Կանադան լրացուցիչ 31,5 միլիոն դոլար է հատկացրել Ուկրաինային զենքի մատակարարումների համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿանադան լրացուցիչ 31,5 միլիոն դոլար է հատկացրել Ուկրաինային զենքի մատակարարումների համար: Այս մասին հայտարարություն է տարածել Կանադայի կառավարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, 45 միլիոն կանադական դոլարը (մոտավորապես 31,5 միլիոն ԱՄՆ դոլար) կտրամադրվի Ուկրաինայի զինված ուժերին զինամթերքի մատակարարման՝ Չեխիայի նախաձեռնության շրջանակներում։
Բացի այդ, Օտտավան Կիևին կփոխանցի կանադական արտադրության 1,6 միլիոն փամփուշտ։ Եվս 80 միլիոն կանադական դոլար (55,9 միլիոն ԱՄՆ դոլար) կհատկացվի MX-15D թիրախանշման համակարգերի գնման համար։
Այսպիսով, 2022 թվականի փետրվարին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Կիևին զենքի մատակարարումների նպատակով Կանադայի հատկացրած միջոցների ընդհանուր գումարը գերազանցել է 5,9 միլիարդ դոլարը:



