Երևան, 18.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

44-օրյա պատերազմը ես հաճախ եմ բնորոշել որպես «տարօրինակ». Արմեն Աշոտյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ
44-օրյա պատերազմը ես հաճախ եմ բնորոշել որպես «տարօրինակ»։
 
Աշխարհաքաղաքական և տնտեսական պարզագույն տրամաբանության տեսանկյունից ստորև ներկայացված փաստերը դրա հերթական ու անհերքելի ապացույցն են։
 
Համաշխարհային պատմության ու աշխարհաքաղաքականության մեջ կա մի անխախտ օրինաչափություն. ցանկացած ռազմական հակամարտություն և տարածաշրջանային բախում անմիջապես և անխուսափելիորեն հարվածում է էներգետիկ շուկաներին՝ ավերելով ենթակառուցվածքները, խաթարելով մատակարարման շղթաները և առաջացնելով վառելիքի գների պայթյունավտանգ աճ։
 
Նայենք չոր փաստերին.
• 1973 թ. Արաբա-իսրայելական պատերազմ և նավթային էմբարգո. մատակարարումների կտրուկ կրճատում, նավթի համաշխարհային գների քառապատկում և Արևմուտքի էներգետիկ ճարտարապետության ստիպողական վերանայում։
 
• 1979 թ. Իրանական հեղափոխություն և Իրան-իրաքյան պատերազմ. ուղիղ հարվածներ նավթահանքերին, «Տանկերային պատերազմ», գների կրկնապատկում և համաշխարհային տնտեսական ճգնաժամ։
 
• 1990-1991 թթ. Պարսից ծոցի պատերազմ. շուկայից օրական ավելի քան 4 մլն բարել նավթի դուրսմղում, գնային շոկ և հարյուրավոր նավթահորերի հրդեհում։
 
• Հութիների և Սաուդյան Արաբիայի հակամարտություն. անօդաչուների և հրթիռների հարվածներ «Saudi Aramco»-ի ենթակառուցվածքներին, համաշխարհային մատակարարման ցնցումներ։
 
• Ռուս-ուկրաինական պատերազմ (2022 թ.-ից առ այսօր). պատժամիջոցների պատերազմ, «Հյուսիսային հոսք» խողովակաշարերի պայթեցում, գազի ռեկորդային գներ Եվրոպայում և լոգիստիկ ուղիների ամբողջական վերաձևում։
 
• Կարմիր ծովի և Մերձավոր Արևելքի սրացումներ. ծովային զարկերակների արգելափակում, լցանավերի երթուղիների երկարացում Աֆրիկայի շուրջ, ապահովագրական ծախսերի թռիչք և հանքավայրերի ժամանակավոր կանգառներ։
 
Եվ ահա, այս համընդհանուր, երկաթբետոնե օրինաչափության ֆոնին՝ միակ զավեշտալի ու անբացատրելի բացառությունը դարձավ 44-օրյա պատերազմը։
 
Ի հեճուկս աշխարհի մյուս բոլոր թեժ կետերի՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմը ոչ միայն որևէ կերպ չազդեց էներգակիրների մատակարարման ծավալների կամ համաշխարհային գների վրա, այլև անգամ մի ակնթարթ չխոչընդոտեց ընթացիկ շինարարական ու լոգիստիկ աշխատանքներին։
 
Դրա խոսուն վկայությունը հենց պատերազմի ավարտից հաշված օրեր անց՝ 2020 թ. նոյեմբերի 16-ին արձանագրված իրողությունն էր. «Հարավային գազային միջանցքի» առանցքային օղակը՝ Տրանսադրիատիկ գազատարը (TAP), ճիշտ ժամանակին, առանց որևէ խափանման ու ուշացման գործարկվեց՝ ապահովելով ադրբեջանական գազի առևտրային մատակարարումը Եվրոպա։
 
Այսինքն, Ադրբաջանը մի կողմից Արցախում հազարավոր հայերի կյանքեր էր խլում, մյուս կողմից՝ Եվրոպան ադրբեջանական գազի մատակարարման ենթակառուցվածքն էր ավարտում։
 
Ինչպե՞ս էր դա հնարավոր լայնածավալ և երկարատև ռազմական գործողությունների պայմաններում։
Պատասխանը մեկն է. նման բան կարող էր տեղի ունենալ բացառապես Հայաստանի կառավարող ռեժիմի կուլիսային պայմանավորվածության և դավադիր խոստումների հետևանքով, որոնց արդյունքում պատերազմի ողջ ընթացքում չհարվածվեց Ադրբեջանի ոչ մի խողովակաշարի՝ ունենալով դրա բոլոր հնարավորությունները։ Ավելին, Արմեն Սարգսյանն էլ բարձրաձայնեց Փաշինյանի նման դիրքորոշումը հենց պատերազմի ընթացքում։
44-օրյա պատերազմը ոչ միայն «տարօրինակ» էր, այլև բերովի էր և սարքովի։
 
Համախմբվում ենք ըստ օրակարգի, ճիշտ չի, որ բոլորը նույն կերպ մտածեն, երբեմն դժվար է լինում. ԳրիգորյանՎճռական գործողություններ լինելու են. Լևոն ԱզիզյանՉկա’ մի դեպք, երբ սահմանադրություն չփոխելու համար մի երկիր հարձակվում է մյուս երկրի վրա․ ԳրիգորյանԱյս իշխանության հեռացումից հետո Սահմանադրության փոփոխության հարց պետք է դրվի. Աննա Գրիգորյան44-օրյա պատերազմը ես հաճախ եմ բնորոշել որպես «տարօրինակ». Արմեն ԱշոտյանՆիկոլ Փաշինյանը զբաղված է Հայաստանի ազգային պետության կազմաքանդմամբ․ Լևոն ԱզիզյանԱյս իրավիճակում չի քննարկվում այլ պատասխան քան ոչը․ Արամ Վարդևանյան Հայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՄոսկվա-Երևան տոմսերը կտրուկ թանկացել են․ ի՞նչ արժեն այս պահինՄելիքբեկյանը կողմ է, որ ՖԻՖԱ-ն գլխավորի Դիալլոն․ «Լավ ճանաչում եմ, ունի անհրաժեշտ որակները»ՔՊ-ն մահաբեր իշխանություն է․ Արսեն Գևորգյանն այս իշխանության զոհն է․ մենք շարունակելու ենք պայքարել, մինչև նրա նկատմամբ արդարությունը վերականգնվի. Ուժեղ ՀայաստանՆոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ մինչև 50 մետրՄենուա Սողոմոնյանի յուրահատուկ շնորհավորանքը Խաչիկ ԳալստյանինՆոյեմբերի 18-ին, 19-ին և 20-ին ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուՄինչև 2026 թ.-ի դեկտեմբերի 31-ը. 3 ժամկետ, որոնք բաց թողնելու դեպքում կարող եք գումար կամ իրավունք կորցնելԻնչպե՞ս է իշխանությունը համարձակվում հրաժարվել Հայաստանի ծննդյան վկայականից՝ երկիրը թողնելով Ադրբեջանի տարածքային հավակնությունների առաջ անպաշտպանԱնձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴ Նախկինում ընդդիմադիր Փաշինյանն այսօր կամաչեր վարչապետ Փաշինյանից. Մարիաննա ՂահրամանյանԴուք կտրված եք ժողովրդից․ հունիսի 7-ին ժողովուրդն իր խոսքը հստակ ասել է․ մենք թույլ չենք տա ալիևյան սահմանադրության ընդունումը․ Շիրազ ՄանուկյանՄհեր Ավետիսյանը՝ ուսանողներին․ «Ուժը ծնվում է գիտելիքից ու խելքից, դուք եք ծնելու այդ ուժը՝ հանուն Հայաստանի»«Մի՞թե Նիկոլին հաջողվել է սպանել նաև միտքը»․ Հայաստանում ներքաղաքական գործընթացներ չկան․ Արտակ ԶաքարյանՎարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասինԱՄՆ-ը չտեսնված hարված կհասցնի Իրանին՝ Վաշինգտոնի վրա hարձակման դեպքում. Թրամփ Փաշինյանն իր իսկ քննադատության թիրախում. Մարիաննա ՂահրամանյանԿիմ Չեն Ընը բազկաթոռին նստած հետևել է իր դստեր դահուկասահքին Այս մարդիկ ամեն օր խախտում են մեջբերածս ու մի շարք այլ օրենքներ. Աննա ԿոստանյանԸնտրություններում Փաշինյանին ձայն տված մարդկանց զգալի մասն այդ քայլն արել է վախից դրդված. Ավետիք ՉալաբյանՎարորդների համար ստուգման նոր կարգ է նախատեսվում. նախագիծը` ԱԺ-ում Սահմանադրությունը չի փոխվելու. տեսանյութԲժիշկների լիցենզավորման ժամկետները փոխվում են․ նոր որոշում է սպասվում «Քարսիթի» համար 20 հազար դրամ տուգանքը քիչ է․ նոր առաջարկ ԱԺ-ում Ջեյմս Քեմերոնի հետ երևանյան հանդիպումն ու համերգը չեղարկվել են Բիզնեսին կառաջարկվեն էլեկտրական բեռնատարներ Զինծառայությունից ազատվելու նոր հնարավորություն է առաջարկվում 39-ամյա հայրը կծել է իր երեխաներին՝ խաղի ժամանակ իրեն գնդակ չտալու պատճառով. երեխաներին հոսպիտալացրել ենԵրևան-Սևան ավտոճանապարհին բшխվել են «Ford Transit»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը. մեկ հոգու տեղում բուժօգնություն են ցուցաբերել Խամենեիի և նրա ընտանիքի սպանության գործով Թեհրանը մեղադրանք է առաջադրել․ մանրամասներ Գույքահարկից մինչև 100 հազար դրամ փոխհատուցում․ դեկտեմբերրի վերջնաժամկետները Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը, «Kia»-ն և «Honda»-ն Բռնատիրական կարգերը մեր երկրում երկար դիմակայել չեն կարող. մի օր դա ավարտվելու է. Արեգ Սավգուլյան21-ամյա ուսանողուհի է ընկել 8-րդ հարկիցԳազի սակագնի թանկացումը բացասական է ազդելու Հայաստանի տնտեսության վրա. Արմեն ՄանվելյանՇենգավիթի համայնքային ոստիկանները սրճեփ սարքերից գողության դեպքեր են բացահայտել «Մանչեսթեր Սիթի»-ն Հալանդի համար տրանսֆերային արժեք է սահմանել. El Nacional Ռուբիոն դատապարտել է Իրանի հարձակումները Բահրեյնի վրա Այն ինչ մեզ տրված է ի ծնե, մենք չենք ընտրում, բայց դրան հավատարիմ մնալը մեր ընտրությունն է. Մհեր ԱվետիսյանՍերբիայում ՄիԳ-29 կործանիչ է կործանվել Ալիևին փոխանցեք` հայ ժողովուրդը նրանից ներողություն չի խնդրելու. Արեգա ՀովսեփյանԱՄՆ ռազմածովային ուժերն ավելի քան 20 ռազմանավ են կենտրոնացրել Մերձավոր Արևելքի շրջանում Ո՞ր մարզը ինչ գույնի խաղալիքներով պետք է զարդարի տոնածառը․ Տավուշը՝ կանաչ