Ամերիկացի երկվորյակները չորս զույգ երկվորյակների մայրեր են դարձել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՄՆ-ի Օրեմ քաղաքում (Յուտայի նահանգ) երկվորյակներ Քերի Բունքերը եւ Քելի Ուոլը երկրորդ անգամ երկու զույգ երկվորյակներ են ունեցել, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ասոշիեյթեդ պրես» գործակալությանը:
36-ամյա ամերիկուհիների առաջին ծննդաբերությունները տեղի են ունեցել մի քանի ամսվա տարբերությամբ: Այժմ նրանց առաջնեկների զույգերը չորս եւ հինգ տարեկան են, բացի այդ, Բունքերը երկու տարեկան երեխա ունի: Բունքերը երկրորդ անգամ երեք շաբաթ ուշ Է ծննդաբերել Ուոլից:
Կանանց խոսքով՝ իրենք ոչ միայն քույրեր են, այլեւ ընկերուհիներ, հարեւաններ եւ գործընկերներ, ուստի պանտրաստվում են ինը երեխաներին միասին մեծացնել:
Հաղորդագրության մեջ չի նշվում, թե Օրեմի այդ բնակչուհիներն ունեն արդյոք ամուսիններ կամ զուգընկերներ:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



