ԱՄՆ-ն Իրանի դեմ ռազմական գործողության ընթացքում օգտագործել է ժամկետանց զինամթերք․ ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարարի պաշտոնակատար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ ռազմածովային ուժերի նախարարի պաշտոնակատար Հունգ Կաոյի խոսքով՝ ամերիկացի զինվորականները Իրանի դեմ իրականացված «Էպիկական ցասում» (Epic Fury) գործողության ընթացքում օգտագործել են պիտանելիության ժամկետն անցած զինամթերքի մի մասը։
Նրա խոսքով՝ զինվորականներին հաջողվել է փոխել ժամկետանց զինամթերքի որոշ տեսակների կոդերը և դրանք կրկին կիրառելի դարձնել։
«Ես մեծացել եմ աղքատ ընտանիքում։ Մեզ մոտ հացը չէին նետում, նույնիսկ եթե այն չորանում էր․ մի փոքր ջուր էինք ցողում վրան, 15 վայրկյանով դնում միկրոալիքային վառարանում, և այն կրկին կարելի էր ուտել։ Մենք նույն կերպ վարվեցինք նաև որոշ զինամթերքի հետ»,-պատմել է Հունգ Կաոն։



