Ուկրաինական անօդաչուները հարվածել են Կրասնոդարի երկրամասի երկու նավթավերամշակման գործարանների
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳիշերը ուկրաինական անօդաչուները հարձակվել են Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի վրա։ Տարածաշրջանի օպերատիվ շտաբի հաղորդմամբ՝ անօդաչուների բեկորների ընկնելու հետևանքով երկու ձեռնարկություններում հրդեհներ են բռնկվել։
Ուկրաինական մոնիթորինգային աղբյուրների տվյալներով՝ հարվածների թիրախում են հայտնվել Սևերսկի շրջանում գտնվող Աֆիպսկի և Իլսկի նավթավերամշակման գործարանները։
Աֆիպսկի ավանի բնակիչները նաև հայտնում են Պուշկինի փողոցում հարվածի և հնարավոր տուժածների մասին։ Տուժածների վերաբերյալ տեղեկությունները դեռ պաշտոնապես չեն հաստատվել։



