Երևան, 18.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Դուք հասկանու՞մ եք, որ անարդարությունը, որը այսօր կրծքով պաշտպանում եք, մի օր կարող է ձեզ հարվածել․ Մարիաննա Ղահրամանյան

ԲԼՈԳ
Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
 
Արժանապատիվ հայրենակիցներ,

քաղաքականության մեջ ամենակարևոր փորձությունը իշխանության գալը չէ։ Ամենակարևոր փորձությունը սեփական սկզբունքներին հավատարիմ մնալն է այն ժամանակ, երբ արդեն դու ես իշխանություն։

Նիկոլ Փաշինյանը այդ փորձությունը ձախողել է։

2017 թվականին, երբ Արթուր Սարգսյանը՝ հանրությանը հայտնի «Հաց բերողը», մահացավ հիվանդանոցում՝ կալանքից ազատվելուց հետո, ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ շատ կոշտ հայտարարությամբ։

Այն ժամանակ նա ասում էր.

«Իշխանությունը, այո՛, իշխանությունը, այո՛, համակարգը, այո՛, Քննչական կոմիտեն, այո՛, գլխավոր դատախազությունը, այո՛, գլխավոր դատախազը… բոլորը մեղավոր են»։

Այդ ժամանակ Փաշինյանի քաղաքական դիրքորոշումը հստակ էր. պետությունը չի կարող խուսափել պատասխանատվությունից, երբ մարդու կյանքը հայտնվում է իր վերահսկողության ներքո։ Ասում էր, որ իշխանությունը չի կարող ձեռքերը լվանալ ու թաքնվել ընթացակարգերի հետևում։

Նա պատասխանատվությունը դնում էր համակարգի վրա, այն համակարգի, որի գլուխն այժմ ինքն է։ Այն համակարգի, որը այսօր իր ձեռքին գործիք է ընդդիմախոսներին հետապնդելու, բանտարկելու և մահվան դուռը հասցնելու համար։

2026 թ., Նիկոլ Փաշինյանը 8 տարուց ավելի է վարչապետի պաշտոնն է զբաղեցնում։ Երկրում մոլեգնում են քաղաքական հետապնդումները, ընդդիմության լիդերները կալանավորված են, բանտերը լցված են Փաշինյանի քաղաքական հակառակորդներով։
Պետական համակարգի վերահսկողության ներքո՝ փակման ենթակա, բայց այդպես էլ չփակված Նուբարաշեն ՔԿՀ-ի շատ խորհրդանշական համար 37 խցում անհասկանալի պայմաններում մահանում է ընդդիմադիր քաղբանտարկյալներից Արսեն Գևորգյանը։
Նա բանտում էր չապացուցված մեղադրանքով, բայց Փաշինյանի գլխավորած ՔՊ-ի կողմից արդեն մեղավոր կարգված։

ՔՊ-ականները խոսում են ամեն ինչից, բացի քաղաքական պատասխանատվությունից։ Նրանցից մեկը հարցնում է, թե ի՞նչ անեն, բոլորին տու՞ն ուղարկեն, մյուսը ինֆարկտից մահացությունների վիճակագրությունն է բերում, խոսեց, բայց ոչ ոք ծպտուն չի հանում իշխանության պատասխանատվության մասին։

Ոչ ոք չի հարցնում, իսկ ինչո՞ւ էր դատարանի վերջնական վճռով չապացուցված մեղադրանքի համար Արսեն Գևորգյանը բանտային կալանքում, արդյո՞ք պատշաճ կերպով գնահատվել է նրա առողջական վիճակը, արդյո՞ք ժամանակին է ցուցաբերվել բժշկական օգնությունը, արդյո՞ք հնարավոր էր կանխել մարդու մահը։

Արժանապատիվ հայրենակիցներ, ՔՊ-ականները այս հարցերը չեն հնչեցնում, որովհետև Արսենն իրենց ընդդիմախոսն էր, քաղաքական հակառակորդը։

Դիմում եմ էստեղ նստած ՔՊ-ականներին. ժողովուրդ, մի պահ կանգ առեք ու ձեր շուրջը նայեք, դուք հասկանու՞մ եք, որ ինքներդ անհատապես ու թիմային կերպով էս ամենի մասն եք կազմում, եթե կուզեք, էս ամենի մեղավորն ու պատասխանատուն եք ձեր վարքագծով, ձեր խոսույթով։
 
Դուք հասկանու՞մ եք, որ անարդարությունը, որը այսօր կրծքով պաշտպանում եք, մի օր կարող է ձեզ հարվածել։

Վերադառնանք 2017 թվական, կրկին հիշենք ընդդիմադիր Փաշինյանին։ Այս ամբիոնից իր մի հայտնի ելույթում, որտեղ ժամանակի գլխավոր դատախազին քուանշի էր ենթարկում ընդդիմադիր Փաշինյանը, շատ դիպուկ, շատ պատկերավոր նկարագրում էր այն համակարգը, որը ինքը ոչ միայն չի փոխել, այլև կատարելագործել է։ Վստահ եմ, արդեն կռահեցիք, թե, տեսնելով այսօր Հայաստանում մարդու իրավունքների գահավիժումը, ֆեյսբուքյան ստատուսով կառավարվող իրավապահ համակարգի ու արդարադատության աղետալի վիճակը, ինչ կասեր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա գլխավորած ուժին՝ կրկին բլոտի կանոններով։
Հայաստանի ճանապարհների իրավիճակը․ Քարի լիճ տանող ճանապարհը փակ է Ձմեռը կարող է անակնկալներ մատուցել․ որքան սառնամանիք է սպասվում ՀայաստանումԵրևանից մեկնած ինքնաթիռի վայրէջքը Քիշնևում ուշացել է ԱԹՍ-ների պատճառով Դուք հասկանու՞մ եք, որ անարդարությունը, որը այսօր կրծքով պաշտպանում եք, մի օր կարող է ձեզ հարվածել․ Մարիաննա ՂահրամանյանԻրանը hարվածել է Քուվեյթում ամերիկյան ավիաբազային Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Պուտինը և Սի Ծինփինը սկսել են ռուս-չինական բանակցությունները Ուիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Կիևի անվտանգության երաշխիքներըԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀամախմբվում ենք ըստ օրակարգի, ճիշտ չի, որ բոլորը նույն կերպ մտածեն, երբեմն դժվար է լինում. ԳրիգորյանՎճռական գործողություններ լինելու են. Լևոն ԱզիզյանՉկա’ մի դեպք, երբ սահմանադրություն չփոխելու համար մի երկիր հարձակվում է մյուս երկրի վրա․ ԳրիգորյանԱյս իշխանության հեռացումից հետո Սահմանադրության փոփոխության հարց պետք է դրվի. Աննա Գրիգորյան44-օրյա պատերազմը ես հաճախ եմ բնորոշել որպես «տարօրինակ». Արմեն ԱշոտյանՆիկոլ Փաշինյանը զբաղված է Հայաստանի ազգային պետության կազմաքանդմամբ․ Լևոն ԱզիզյանԱյս իրավիճակում չի քննարկվում այլ պատասխան քան ոչը․ Արամ Վարդևանյան Հայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՄոսկվա-Երևան տոմսերը կտրուկ թանկացել են․ ի՞նչ արժեն այս պահինՄելիքբեկյանը կողմ է, որ ՖԻՖԱ-ն գլխավորի Դիալլոն․ «Լավ ճանաչում եմ, ունի անհրաժեշտ որակները»ՔՊ-ն մահաբեր իշխանություն է․ Արսեն Գևորգյանն այս իշխանության զոհն է․ մենք շարունակելու ենք պայքարել, մինչև նրա նկատմամբ արդարությունը վերականգնվի. Ուժեղ ՀայաստանՆոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ մինչև 50 մետրՄենուա Սողոմոնյանի յուրահատուկ շնորհավորանքը Խաչիկ ԳալստյանինՆոյեմբերի 18-ին, 19-ին և 20-ին ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուՄինչև 2026 թ.-ի դեկտեմբերի 31-ը. 3 ժամկետ, որոնք բաց թողնելու դեպքում կարող եք գումար կամ իրավունք կորցնելԻնչպե՞ս է իշխանությունը համարձակվում հրաժարվել Հայաստանի ծննդյան վկայականից՝ երկիրը թողնելով Ադրբեջանի տարածքային հավակնությունների առաջ անպաշտպանԱնձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴ Նախկինում ընդդիմադիր Փաշինյանն այսօր կամաչեր վարչապետ Փաշինյանից. Մարիաննա ՂահրամանյանԴուք կտրված եք ժողովրդից․ հունիսի 7-ին ժողովուրդն իր խոսքը հստակ ասել է․ մենք թույլ չենք տա ալիևյան սահմանադրության ընդունումը․ Շիրազ ՄանուկյանՄհեր Ավետիսյանը՝ ուսանողներին․ «Ուժը ծնվում է գիտելիքից ու խելքից, դուք եք ծնելու այդ ուժը՝ հանուն Հայաստանի»«Մի՞թե Նիկոլին հաջողվել է սպանել նաև միտքը»․ Հայաստանում ներքաղաքական գործընթացներ չկան․ Արտակ ԶաքարյանՎարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասինԱՄՆ-ը չտեսնված hարված կհասցնի Իրանին՝ Վաշինգտոնի վրա hարձակման դեպքում. Թրամփ Փաշինյանն իր իսկ քննադատության թիրախում. Մարիաննա ՂահրամանյանԿիմ Չեն Ընը բազկաթոռին նստած հետևել է իր դստեր դահուկասահքին Այս մարդիկ ամեն օր խախտում են մեջբերածս ու մի շարք այլ օրենքներ. Աննա ԿոստանյանԸնտրություններում Փաշինյանին ձայն տված մարդկանց զգալի մասն այդ քայլն արել է վախից դրդված. Ավետիք ՉալաբյանՎարորդների համար ստուգման նոր կարգ է նախատեսվում. նախագիծը` ԱԺ-ում Սահմանադրությունը չի փոխվելու. տեսանյութԲժիշկների լիցենզավորման ժամկետները փոխվում են․ նոր որոշում է սպասվում «Քարսիթի» համար 20 հազար դրամ տուգանքը քիչ է․ նոր առաջարկ ԱԺ-ում Ջեյմս Քեմերոնի հետ երևանյան հանդիպումն ու համերգը չեղարկվել են Բիզնեսին կառաջարկվեն էլեկտրական բեռնատարներ Զինծառայությունից ազատվելու նոր հնարավորություն է առաջարկվում 39-ամյա հայրը կծել է իր երեխաներին՝ խաղի ժամանակ իրեն գնդակ չտալու պատճառով. երեխաներին հոսպիտալացրել ենԵրևան-Սևան ավտոճանապարհին բшխվել են «Ford Transit»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը. մեկ հոգու տեղում բուժօգնություն են ցուցաբերել Խամենեիի և նրա ընտանիքի սպանության գործով Թեհրանը մեղադրանք է առաջադրել․ մանրամասներ Գույքահարկից մինչև 100 հազար դրամ փոխհատուցում․ դեկտեմբերրի վերջնաժամկետները Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը, «Kia»-ն և «Honda»-ն Բռնատիրական կարգերը մեր երկրում երկար դիմակայել չեն կարող. մի օր դա ավարտվելու է. Արեգ Սավգուլյան21-ամյա ուսանողուհի է ընկել 8-րդ հարկից