Ռուսաստանից Անթալիա թռչող ինքնաթիռում ռումբի առկայության մասին ահազանգ է ստացվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանից Թուրքիա թռչող ինքնաթիռում ռումբի առկայության մասին ահազանգ է ստացվել
Ռուսական «Ազիմուտ» ավիաընկերության՝ Միներալնիե Վոդի–Անթալիա չվերթն իրականացնող ինքնաթիռից ռումբի առկայության մասին ահազանգ է ստացվել, երբ օդանավը գտնվել է Թուրքիայի օդային տարածքում։
Ինքնաթիռում եղել է 65 ուղևոր և անձնակազմի 4 անդամ։ Այս մասին հաղորդել է քաղաքացիական ավիացիայի նորությունների ոլորտում մասնագիտացած HavaSosyalMedya պորտալը։
Դեպքի վերաբերյալ առայժմ լրացուցիչ մանրամասներ չեն հաղորդվում, սակայն AURORA NEWS-ը հետևում է իրադարձությունների զարգացմանը։



