Երևան, 18.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Team Group-ը Digitec-ի ռազմավարական գործընկերն է․ խումբը կներկայացնի իր տեխնոլոգիական էկոհամակարգն ու նորարարական լուծումները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Team Group-ը կրկին Digitec-ի ռազմավարական գործընկերն է։ Այս տարի Digitec-ն անցկացվում է «Աշխարհի նոր AI հանգույց» խորագրով։ Նոյեմբերի 20-22-ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում տարածաշրջանի գլխավոր AI իրադարձությունը կհամախմբի միջազգային տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին, ներդրողներին և բիզնեսի ներկայացուցիչներին՝ քննարկելու նոր հնարավորություններ, գործընկերություններ և զարգացման ուղիներ։ 

Այսօր Team Group-ը զարգացնում է փոխկապակցված բիզնես էկոհամակարգ, որն ընդգրկում է հեռահաղորդակցության, ֆինանսների, տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի, լոգիստիկայի և շատ այլ ոլորտներ: Digitec-ի ընթացքում Team Group-ը կներկայացնի իր կազմում գործող մի շարք ընկերությունների տեխնոլոգիական ներուժն ու տարբեր ոլորտներում մշակված նորարար լուծումները։ 

«Team Group-ը մշտապես ձգտում է նպաստելու Հայաստանի առաջընթացին երկրի համար կենսական բոլոր ոլորտներում՝ հատկապես այնտեղ, որտեղ տեխնոլոգիաները որոշիչ դեր ունեն։ Մենք նպատակ ունենք մեկ էկոհամակարգում միավորելու տարբեր ոլորտների ընկերությունների, որպեսզի մեկի փորձն արագացնի մյուսի զարգացումը։ Մեր գործունեության յուրաքանչյուր ոլորտում խթանում ենք տեխնոլոգիական նորարարությունը՝ կիրառելով միջազգային լավագույն փորձը, իսկ մեր մշակած սարքավորումներով ու ծրագրային լուծումներով նպաստում ենք ամբողջ խմբի և իրենց գործունեության ոլորտների տեխնոլոգիական առաջընթացին։ Նույն համոզմամբ ամեն տարի աջակցում ենք Digitec-ին, որը խթանում է երկխոսությունն ու նոր համագործակցությունները Հայաստանի տեխնոլոգիական համայնքում»,-ասում է Team Group-ի համահիմնադիր և տնօրեն Հայկ Եսայանը։ 

«Տեխնոլոգիական ապագան միայնակ չի կառուցվում. այն պահանջում է վստահություն և երկար տարիների համագործակցություն։ Team Group-ը միշտ եղել է Digitec-ի կողքին, և ուրախ եմ, որ այսօր, երբ մենք Հայաստանում ձևավորում ենք նոր տնտեսության ու AI հանգույցի տեսլականը, մեր ռազմավարական գործընկերը դարձյալ նրանք են։ Team-ի բազմաոլորտ փորձառությունն ու բիզնեսի վերափոխման պատմությունը հիանալիորեն համահունչ են այն մասշտաբին, որն այսօր բերում է Digitec-ը»,-նշում է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Էդիտա Ղազարյանը։ 

Digitec-ի շրջանակում Team Group-ի տաղավարում այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու խմբի տարբեր ընկերությունների գործունեության հիմնական ուղղություններին, նորարարական լուծումներին և զարգացման հեռանկարներին։ 

Team Telecom Armenia-ն բաժանորդներին կներկայացնի մի շարք նոր առաջարկներ, այդ թվում՝ Cosmo Ultra փաթեթը, ավտոպարկի GPS կառավարման Team Fleet հարթակը, բացառիկ ֆիլմացանկով հագեցած Team TV MAX-ն ու այլ նորություններ: 

Team Pay-ի այցելուները կծանոթանան մի շարք վճարումների, մասնավորապես՝ գույքահարկի և աղբահանության վճարումների վերաբերյալ ակցիային: 

Team Solutions-ը ցուցահանդեսին կներկայանա հաճախորդների հետ հաղորդակցության Between բազմաալիք հարթակով, որը մեկ միջավայրում համախմբում է հեռախոսազանգերը, էլեկտրոնային փոստը, չաթերը, մեսենջերներն ու սոցիալական ցանցերից ստացվող հաղորդագրությունները: 

Buy.am-ի այցելուները կտեղեկանան՝ ինչպես առցանց գնումները դարձնել առավել պարզ և արագ՝ օգտվելով խմբային պատվերի, մի քանի կետից միաժամանակ պատվիրելու, ինչպես նաև քեշբեքի հնարավորությամբ պատվերներն անձամբ վերցնելու առաջարկներից: 

Team Energy-ն կներկայացնի սնուցող էլեկտրաէներգիայի արտադրության և մատակարարման ոլորտի առաջարկները, էլեկտրամոբիլների համար ժամանակակից լիցքավորման ենթակառուցվածքի առավելություններն ու բիզնես և ինստիտուցիոնալ հաճախորդների համար հուսալի էներգետիկ լուծումները։ 

Team Systems-ի տաղավարի այցելուները կծանոթանան ընկերության՝ էլեկտրատեխնիկական, ցածրահոս և ՏՏ համակարգերի նախագծման, մատակարարման ու ինտեգրման առաջարկներին: 

Team Logistics-ի կներկայացնի Գերմանիա-Հայաստան և հակառակ ուղղությամբ ամենշաբաթյա կանոնավոր բեռնափոխադրման հնարավորություններն ու լոքերների ցանցի առաջարկը: 

Digitec-ին մասնակցությունը ոչ միայն խմբի ընկերությունների ձեռքբերումներն ու լուծումները ցուցադրելու, այլև նոր համագործակցություններ մեկնարկելու, տեխնոլոգիական համայնքի հետ երկխոսությունն ընդլայնելու և ապագայի զարգացման ուղղությունները նախանշելու հնարավորություն է։

 

ՔՊ-ն չգիտի անգամ, թե որ կետում են ավարտվելու Ալիևի պահանջները. Տիգրան ԱբրահամյանՀայաստանի հավաքականը զիջել է դիրքերը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Team Group-ը Digitec-ի ռազմավարական գործընկերն է․ խումբը կներկայացնի իր տեխնոլոգիական էկոհամակարգն ու նորարարական լուծումները Ադրբեջանցիների ախորժակն ակնհայտորեն բացվել է․ արդեն Ամարաս են հասել. Տիգրան Աբրահամյան Փաշինյանը և Գերմանիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ-ի միջև առևտրատնտեսական կապերի խթանման ուղղությամբ իրականացվող քայլերը Անվտանգ և արդար պետության գաղափարը սկսվում է դպրոցից․ Մհեր ԱվետիսյանԻշխանությունները Ռուսաստանի հետ առևտրային պատերազմի մեջ մտնելուց առաջ քայլեր պետք է ձեռնարկած լինեին. Հրայր ԿամենդատյանԻշխանությունները երբեք չեն ասել, թե ինչն են ուզում փոխել Սահմանադրության մեջ. Ավետիք ՉալաբյանԿենսաթոշակների բարձրացում, առողջության ապահովագրություն․ նախարարը՝ աղքատության նվազման մասինՏեղի է ունեցել Միրզոյանի և Վադեֆուլի զրույցը Ֆեյսբուքում վիրավորելը՝ 1 միլիոն, զրպարտելը՝ 2 միլիոն դրամ․ նոր նախագիծը Ալիևի հրահանգով Սահմանադրությունը փոխելը ինքնիշխանության լիակատար կորուստ է․ Նարեկ ԿարապետյանԻրանը Հորմուզի նեղուցի երկնքում խnցել է ամերիկյան MQ-9 ԱԹՍ Գրոսին ԱԷՄԳ խորհրդին է ներկայացրել Ուկրաինայում և Իրանում միջուկային անվտանգության հետ կապված հարցերըԲրյուսելում հանդիպել են Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարները Ադրբեջանը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանից ներմուծել է 96,46 հազար դոլարի ապրանք 102֊րդ ռազմաբազան մեծ նշանակություն ունի ոչ միայն մեզ, այլ մեր տարածաշրջանի բոլոր խաղացողների համար․ Արշակ Կարապետյան Հայաստանի ութ համայնքում նորարարական տեխնոլոգիաներով քարտեզագրվել է ավելի քան 47 հազար տվյալ Նոր Սահմանադրության նախագծի հրապարակումից առաջ Փաշինյանն ուղերձով կդիմի ժողովրդին Ադրբեջանցիները մեր առաջ պահանջներ են դնում և ցանկանում ներգրավվել հետաքննությունների մեջ. Մենուա ՍողոմոնյանԷրդողանը կոչ է արել nւժեղացնել ճնշումը Իսրայելի վրա՝ Գազայում шղետը դադարեցնելու համար Ընտրական գործընթացը իշխանությունները վերածել էին վախի մթնոլորտի. Ցոլակ ԱկոպյանՊետության ճակատագիրը չի կարելի դարձնել անպատասխանատու փորձարկումների խաղալիք․ Մհեր Ավետիսյան Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլոր զամբյուղները «Հայաքվեն» Հ1-ի կողմնակալ քաղաքականության վերաբերյալ տեղեկագրեր է ուղարկել միջազգային կառույցներին Իշխանությունը պատկանում է ժողովրդին, և նա խոսքն արդեն ասել է․ Նարեկ ԿարապետյանԱռաջատար նեյրոցանցերում մարդկանց սպանելnւ պատրաստակամություն են հայտնաբերել«Toyota»-ն «Չայնիի» ոլորաններում բախվել է արգելապատնեշներին, վիրավորները հարազատ եղբայրներ ենՏեսեք՝ ինչ է տեղի ունենում, երբ Նարեկ Կարապետյանը կառավարությունից պահանջում է պարզաբանել՝ ի՞նչ է կատարվում Հայաստանի պետական բյուջեի պակասուրդի հետ. տեսանյութՊուտինի օգնական Յուրի Ուշակովը՝ Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի եռակողմ հանդիպման օրակարգի մասին Հայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները 2 դպրոցական աղջկա դիակ է հայտնաբերվելԿենսաթոշակների բարձրացում, առողջության ապահովագրություն․ նախարարը՝ աղքատության նվազման մասին Հայաստանի համայնքները քարտեզագրվում են նորարարական լուծումներով Երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում ԱՄՆ-ն Իրանի դեմ ռազմական գործողության ընթացքում օգտագործել է ժամկետանց զինամթերք․ ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարարի պաշտոնակատար Ռուսաստանը հարված է հասցրել Օդեսայի կենտրոնին Պակիստանցին դատապարտվել է 27,5 տարվա ազատազրկման՝ Թրամփի դեմ մաhափnրձ նախապատրաստելու համար Հորմուզի նեղուցում լցանավի վրա հարձակման հետևանքով 11 նավաստի է վիրավորվել Պուտինը մեծ օգուտներ է ակնկալում Թրամփի և Սի Ծինփինի հետ առաջիկա եռակողմ հանդիպումից Հայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները ԱՄՆ-ը քննադատում է Ուկրաինայի հեռահար հարվածները Ռուսաստանին, Եվրոպան և ՆԱՏՕ-ն՝ աջակցում «Tara Gas» գազատար նավի վրա հարձակում է եղել, անձնակազմից մեկն անհետ կորել է (տեսանյութ) Ռումինիայում 5,7 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տnւժածներ Գառնիում 19-ամյա երտասարդը կոկաինով 30 փաթեթ է տեղադրել (տեսանյութ) Որքան կէժանանա ոսկին 2027 թվականինԵս շատ կցանկանայի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի. Յոհան Վադեֆուլ Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ֆասթ Բանկն առաջարկում է արագ, առանց միջնորդավճարի ԱՄՆ դոլարով փոխանցումներ Նոր փաստեր վկաներից