Նոր Սահմանադրության նախագծի հրապարակումից առաջ Փաշինյանն ուղերձով կդիմի ժողովրդին
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Ազատության» տեղեկություններով՝ Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի տեքստը կհրապարակվի առաջիկա օրերին:
Մինչ այդ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախատեսում է հատուկ ուղերձով դիմել ժողովրդին։
Հիշեցնենք, որ Հայաստանի նոր Սահմանադրության ընդունման հարցը կապված է նաև Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացի հետ։ Ադրբեջանական կողմը պնդում է, որ Հայաստանի գործող Սահմանադրության մեջ առկա են տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, և դրանց վերացումը համարում է խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման։
Նշենք, որ ավելի վաղ Բաքուն հայտարարել էր, որ Հայաստանին չի պարտադրում փոխել Սահմանադրությունը, սակայն առանց համապատասխան փոփոխությունների չի ստորագրի խաղաղության պայմանագիրը։
Հայաստանի իշխանություններն իրենց հերթին նոր Սահմանադրության ընդունումը ներկայացնում են որպես երկրի ներքին օրակարգի հարց։



