ՄԱԳԱՏԷ-ն ճառագայթահարիչ կուղարկի Բրազիլիա՝ պայքարելու Զիկա վիրուսի դեմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԱԳԱՏԷ-ն Բրազիլիային կօգնի Զիկա վիրուսի դեմ պայքարելու գործում՝ երկիր ուղարկելով մասնագետների եւ վիրուսը տարածող վնասատու միջատների ստերջացման ճառագայթահարիչ: Համապատասխան որոշումն ընդունվել Է Բրազիլիայում միջազգային փորձագետների խորհրդակցության ժամանակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես-ը, փետրվարի 24-ին հաղորդել Է գործակալության մամուլի ծառայությունը:
Նախնական կանխատեսումներով՝ այդ միջոցները մի քանի ամսվա ընթացքում կընդլայնեն մոծակների արական ստերջ առանձնյակների վերարտադրության մասշտաբները, որոնք այնուհետեւ բաց կթողնվեն երկրի ընտրված շրջաններում:
Ապարատը թույլ կտա շաբաթական արտադրել մինչեւ 12 միլիոն ստերջացված մոծակ: Դրանք բաց կթողնվեն Բրազիլիայի Բախիայի եւ Պեռնամբուկուի նահանգների 15 մունցիպալիտետներում, որոնք առանձնապես խիստ են տուժել վիրուսից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



