ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 նոյեմբերի). Պելեի 1000-րդ գոլը, առաջին խաղալիք երկաթուղին, 71 միլիոն դոլարանոց նկարը. «Փաստ»
ԼԱՅՖ«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Տղամարդկանց համաշխարհային օր, Սանհանգույցի համաշխարհային օր, Ռուսաստան, Բելառուս և Ղազախստան՝ Հրետանու և հրթիռային զորքերի օր, Բրազիլիա՝ Դրոշի օր, Մալի՝ Ազատագրման օր, Մոնակո՝ Մոնակոյի ազգային օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1843 – ծնվել է անվանի երգիծաբանգրող, լրագրող Հակոբ Պարոնյանը:
1894 – ծնվել է ծագումով հայ ռումինացի նկարչուհի Նուցի Ագոնցը:
1918 – վախճանվել է աստվածաբան, հայագետ, պատմաբան, բանասեր, հրապարակախոս, ազգային պահպանողական ուղղության հասարակական գործիչ, Կ. Պոլսի հայոց պատրիարք Մաղաքիա Օրմանյանը:
1944 – ծնվել է քանդակագործ Թադևոս Գևորգյանը:
1977 – վախճանվել է դերասանուհի Նինա Հովսեփյանը:
2001 – Վանո Սիրադեղյանը նիստերին անհարգի բացակայությունների պատճառով զրկվել է Հայաստանի ԱԺ պատգամավորի մանդատից:
2001 – վախճանվել է պատմաբան Բագրատ Ուլուբաբյանը:
2001 – վախճանվել է ճարտարապետ Բաղդասար Արզումանյանը:
2002 – վախճանվել է գրող Վարոս Հովակիմյանը:
2007 – Հարավային Ամերիկայի խոշորագույն կազմակերպություններից մեկի` ՄԵՐԿՈՍՈւՐ-ի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
2009 – փլուզվել է Թբիլիսիի՝ 1356 թվականին կառուցված Մուղնեցոց Սուրբ Գևորգ գմբեթավոր եկեղեցին:
2010 – Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տակ գտնվող առաջնային բնագծում տեղի է ունեցել արտակարգ միջադեպ. հրազենային կրակահերթերից զոհվել է 4 ժամկետային զինծառայող, հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել ևս 4-ը:
2013 – Համաշխարհային բանկը Հայաստանի աջակցման ռազմավարության շրջանակում առաջիկա 4 տարվա համար տրամադրել է 873 միլիոն դոլարի ֆինանսական օժանդակություն:
2020 – պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության արդեն նախկին պետ Մովսես Հակոբյանը, որն ավելի վաղ զբաղեցնում էր գլխավոր շտաբի պետի պաշտոնը, ասուլիս է տվել, որի ընթացքում մի քանի ցնցող բացահայտումներ է արել պատերազմի վերաբերյալ։
2020 – վախճանվել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը։
1190 – հիմնադրվել է Տևտոնյան օրդենը:
1493 – Նոր երկիր իր երկրորդ նավարկության ժամանակ Կոլումբոսը հայտնագործել է Պուերտո Ռիկո կղզին:
1665 – վախճանվել է ֆրանսիացի նկարիչ, ֆրանսիական կլասիցիզմի հիմնադիր Նիկոլա Պուսենը։
1703 – Բաստիլում վախճանվել է «Երկաթե դիմակ» անունն ստացած կալանավորը:
1711 – ծնվել է ռուս հռչակավոր գիտնական, ֆիզիկոս, քիմիկոս, աստղագետ Միխայիլ Լոմոնոսովը։
1770 – ծնվել է ռուսաստանցի ծովագնաց Իվան Կրուզենշտերնը:
1824 – տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգի պատմության մեջ ամենախոշոր ջրհեղեղը՝ Նևա գետում ջրի մակարդակը նորմայից բարձրացել է 4,14 մետրով:
1828 – վախճանվել է ավստրիացի նշանավոր երգահան Ֆրանց Շուբերտը, որը գրել է շուրջ 600 ստեղծագործություն, այդ թվում՝ 9 սիմֆոնիա։
1875 – ծնվել է Խորհրդային Միության առաջին ղեկավար Միխայիլ Կալինինը:
1888 – ծնվել է կուբացի շախմատիստ, աշխարհի չեմպիոն Խոսե Ռաուլ Կապաբլանկան:
1891 – գերմանական Գիպպենզեն քաղաքում վաճառվել է աշխարհում առաջին խաղալիք երկաթուղին:
1917 – ծնվել է հնդիկ քաղաքական ու պետական գործիչ Ինդիրա Գանդին:
1933 – ծնվել է ամերիկացի ճանաչված հեռուստալրագրող Լարի Քինգը, որը հայտնի է իր «Larry King Live» հաղորդումով:
1942 – Երկրորդ համաշխարհային պատերազմի Ստալինգրադի ճակատամարտի ժամանակ խորհրդային զորքերն անցել են հակահարձակման և շրջապատել գերմանացիների ստալինգրադյան խմբավորումը, որը բաղկացած է եղել 22 դիվիզիայից և ունեցել է մոտ 330 հազար զինվոր և սպա։
1946 – Աֆղանստանը, Իսլանդիան և Շվեդիան անդամագրվել են ՄԱԿ-ին:
1952 – ֆելդմարշալ Ալեքսանդրոս Փափագոսը դարձել է Հունաստանի 152-րդ վարչապետը:
1969 – բրազիլացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ, ֆուտբոլի արքա Պելեն խփել է իր 1000-րդ գոլը։
1975 – Չիկագոյի կինոփառատոնում տեղի է ունեցել «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմի պրեմիերան (գլխավոր դերում՝ Ջեք Նիքլսոն)։
1978 – Գայանայում Ջիմ Ջոնսոնի ղեկավարած «Ժողովուրդների վանք» աղանդի 911 անդամ ինքնասպանություն է գործել:
1998 – ԱՄՆ-ի Կոնգրեսում Մոնիկա Լևինսկու հետ ունեցած կապի պատճառով սկսվել է Բիլ Քլինթոնի իմպիչմենտի քննարկումը։
1998 – Վինսենթ վան Գոգի դիմանկարն աճուրդում վաճառվել է 71,5 միլիոն ԱՄՆ դոլարով:
2002 – Գալիսիայի ափերի մոտ ճեղքված հունական տանկերից ծովն է լցվել 76 հազար խմ նավթ:
2004 – «Դետրոիտ Պիստոնս» և «Ինդիանա Պեյսերս» բասկետբոլային խաղի ժամանակ տեղի է ունեցել ամերիկյան սպորտի պատմության մեջ ամենամեծ ծեծկռտուքը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



