Երևան, 18.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հայաստանի համայնքները քարտեզագրվում են նորարարական լուծումներով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

HYPHEN4 ԼԱԲ կրթական և հետազոտական հասարակական կազմակերպությունը, երիտասարդների և ուսանողների ներգրավմամբ, նորարարական լուծումներով քարտեզագրում և տեսանելի է դարձնում Հայաստանի տարբեր վայրերի շենքերն ու հանրային տարածքները՝ ներկայացնելով այն ամենը, ինչը նույնիսկ արբանյակային պատկերով հնարավոր չէ նկատել։

Քարտեզագրման միջոցով տեսանելի են դառնում նաև Հայաստանի տարբեր մարզերի բնակավայրերի խնդիրները, ռեսուրսներն ու նոր հնարավորությունները. մինչև այսօր Հայաստանի ութ համայնքներում քարտեզագրվել է ավելի քան 47000 տվյալ:

  HYPHEN4 ԼԱԲ-ը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի շահառուներից է: Դրամաշնորհային մրցույթի շրջանակում կազմակերպությունը ստացել է ավելի քան 30 պլանշետ, որոնց շնորհիվ թղթով, մատիտով ու տեսախցիկով կատարվող աշխատանքը դարձել է ավելի արագ ու ճկուն։

 «Մեր բուն նպատակը Հայաստանի ապակենտրոնացված համայնքները քարտեզների միջով տեսանելի դարձնելն է: Ներգրավում ենք տարբեր խմբերի՝ համալսարանի ուսանողներ, պատանիներ, Թումոյի սաներ, ովքեր աշխատում են այս ուղղությամբ։ «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ կարողացանք մեր մեթոդիկան զարգացնել և նոր տեխնոլոգիաներ օգտագործել մեր աշխատանքներում։ Մենք այս տարի կրկնակի ենք քարտեզագրել, ինչ անցյալ տարի»,- նշում է HYPHEN4 ԼԱԲ կրթական և հետազոտական ՀԿ հիմնադիր, ծրագրերի նախաձեռնող և ղեկավար Սյունե Առաքելյանը:

«Նախկինում  HYPHEN4 ԼԱԲ-ի ներգրաված երիտասարդներն ու պատանիները քարտեզագրման աշխատանքներն իրականացրել են թղթի, մատիտի և տեսախցիկի միջոցով։ Այս տարի պլանշետները բավականին բարձրացրին աշխատանքի արդյունավետությունն ու կարողացան ժամանակ խնայել։ Օրինակ, նրանք կարողանում են տվյալները թարմացնել բազայում, իսկ ղեկավարները հենց այդ պահին կարողանում են վերահսկել աշխատանքի պրոցեսը տարբեր համայնքներում»,- նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը։

  «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից: Հիմնադրամի ծրագրերն ուղղված են հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային, առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

«Toyota»-ն «Չայնիի» ոլորաններում բախվել է արգելապատնեշներին, վիրավորները հարազատ եղբայրներ ենՏեսեք՝ ինչ է տեղի ունենում, երբ Նարեկ Կարապետյանը կառավարությունից պահանջում է պարզաբանել՝ ի՞նչ է կատարվում Հայաստանի պետական բյուջեի պակասուրդի հետ. տեսանյութՊուտինի օգնական Յուրի Ուշակովը՝ Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի եռակողմ հանդիպման օրակարգի մասին Հայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները 2 դպրոցական աղջկա դիակ է հայտնաբերվելԿենսաթոշակների բարձրացում, առողջության ապահովագրություն․ նախարարը՝ աղքատության նվազման մասին Հայաստանի համայնքները քարտեզագրվում են նորարարական լուծումներով Երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում ԱՄՆ-ն Իրանի դեմ ռազմական գործողության ընթացքում օգտագործել է ժամկետանց զինամթերք․ ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարարի պաշտոնակատար Ռուսաստանը հարված է հասցրել Օդեսայի կենտրոնին Պակիստանցին դատապարտվել է 27,5 տարվա ազատազրկման՝ Թրամփի դեմ մաhափnրձ նախապատրաստելու համար Հորմուզի նեղուցում լցանավի վրա հարձակման հետևանքով 11 նավաստի է վիրավորվել Պուտինը մեծ օգուտներ է ակնկալում Թրամփի և Սի Ծինփինի հետ առաջիկա եռակողմ հանդիպումից Հայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները ԱՄՆ-ը քննադատում է Ուկրաինայի հեռահար հարվածները Ռուսաստանին, Եվրոպան և ՆԱՏՕ-ն՝ աջակցում «Tara Gas» գազատար նավի վրա հարձակում է եղել, անձնակազմից մեկն անհետ կորել է (տեսանյութ) Ռումինիայում 5,7 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տnւժածներ Գառնիում 19-ամյա երտասարդը կոկաինով 30 փաթեթ է տեղադրել (տեսանյութ) Որքան կէժանանա ոսկին 2027 թվականինԵս շատ կցանկանայի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի. Յոհան Վադեֆուլ Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ֆասթ Բանկն առաջարկում է արագ, առանց միջնորդավճարի ԱՄՆ դոլարով փոխանցումներ Նոր փաստեր վկաներիցԵրկրորդ շարքում կայանելու, տրանսպորտային միջոցի տարհանման, մինչև 12 տարեկան երեխայի տեղափոխման կանոնները խախտելու համար կբարձրացվի տուգանքի չափը Չինաստանը և ՌԴ-ն կնպաստեն բազմաբևեռ աշխարհի ձևավորմանը. Սի Ծինփին Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա ԿոստանյանԶՊՄԿ-ն հայտարարում է պղնձի և մոլիբդենի խտանյութերի տեղափոխման ծառայությունների մրցույթ Արտերկրում ՀՀ դեսպանատներում անձնագրերի տրամադրումը ժամանակավորապես դադարեցվել է՝ հասանելի կդառնա 2-4 ամսվա ընթացքում Բոլորն էլ գիտեն, որ Ադրբեջանի վերջին պահանջը մեր պատմության ավարտն է. որքան էլ զարմանալի հնչի, Ադրբեջանի «վերջին պահանջը» Ադրբեջանում չի ձևավորվում, այլ՝ Հայաստանում. Հովհաննիսյան Մեծ զեղչերի սեզոնին ընդառաջ արժե մի փոքր սպասել. անակնկալ` օնլայն շոփինգի սիրահար C360 Mastercard քարտապաններին «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում խաղային առաջին օրն ավարտվել է Հայկ Մարտիրոսյանի հաղթանակով 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 19-ինԱՄՆ-ը դիտարկում է Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպման հնարավորությունը. Ռուբիո Ինչո՞ւ է 2027 թվականը կարևոր լինելու. պատմական պահեր, որոնք տեղի կունենան հենց այս տարիՁայնագրության մեջ իսպառ բացակայում է որևէ հանցակազմ. Ավետիք Չալաբյան Ուկրաինական անօդաչուները հարվածել են Կրասնոդարի երկրամասի երկու նավթավերամշակման գործարանների Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին Հայաստանի ճանապարհների իրավիճակը․ Քարի լիճ տանող ճանապարհը փակ է Ձմեռը կարող է անակնկալներ մատուցել․ որքան սառնամանիք է սպասվում ՀայաստանումԵրևանից մեկնած ինքնաթիռի վայրէջքը Քիշնևում ուշացել է ԱԹՍ-ների պատճառով Դուք հասկանու՞մ եք, որ անարդարությունը, որը այսօր կրծքով պաշտպանում եք, մի օր կարող է ձեզ հարվածել․ Մարիաննա ՂահրամանյանԻրանը hարվածել է Քուվեյթում ամերիկյան ավիաբազային Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Պուտինը և Սի Ծինփինը սկսել են ռուս-չինական բանակցությունները Ուիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Կիևի անվտանգության երաշխիքներըԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀամախմբվում ենք ըստ օրակարգի, ճիշտ չի, որ բոլորը նույն կերպ մտածեն, երբեմն դժվար է լինում. ԳրիգորյանՎճռական գործողություններ լինելու են. Լևոն ԱզիզյանՉկա’ մի դեպք, երբ սահմանադրություն չփոխելու համար մի երկիր հարձակվում է մյուս երկրի վրա․ ԳրիգորյանԱյս իշխանության հեռացումից հետո Սահմանադրության փոփոխության հարց պետք է դրվի. Աննա Գրիգորյան