարժեք դաշնակից է։ Եթե Երևանը ցանկանում է վերականգնել իր ձայնը, ճանապարհը պարզ է՝ մարել պարտքը և վերադառնալ աշխատանքի։ Հակառակ դեպքում «կախված վիճակը» կմնա մինչև այն պահը, երբ Փաշինյանը ստիպված կլինի պատասխան տալ հետևանքների համար։ Եվ, ինչպես ցույց է տալիս փորձը, նա պատասխան տալու է, և ոչ միայն նա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի Գնդեվազ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ Վտանգը կարող է լուրջ լինել. կարևոր զգուշացում գազով աշխատող մեքենաների վարորդներին Երբվանի՞ց կսկսվեն սարսափելի ցրտերըԱրարատի և Անդրանիկի նկարները հեռացնելը միշտ եղել է թուրքական պահանջ. Ատոմ Մխիթարյան«Մեր թոռներով մի քիչ շունչ ենք առել, բայց մեկ է՝ ցավը ներսում է, ոչինչ լիարժեք չէ». Մխիթար Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Արա լեռում, տուն «վերադարձել»... մեկ տարի երեք ամիս անց. «Փաստ»ԵՄ-ն հակառուսական պատժամիջnցների 22-րդ փաթեթը կհաստատի դեկտեմբերին. Politico Սիսիան-Կապան ավտոճանապարհը երկկողմանի փակ է կցորդիչով բեռնատարների համար Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել Թափառող շների հարձակումների կանխարգելումը պահանջում է հրատապ լուծում․ ՄԻՊ Բանանի շուրջ աղմուկ, պետության շուրջ լռություն․ ինչպես ենք ընկնում հանրային ուշադրության ծուղակը. Աննա ԿոստանյանԱրտահանման արգելքը դեպի ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ կպահպանվի ևս վեց ամիս. «Փաստ»Հայաստանը պարտավոր է օր առաջ հեռանալ Արևմուտքից. Մհեր ԱվետիսյանԻրանի հարցում Թրամփի հետ տարաձայնություններ չունենք. Ջեյ Դի Վենս Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում․ նոյեմբերի 17-ի տվյալները Շվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը «Վարչապետին` պահանջ. անցկացրե՛ք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, և միայն այդ ընտրությունների արդյունքների հիման վրա կորոշվի` իրականացնե՞լ «Թրամփի ուղին», թե՞ ոչ, անցկացնե՞լ սահմանադրական հանրաքվե՞ն, թե՞ ոչ». Խաչիկ Ասրյան«Քաղաքական գործիքակազմի առումով իշխանությունը չունի բավական կենսունակություն ընդդիմության հետ մրցակցության տեսանկյունից, ուստի դիմում է ռեպրեսիվ մեխանիզմներին». «Փաստ»Հայաստանի տարեցների սոցիալական գոյապայքարը՝ սպառողական զամբյուղի անհասանելիության պայմաններում. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Եվրոպական օրակարգի «ներքին ընդդիմադիրը». ի՞նչ են ցույց տալիս ԱԽ նախկին քարտուղարի հայտարարությունները. «Փաստ»Երևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞. «Փաստ»Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործընթացը. «Փաստ»Բանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևը. «Փաստ»Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 17/18-ինՔուշները և Ուիթքոֆը եվրոպացիների հետ քննարկել են Ռուսաստանի և ԵՄ-ի միջև երկխոսության հաստատումըՄենք գիտենք՝ ինչպես հաղթել, բայց գիտենք նաև ինչպես արժանապատվորեն պարտվել․ Լուիս դե լա ՖուենտեԲաքվի ճարտարապետական դիմագծի կերտողը հայ էԶորակոչի տարիքային շեմը կփոխվի․ ում կվերաբերի նախագիծըԵրևանը մերժում է «Ալիևյան Սահմանադրությունը». Հայաստանի Սահմանադրության ճակատագիրը որոշելու են հայերը, ոչ թե Ադրբեջանը. Ուժեղ ՀայաստանԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է ընդդիմության նկատմամբ շարունակվող քաղաքական հետապնդումներըԹրամփի գնահատմամբ՝ Պուտինը փոքր-ինչ մեղմացնում է դիրքորոշումն Ուկրաինայի հարցումԵրևանում՝ Մալաթիա տոնավաճառի մոտ, բախվել են «Ferrari»-ն և «BMW»-նՀԱՊԿ քարտուղարը քննարկել է կազմակերպության պատասխանատվության գոտում տիրող ռազմաքաղաքական իրավիճակըԲախվել են «Howo», «Renault» բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ումՀանրապետությունում ձյուն է տեղում․ ի՞նչ իրավիճակ է ավտոճանապարհներինԱրսեն Գևորգյանի մահվան ամբողջ պատասխանավտությունը մինչև իր կյանքի վերջ կրելու է Նիկոլ Փաշինյանը․ Հարություն ՀարությունյանՍտալինն ու Սադամ Հուսեյնը կնախանձեին Փաշինյանին․ Ուժեղ Հայաստան«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 15-17-ը մասնակցում է Մոսկվայում անցկացվող «Հանուն ազգերի ազատության» («За свободу наций») միջազգային համաժողովին․ Իվետա ՏոնոյանԵրիտասարդները՝ հանքարդյունաբերության իրական խնդիրների լուծման ճանապարհին․ ԶՊՄԿ-ն՝ CaseKey 2026-ումՑույց տվեք Ադրբեջանի որևէ օրենք, որը վերաբերում է Ղարաբաղին. Արշակ ԿարապետյանՄենք թույլ չենք տա Ալիևի պարտադրած Սահմանադրության ընդունումը․ Ուժեղ ՀայաստանՄեր ժողովուրդը երբեք չի մոռանալու Արցախն ու մեր անցյալը. Ավետիք ՉալաբյանՊարտքերի մեջ հայտնված քաղաքացիները չպետք է մնան միայնակ․ ի՞նչ պետք է անի պետությունը. Հրայր Կամենդատյան«Դադարեցրե՛ք Հայաստանը ազատությունը քաղաքական հավատարմությամբ պայմանավորող կալանավայր դարձնելու փորձերը». Աննա ԿոստանյանՎրաստանը հրաժարվել է մասնակցել ԵՄ նախարարական հանդիպմանը, քանի որ հրավիրվել է միայն երկրի դեսպանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է աջակցել CaseKey կրթական նախաձեռնությանըՍահմանադրությամբ մարդը բարձրագույն արժեք է, բայց իրական կյանքում այդ սկզբունքը չի գործում. Արամ ՎարդևանյանՖուչիկի փողոցը կանվանափոխվի