Երևան, 18.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Կենսաթոշակների բարձրացում, առողջության ապահովագրություն․ նախարարը՝ աղքատության նվազման մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը կարծում է, որ կենսաթոշակների բարձրացումն ու առողջության ապահովագրության համակարգի ներդրումն էապես կփոխեն երկրում աղքատության պատկերը։ Այդ մասին ասել է  պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում՝ պատասխանելով պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի հարցին։

 

Մանուկյանը հետաքրքրվել է, թե աշխատողների քանի՞ տոկոսն է ստանում միջինից ցածր և նվազագույն աշխատավարձ։ Նա նաև հարցրել է՝ ինչո՞ւ տնտեսական աճն ու պետական եկամուտների ավելացումը չեն ապահովում աղքատության խոստացված նվազումը։

 

«Ձեր ներկայացրած ամեն ինչը շատ լավ է՝ տնտեսական աճ, գումարները շատացել են, ամեն ինչ բարձրացել է, բայց ժողովուրդն աղքատ է ապրում։ Կարո՞ղ եք այդ երկու ցուցանիշն ասել ու հաջորդիվ ասել՝ թե ինչու ձեր քաղաքականության շնորհիվ ինչո՞ւ չի իջել աղքատության մակարդակը, ինչպես խոստացել էիք»,- հարցրել է պատգամավորը։

 

Անդրադառնալով աղքատության մակարդակին՝ նախարարը նշել է, որ դրա նվազման տեմպը դեռևս չի համապատասխանում ակնկալիքներին։

 

«Մենք կուզենայինք, որ ընդհանրապես աղքատ մարդ չլիներ։ Բայց ես ձեզ կարող եմ ասել, որ թոշակների բարձրացումը և առողջապահության ապահովագրության համակարգի ներդրումն էապես փոխելու են այս պատկերը։ Իհարկե, հիմա վիճակագրությունը դեռ հրապարակված չէ, որովհետև աղքատությունը դեռ գնահատված չէ 2026 թվականի համար»,- հայտարարել է Հովհաննիսյանը։

Նա ուշադրություն է հրավիրել նաև չաշխատող քաղաքացիների սոցիալական վիճակի վրա՝ ընդգծելով, որ աշխատատեղերի վերաբերյալ ցուցանիշները չեն արտացոլում ամբողջ բնակչության եկամուտները։

 

Արձագանքելով՝ Մանուկյանը կրկին հարցրել է, թե Կառավարությունն իր վարած քաղաքականության մեջ որտե՞ղ է տեսնում խնդիրը։

 

Հովհաննիսյանը չի համաձայնել աղքատության չնվազելու վերաբերյալ ձևակերպմանը։

 

«Աղքատությունը կարողացել ենք նվազեցնել և աղքատությունը նվազեցրել ենք ամեն տարի։ Աղքատությունը նվազե՞լ է այն չափով, ինչպես մենք ու դուք կուզենայինք, արդեն ասացի՝ ո՛չ»,- պատասխանել է նախարարը։

 

Նա հավելել է, որ սոցիալական քաղաքականություն իրականացնող գերատեսչությունը աշխատանքի և բարեկեցության նախարարությունն է, և այդ ոլորտի հարցերին համապատասխան նախարարը կարող է առավել մանրամասն ու ամբողջական պատասխանել։ 

Տեսեք՝ ինչ է տեղի ունենում, երբ Նարեկ Կարապետյանը կառավարությունից պահանջում է պարզաբանել՝ ի՞նչ է կատարվում Հայաստանի պետական բյուջեի պակասուրդի հետ. տեսանյութՊուտինի օգնական Յուրի Ուշակովը՝ Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի եռակողմ հանդիպման օրակարգի մասին Հայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները 2 դպրոցական աղջկա դիակ է հայտնաբերվելԿենսաթոշակների բարձրացում, առողջության ապահովագրություն․ նախարարը՝ աղքատության նվազման մասին Հայաստանի համայնքները քարտեզագրվում են նորարարական լուծումներով Երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում ԱՄՆ-ն Իրանի դեմ ռազմական գործողության ընթացքում օգտագործել է ժամկետանց զինամթերք․ ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարարի պաշտոնակատար Ռուսաստանը հարված է հասցրել Օդեսայի կենտրոնին Պակիստանցին դատապարտվել է 27,5 տարվա ազատազրկման՝ Թրամփի դեմ մաhափnրձ նախապատրաստելու համար Հորմուզի նեղուցում լցանավի վրա հարձակման հետևանքով 11 նավաստի է վիրավորվել Պուտինը մեծ օգուտներ է ակնկալում Թրամփի և Սի Ծինփինի հետ առաջիկա եռակողմ հանդիպումից Հայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները ԱՄՆ-ը քննադատում է Ուկրաինայի հեռահար հարվածները Ռուսաստանին, Եվրոպան և ՆԱՏՕ-ն՝ աջակցում «Tara Gas» գազատար նավի վրա հարձակում է եղել, անձնակազմից մեկն անհետ կորել է (տեսանյութ) Ռումինիայում 5,7 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տnւժածներ Գառնիում 19-ամյա երտասարդը կոկաինով 30 փաթեթ է տեղադրել (տեսանյութ) Որքան կէժանանա ոսկին 2027 թվականինԵս շատ կցանկանայի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի. Յոհան Վադեֆուլ Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ֆասթ Բանկն առաջարկում է արագ, առանց միջնորդավճարի ԱՄՆ դոլարով փոխանցումներ Նոր փաստեր վկաներիցԵրկրորդ շարքում կայանելու, տրանսպորտային միջոցի տարհանման, մինչև 12 տարեկան երեխայի տեղափոխման կանոնները խախտելու համար կբարձրացվի տուգանքի չափը Չինաստանը և ՌԴ-ն կնպաստեն բազմաբևեռ աշխարհի ձևավորմանը. Սի Ծինփին Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա ԿոստանյանԶՊՄԿ-ն հայտարարում է պղնձի և մոլիբդենի խտանյութերի տեղափոխման ծառայությունների մրցույթ Արտերկրում ՀՀ դեսպանատներում անձնագրերի տրամադրումը ժամանակավորապես դադարեցվել է՝ հասանելի կդառնա 2-4 ամսվա ընթացքում Բոլորն էլ գիտեն, որ Ադրբեջանի վերջին պահանջը մեր պատմության ավարտն է. որքան էլ զարմանալի հնչի, Ադրբեջանի «վերջին պահանջը» Ադրբեջանում չի ձևավորվում, այլ՝ Հայաստանում. Հովհաննիսյան Մեծ զեղչերի սեզոնին ընդառաջ արժե մի փոքր սպասել. անակնկալ` օնլայն շոփինգի սիրահար C360 Mastercard քարտապաններին «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում խաղային առաջին օրն ավարտվել է Հայկ Մարտիրոսյանի հաղթանակով 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 19-ինԱՄՆ-ը դիտարկում է Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպման հնարավորությունը. Ռուբիո Ինչո՞ւ է 2027 թվականը կարևոր լինելու. պատմական պահեր, որոնք տեղի կունենան հենց այս տարիՁայնագրության մեջ իսպառ բացակայում է որևէ հանցակազմ. Ավետիք Չալաբյան Ուկրաինական անօդաչուները հարվածել են Կրասնոդարի երկրամասի երկու նավթավերամշակման գործարանների Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին Հայաստանի ճանապարհների իրավիճակը․ Քարի լիճ տանող ճանապարհը փակ է Ձմեռը կարող է անակնկալներ մատուցել․ որքան սառնամանիք է սպասվում ՀայաստանումԵրևանից մեկնած ինքնաթիռի վայրէջքը Քիշնևում ուշացել է ԱԹՍ-ների պատճառով Դուք հասկանու՞մ եք, որ անարդարությունը, որը այսօր կրծքով պաշտպանում եք, մի օր կարող է ձեզ հարվածել․ Մարիաննա ՂահրամանյանԻրանը hարվածել է Քուվեյթում ամերիկյան ավիաբազային Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Պուտինը և Սի Ծինփինը սկսել են ռուս-չինական բանակցությունները Ուիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Կիևի անվտանգության երաշխիքներըԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀամախմբվում ենք ըստ օրակարգի, ճիշտ չի, որ բոլորը նույն կերպ մտածեն, երբեմն դժվար է լինում. ԳրիգորյանՎճռական գործողություններ լինելու են. Լևոն ԱզիզյանՉկա’ մի դեպք, երբ սահմանադրություն չփոխելու համար մի երկիր հարձակվում է մյուս երկրի վրա․ ԳրիգորյանԱյս իշխանության հեռացումից հետո Սահմանադրության փոփոխության հարց պետք է դրվի. Աննա Գրիգորյան44-օրյա պատերազմը ես հաճախ եմ բնորոշել որպես «տարօրինակ». Արմեն Աշոտյան