Հայաստանի ճանապարհների իրավիճակը․ Քարի լիճ տանող ճանապարհը փակ է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Արագածոտնի մարզում փակ է Քարի լիճ տանող ճանապարհը, իսկ Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով։



