Հարձակում Ղրիմի կամրջի վրա. երթևեկությունը կրկին դադարեցվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՂրիմի կամրջով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է հերթական հարձակումից հետո:
Այս մասին տելեգրամյան ալիքում հայտնել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։
«Ղրիմի կամրջի վրա հերթական հարձակման հետևանքով երթևեկությունը ժամանակավորապես փակվել է։ Բոլոր պատասխանատու ծառայությունները գտնվում են աշխատավայրերում։ Կատարվում է պատճառված վնասի գնահատում», — գրել է նա։
Ակսյոնովը նշել է, որ լրացուցիչ տեղեկատվությունը կհաղորդվի, ինչպես նաև կոչ է արել վստահել միայն տեղեկատվության պաշտոնական աղբյուրներին և չտարածել չստուգված տեղեկություններ։



