«Tara Gas» գազատար նավի վրա հարձակում է եղել, անձնակազմից մեկն անհետ կորել է (տեսանյութ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀորմուզի նեղուցի մոտակայքում Պանամայի դրոշի ներքո նավարկող «Tara Gas» գազատար նավի վրա հարձակում է եղել, անձնակազմի անդամներից մեկն անհետ կորել է․ այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Հնդկաստանի իշխանություններին և ծովային անվտանգության ոլորտի աղբյուրներին։
Եվս երկու նավաստի վնասվածքներ են ստացել ու հոսպիտալացվել։
Նավի վրա հարձակումը տեղի է ունեցել նոյեմբերի 16-ին՝ Օմանի ափերի մոտ, Մուսանդամ թերակղզու հարևանությամբ, ինչի հետևանքով նավի վրա հրդեհ է բռնկվել։ Օմանի ծառայությունները տարհանել են անձնակազմի բոլոր 24 անդամներին։
Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ 21 նավաստի անվնաս է, երկուսը բուժօգնություն են ստացել, իսկ մեկն անհետ կորել է։



