Չինաստանը և ՌԴ-ն կնպաստեն բազմաբևեռ աշխարհի ձևավորմանը. Սի Ծինփին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանը և Ռուսաստանը պետք է նպաստեն բազմաբևեռ աշխարհի ձևավորմանը և միջազգային հարաբերությունների ժողովրդավարացմանը։ Այս մասին հայտարարել է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը Շենժենում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպման ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ապագայում մենք պետք է անշեղորեն պահպանենք շարունակականությունը, համարձակորեն առաջ գնանք, մշտապես բացահայտենք երկկողմ հարաբերությունների հսկայական ներուժը և հարստացնենք դրանց բովանդակությունը։
Կարևոր է պահպանել գործնական աշխատանքի տրամադրվածությունը, շարունակել համառորեն աշխատել, գործուն քայլերով խորացնել բազմակողմ համագործակցությունը և հաստատակամորեն կրել խոշոր տերությունների վրա դրված պատասխանատվությունը, նպաստել բազմաբևեռ աշխարհի ձևավորմանը և միջազգային հարաբերությունների ժողովրդավարացմանը», – ասել է նա։
Հիշեցնենք, որ Պուտինը ժամանել է Շենժեն, որտեղ նոյեմբերի 18-19-ը անցկացվում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովը։ «Ցիլին Շանչժուան» պետական նստավայրում կայացել են ռուս-չինական բանակցություններ՝ ներկայացուցչական պատվիրակությունների մասնակցությամբ։ Ինչպես ավելի վաղ նշել էր ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, նեղ կազմով քննարկվելու է երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։



