Ձայնագրության մեջ իսպառ բացակայում է որևէ հանցակազմ. Ավետիք Չալաբյան
ԲԼՈԳԱվետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Երեկ Երևանի առաջին ատյանի դատարանում տեղի ունեցավ ինձ վերագրվող “գործով” դատական նիստը, որտեղ պետական մեղադրողը ներկայացրեց այն, ինչ իրենք զարմանալի կերպով ապացույցներ են համարում։
Ես դատական նիստի սկզբում հայտարարեցի, որ բացի հանդիպման փաստից, մնացած ամեն ինչը մեղադրական եզրակացության մեջ պարզապես սուտ է, և նիստի հետագա ընթացքը եկավ դա հաստատելու։ Նիստը լայնորեն լուսաբանվել է լրատվամիջոցներում, հնարավորություն տալով մեր հասարակությանը ծանոթանալ կողմերի փաստարկներին և սեփական եզրակացություններ անել, ուստի ստորև կիսվում եմ միայն իմ ամփոփիչ ճեպազրույցով։
Շնորհակալ եմ նաև մեր բոլոր համախոհներին և աջակիցներին վստահության և աջակցության համար՝ ձեր հետ միասին մենք կհասնենք արդարության լիակատար վերականգմանը։



