Երևան, 18.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Բոլորն էլ գիտեն, որ Ադրբեջանի վերջին պահանջը մեր պատմության ավարտն է. որքան էլ զարմանալի հնչի, Ադրբեջանի «վերջին պահանջը» Ադրբեջանում չի ձևավորվում, այլ՝ Հայաստանում. Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Բոլորն էլ գիտեն, որ Ադրբեջանի վերջին պահանջը մեր պատմության ավարտն է. ստանալ այնպիսի Հայաստան՝ ենթաԱդրբեջան, որը բոլոր կենսական հարցերով կախված կլինի իրենից, գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

«Երևի միայն այսօրվա Հայաստանում կարող են լուրջ դեմքով քննարկել, թե ո´րն է Ադրբեջանի «վերջին պահանջը»։ Մնում է՝ իրոք Ադրբեջանին հարցնենք։
Աբսուրդն այն է, որ բոլորն էլ գիտեն, որ Ադրբեջանի վերջին պահանջը մեր պատմության ավարտն է։ Գործնականում ստանալ մի այնպիսի Հայաստան՝ ենթաԱդրբեջան, որը բոլոր կենսական հարցերով կախված կլինի իրենից, կլինի թույլ, անհեռանկար ու առանց զարգացման պոտենցիալի մի պետություն։ Սա բոլորը գիտեն, բայց տարբեր պատճառներով ձև են անում, թե չգիտեն։

Որտե՞ղ է ձևավորվում վերջին պահանջը

Որքան էլ զարմանալի հնչի, Ադրբեջանի «վերջին պահանջը» Ադրբեջանում չի ձևավորվում, այլ՝ Հայաստանում։ Որքան թուլացանք, այնքան պահանջները շատանալու են։ Կառուցենք գրագետ քաղաքականություն, ռիսկերը գրագետ քայլերով սարքենք կառավարելի՝ պահանջները սահուն կանգնելու են։ Հայաստանում եղավ առողջ մթնոլորտ՝ պահանջները կանգնելու են։ Հայաստանը պետք է գտնի և առաջարկի մեխանիզմներ, որոնց շնորհիվ Ադրբեջանի նոր պահանջները կդադարեն։ Եվ հակառակը. մենք կարող ենք անել սխալներ, նույնիսկ՝ առանց գիտակցելու կամ այլ լավ մղումներով, կամ Ադրբեջանի հետ ուղիղ կապ չունեցող հարցերում, և ստանալ մի վիճակ, որտեղ Ադրբեջանի պահանջները կավելանան, կսաստկանան։ Մեր քաղաքական և պետական մտքի շրջադարձային պահը սա է՝ գիտակցել, որ Ադրբեջանի վերջին պահանջը ձևավորվում է Հայաստանում։ Հետևաբար՝ անել քայլեր, որոնք կհանգեցնեն Հայաստանի հանդեպ պահանջների դադարեցմանը։
Ադրբեջանը 2021 թ-ին չգիտեր, թե հատկապես ինչպե´ս է ավարտվելու «Արցախի պատմությունը»։ Պրոցեսը բերեց վատագույն տարբերակին, թեև ավարտը կարող էր բոլորովին այլ լինել։

Հիմա էլ մեր այսօրվա պրոցեսի կոնկրետ սցենարը ոչ ոք չգիտի, բայց այդ սցենարն ընթացքի մեջ է։ Իրավիճակը պահանջում է, որ Հայաստանում վերջապես սկսվի լուրջ որոշումների կայացումը։ Բարձր բղավելով չի. պետք է գնալ ներքին համաձայնության ու սկսել լուծումների առարկայական քննարկումը։ Հանրային մթնոլորտը պետք է էապես լրջանա ու էապես քաղաքականացվի, քաղաքական միտք ու քաղաքական բանաձևեր պետք է մտնեն մեր կյանք, քաղաքական դեմքերը, կուսակցությունների նախագահները, գործիչները պետք է բանտերից ազատ արձակվեն, մթնոլորտը պետք է լիցքաթափվի, եկեղեցու վրա հարձակումները պիտի դադարեցվեն, պետք է հնարավորինս հանդարտ մթնոլորտում սկսել բոլոր բարդ հարցերի հաշվարկված, ճիշտ լուծումների մշակումը։ Հիմա առանցքային պահն է՝  Ադրբեջանի պահանջները դադարեցնելու և պատմության այս փուլի վերջաբանը ճիշտ գրելու համար»,- գրել է նա: 

Արտերկրում ՀՀ դեսպանատներում անձնագրերի տրամադրումը ժամանակավորապես դադարեցվել է՝ հասանելի կդառնա 2-4 ամսվա ընթացքում Բոլորն էլ գիտեն, որ Ադրբեջանի վերջին պահանջը մեր պատմության ավարտն է. որքան էլ զարմանալի հնչի, Ադրբեջանի «վերջին պահանջը» Ադրբեջանում չի ձևավորվում, այլ՝ Հայաստանում. Հովհաննիսյան Մեծ զեղչերի սեզոնին ընդառաջ արժե մի փոքր սպասել. անակնկալ` օնլայն շոփինգի սիրահար C360 Mastercard քարտապաններին «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում խաղային առաջին օրն ավարտվել է Հայկ Մարտիրոսյանի հաղթանակով 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 19-ինԱՄՆ-ը դիտարկում է Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպման հնարավորությունը. Ռուբիո Ինչո՞ւ է 2027 թվականը կարևոր լինելու. պատմական պահեր, որոնք տեղի կունենան հենց այս տարիՁայնագրության մեջ իսպառ բացակայում է որևէ հանցակազմ. Ավետիք Չալաբյան Ուկրաինական անօդաչուները հարվածել են Կրասնոդարի երկրամասի երկու նավթավերամշակման գործարանների Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին Հայաստանի ճանապարհների իրավիճակը․ Քարի լիճ տանող ճանապարհը փակ է Ձմեռը կարող է անակնկալներ մատուցել․ որքան սառնամանիք է սպասվում ՀայաստանումԵրևանից մեկնած ինքնաթիռի վայրէջքը Քիշնևում ուշացել է ԱԹՍ-ների պատճառով Դուք հասկանու՞մ եք, որ անարդարությունը, որը այսօր կրծքով պաշտպանում եք, մի օր կարող է ձեզ հարվածել․ Մարիաննա ՂահրամանյանԻրանը hարվածել է Քուվեյթում ամերիկյան ավիաբազային Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Պուտինը և Սի Ծինփինը սկսել են ռուս-չինական բանակցությունները Ուիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Կիևի անվտանգության երաշխիքներըԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀամախմբվում ենք ըստ օրակարգի, ճիշտ չի, որ բոլորը նույն կերպ մտածեն, երբեմն դժվար է լինում. ԳրիգորյանՎճռական գործողություններ լինելու են. Լևոն ԱզիզյանՉկա’ մի դեպք, երբ սահմանադրություն չփոխելու համար մի երկիր հարձակվում է մյուս երկրի վրա․ ԳրիգորյանԱյս իշխանության հեռացումից հետո Սահմանադրության փոփոխության հարց պետք է դրվի. Աննա Գրիգորյան44-օրյա պատերազմը ես հաճախ եմ բնորոշել որպես «տարօրինակ». Արմեն ԱշոտյանՆիկոլ Փաշինյանը զբաղված է Հայաստանի ազգային պետության կազմաքանդմամբ․ Լևոն ԱզիզյանԱյս իրավիճակում չի քննարկվում այլ պատասխան քան ոչը․ Արամ Վարդևանյան Հայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՄոսկվա-Երևան տոմսերը կտրուկ թանկացել են․ ի՞նչ արժեն այս պահինՄելիքբեկյանը կողմ է, որ ՖԻՖԱ-ն գլխավորի Դիալլոն․ «Լավ ճանաչում եմ, ունի անհրաժեշտ որակները»ՔՊ-ն մահաբեր իշխանություն է․ Արսեն Գևորգյանն այս իշխանության զոհն է․ մենք շարունակելու ենք պայքարել, մինչև նրա նկատմամբ արդարությունը վերականգնվի. Ուժեղ ՀայաստանՆոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ մինչև 50 մետրՄենուա Սողոմոնյանի յուրահատուկ շնորհավորանքը Խաչիկ ԳալստյանինՆոյեմբերի 18-ին, 19-ին և 20-ին ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուՄինչև 2026 թ.-ի դեկտեմբերի 31-ը. 3 ժամկետ, որոնք բաց թողնելու դեպքում կարող եք գումար կամ իրավունք կորցնելԻնչպե՞ս է իշխանությունը համարձակվում հրաժարվել Հայաստանի ծննդյան վկայականից՝ երկիրը թողնելով Ադրբեջանի տարածքային հավակնությունների առաջ անպաշտպանԱնձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴ Նախկինում ընդդիմադիր Փաշինյանն այսօր կամաչեր վարչապետ Փաշինյանից. Մարիաննա ՂահրամանյանԴուք կտրված եք ժողովրդից․ հունիսի 7-ին ժողովուրդն իր խոսքը հստակ ասել է․ մենք թույլ չենք տա ալիևյան սահմանադրության ընդունումը․ Շիրազ ՄանուկյանՄհեր Ավետիսյանը՝ ուսանողներին․ «Ուժը ծնվում է գիտելիքից ու խելքից, դուք եք ծնելու այդ ուժը՝ հանուն Հայաստանի»«Մի՞թե Նիկոլին հաջողվել է սպանել նաև միտքը»․ Հայաստանում ներքաղաքական գործընթացներ չկան․ Արտակ ԶաքարյանՎարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասինԱՄՆ-ը չտեսնված hարված կհասցնի Իրանին՝ Վաշինգտոնի վրա hարձակման դեպքում. Թրամփ Փաշինյանն իր իսկ քննադատության թիրախում. Մարիաննա ՂահրամանյանԿիմ Չեն Ընը բազկաթոռին նստած հետևել է իր դստեր դահուկասահքին Այս մարդիկ ամեն օր խախտում են մեջբերածս ու մի շարք այլ օրենքներ. Աննա ԿոստանյանԸնտրություններում Փաշինյանին ձայն տված մարդկանց զգալի մասն այդ քայլն արել է վախից դրդված. Ավետիք ՉալաբյանՎարորդների համար ստուգման նոր կարգ է նախատեսվում. նախագիծը` ԱԺ-ում Սահմանադրությունը չի փոխվելու. տեսանյութԲժիշկների լիցենզավորման ժամկետները փոխվում են․ նոր որոշում է սպասվում «Քարսիթի» համար 20 հազար դրամ տուգանքը քիչ է․ նոր առաջարկ ԱԺ-ում