Երևան, 17.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Գույքահարկից մինչև 100 հազար դրամ փոխհատուցում․ դեկտեմբերրի վերջնաժամկետները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տարվա վերջին ամիսը մի քանի կարևոր ժամկետ ունի։ Դեկտեմբերի 1-ին լրանում է գույքահարկի վճարման ժամկետը, 12-րդ դասարանցիները հունվարյան պետական ավարտական քննություններին պետք է դիմեն մինչև դեկտեմբերի 10-ը, իսկ մինչև տարեվերջ դեռ կարելի է պահանջել 2024 թվականին կատարված սոցիալական ծախսերի փոխհատուցում։

 

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, ժամկետները սահմանված են Հարկային օրենսգրքով, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թ.-ի դեկտեմբերի 6-ի N 78-Ն հրամանով և ՀՀ կառավարության 2023 թ.-ի հունիսի 29-ի «Սոցիալական ծախսերի տեսակների առանձին ուղղությունները, ընտանիքի անդամների շրջանակը և սոցիալական ծախսերի փոխհատուցման առավելագույն չափերը սահմանելու մասին» N 1067-Ն որոշմամբ։

 

1. Դեկտեմբերի 1. գույքահարկ

 

Ֆիզիկական անձինք բնակարանի, առանձնատան, հողամասի, ավտոտնակի և ավտոմեքենայի գույքահարկը պետք է վճարեն մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ (Հարկային օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մաս, 251-րդ հոդվածի 1-ին մաս)։ Ծանուցագիր չստանալը չի ազատում հարկն ամբողջությամբ վճարելու պարտականությունից (233-րդ հոդվածի 4-րդ մաս, 248-րդ հոդվածի 4-րդ մաս)։ Ուշացման յուրաքանչյուր օրվա համար հաշվարկվում է տույժ՝ ժամանակին չվճարված գումարի 0,075 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան 730 օրվա համար (401-րդ հոդված)։

 

2. Դեկտեմբերի 10. հունվարյան ավարտական քննություններ

 

12-րդ դասարանի սովորողը հունվարին պետական ավարտական քննություններին մասնակցելու համար մինչև դեկտեմբերի 10-ը գրավոր դիմում է դպրոցի տնօրենին, իսկ հեռավար ուսուցման դեպքում կարող է դիմել էլեկտրոնային փոստով (N 78-Ն հրամանի հավելվածի 14-րդ կետ)։ Հրամանով դեկտեմբերի 10-ից հետո հունվարյան քննություններին դիմելու հնարավորություն նախատեսված չէ, սակայն սովորողը կարող է մինչև ապրիլի 1-ը դիմել հունիսյան քննություններին (15-րդ կետ)։

 

3. Մինչև տարեվերջ. 2024 թվականի սոցիալական ծախսերի փոխհատուցում

 

2024 թվականի հաշվետու տարվա մասով սոցիալական ծախսերի փոխհատուցման իրավունքը ծագում է, եթե ֆիզիկական անձը 2025 կամ 2026 թվականների ընթացքում հարկային մարմին է ներկայացրել էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված 2024 թվականի հաշվետու տարվա եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) (N 1067-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ պարբերություն)։ Այսինքն՝ որոշմամբ 2027 թվականին ներկայացնելու դեպքում փոխհատուցման իրավունք նախատեսված չէ։ Ընդ որում, ծախսերը պետք է կատարված լինեն անկանխիկ և անմիջականորեն հայտարարատուի կողմից, բացառությամբ որոշմամբ նախատեսված դեպքերի (2.1-ին և 2.2-րդ կետեր), իսկ հաշվարկային փաստաթղթում պետք է նշված լինի ծախսը կատարած անձի հանրային ծառայությունների համարանիշը (3-րդ և 4-րդ կետեր)։ Փոխհատուցման առավելագույն չափը առողջապահության գծով տարեկան 50 000 դրամ է, կրթության գծով՝ ընդհանուր 100 000 դրամ (որից դասագրքերի վարձակալության մասով՝ յուրաքանչյուր աշակերտի համար 3 000 դրամ), իսկ բոլոր ուղղություններով միասին՝ իր և ընտանիքի անդամների համար տարեկան 100 000 դրամ (8-րդ և 9-րդ կետեր)։ Ատամնաբուժական ծառայությունների ծախսերը փոխհատուցվում են միայն 2024 և 2025 թվականների մասով, իսկ սոցիալական փաթեթի շահառուներն ու պետության երաշխավորած անվճար բժշկական օգնություն իրականացնող կազմակերպությունների աշխատողներն ապահովագրական փաթեթի գծով կարող են փոխհատուցում ստանալ միայն այն ընտանիքի անդամների համար, ովքեր շահառու կամ այդ կազմակերպությունների աշխատող չեն (6-րդ կետ)։

Թեմաներ:

39-ամյա հայրը կծել է իր երեխաներին՝ խաղի ժամանակ իրեն գնդակ չտալու պատճառով. երեխաներին հոսպիտալացրել ենԵրևան-Սևան ավտոճանապարհին բшխվել են «Ford Transit»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը. մեկ հոգու տեղում բուժօգնություն են ցուցաբերել Խամենեիի և նրա ընտանիքի սպանության գործով Թեհրանը մեղադրանք է առաջադրել․ մանրամասներ Գույքահարկից մինչև 100 հազար դրամ փոխհատուցում․ դեկտեմբերրի վերջնաժամկետները Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը, «Kia»-ն և «Honda»-ն Բռնատիրական կարգերը մեր երկրում երկար դիմակայել չեն կարող. մի օր դա ավարտվելու է. Արեգ Սավգուլյան21-ամյա ուսանողուհի է ընկել 8-րդ հարկիցԳազի սակագնի թանկացումը բացասական է ազդելու Հայաստանի տնտեսության վրա. Արմեն ՄանվելյանՇենգավիթի համայնքային ոստիկանները սրճեփ սարքերից գողության դեպքեր են բացահայտել «Մանչեսթեր Սիթի»-ն Հալանդի համար տրանսֆերային արժեք է սահմանել. El Nacional Ռուբիոն դատապարտել է Իրանի հարձակումները Բահրեյնի վրա Այն ինչ մեզ տրված է ի ծնե, մենք չենք ընտրում, բայց դրան հավատարիմ մնալը մեր ընտրությունն է. Մհեր ԱվետիսյանՍերբիայում ՄիԳ-29 կործանիչ է կործանվել Ալիևին փոխանցեք` հայ ժողովուրդը նրանից ներողություն չի խնդրելու. Արեգա ՀովսեփյանԱՄՆ ռազմածովային ուժերն ավելի քան 20 ռազմանավ են կենտրոնացրել Մերձավոր Արևելքի շրջանում Ո՞ր մարզը ինչ գույնի խաղալիքներով պետք է զարդարի տոնածառը․ Տավուշը՝ կանաչCOP17-ի շրջանակում կենսաբազմազանության պահպանության նպատակով մոբիլիզացվել է շուրջ 4.46 միլիարդ ԱՄՆ դոլարի ֆինանսավորում ԶՊՄԿ-ն շնորհավորում է ուսանողներին ուսանողների միջազգային օրվա առթիվ «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը Տորոնտոյի «Նուռ» ֆիլմերի փառատոնում արժանացել է «Ծագող աստղ» մրցանակիԱդրբեջանը բազմիցս ցույց է տվել, որ հայկական կողմի զիջումները չեն նվազեցնում նրա ախորժակը, այլ մեծացնում են նոր պահանջների ու էսկալացիայի հնարավորությունները. ադրբեջանագետ Բոլորս միասին պետք է չխնայենք մեր ուժն ու եռանդը և պաշտպանենք հայկական արժեքները. Արսեն ԳրիգորյանՌուսաստանը ենթարկվել է 1441 ԱԹՍ-ի զանգվածային հարձակման, 800-ը՝ Մոսկվայի ուղղությամբ Ալիևյան սահմանադրությունը դուռ է բացելու դեպի կեղծ «Արևմտյան Ադրբեջան», դրանով ապամոնտաժելու են Հայաստանի ՀանրապետությունըԱՄՆ-ի հոկեյի կանանց հավաքականը՝ Աշխարհի չեմպիոն Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պեսկովը հայտարարել է, որ Ղրիմի կամուրջը կվերականգնվի Պուտինն ու Թրամփը կարող են քննարկել Կոնստանտինովկայում մարդասիրական առաքելության վերաբերյալ առաջարկը Դժվար է հավատալ, որ այլևս չենք տեսնելու քո ժպիտըԴառը խմիչք՝ տարբեր բույսերի և համեմունքների համադրությամբ. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 նոյեմբերի). Ամենամեծ մետեորային անձրևը, եկեղեցիների միջև հարաբերությունների դադարեցումը. «Փաստ»Իշխանությունն իր քարոզչական մեքենայով մտել է տուն առ տուն և հաջողության հասել՝ այլասերելով ամեն ինչ. Էդմոն Մարուքյան Գերմանիայի ԱԳ նախարարը կժամանի Հայաստան «Արդյո՞ք նույնն էր լինելու մեղադրանքը, եթե մի այլ «կրիմինալ» դեպք լիներ ու մեկը «կալաշից» մյուսի ուղղությամբ 6 անգամ մոտիկից կրակեր էրեխեքի ներկայությամբ» Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներՀայաստանում ներքաղաքական գործընթացներ չկան. մի՞թե Նիկոլին հաջողվել է սպանել նաև միտքը. Արտակ Զաքարյան Էլ ո՞նց ասեն, որ հասկանանք... «Փաստ»Պրահայում բшխվել են երկու մարդատար գնացք. կան վիրավnրներ Մահափորձի սպառնալիք Թրամփի դեմ․ Իրանի ծրագրերը բացահայտվել են Ծննդաբերության արձակուրդի նոր կարգ. կրճատում է նախատեսվում Ճնշո՞ւմ, թե՞ հայելային պատասխան. դուռը դեռևս բաց է մնում. «Փաստ»Հրդեհ Արմավիր քաղաքում․կանխվել է հրդեհի տարածումը դեպի շինության մյուս հատվածներ Կարո՞ղ ենք փրկել արցախյան բարբառը. Տիգրան Դումիկյան ՌԴ-ից արձագանքել են Թրամփի՝ «Պուտինը նահանջում է» հայտարարությանը Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին Կյանքից անժամանակ հեռացել է բժիշկ-թոքաբան Թամարա ԽաչատրյանըՎենսը դեմոկրատներին մեղադրել է Հուանգի շուրջ սկանդալը Թրամփի դեմ օգտագործելու մեջ «Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի Գնդեվազ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ Վտանգը կարող է լուրջ լինել. կարևոր զգուշացում գազով աշխատող մեքենաների վարորդներին Երբվանի՞ց կսկսվեն սարսափելի ցրտերը