Կինը հետույքի վիրահատությունից հետո կոմայի մեջ է ընկել և մահացել
ՔԱՂԱՔԱԿԱՆՄեծ Բրիտանիայում 33-ամյա կնոջ՝ արտաքին տեսքը բարելավելու ցանկությունն ավարտվել է ողբերգությամբ։ Ալիս Ուեբը մահացել է հետույքի մեծացման կոսմետիկ միջամտությունից հետո։
Կնոջը բրազիլական հետույքի լիֆթինգի միջամտությունն իրականացրել են ընկերոջ տանը։ Պրոցեդուրայի ընթացքում նրա հետույքի հատվածում հիալուրոնաթթու են ներարկել։ Միջամտությունից հետո Ալիսը կորցրել է գիտակցությունը և շտապ տեղափոխվել հիվանդանոց։
Բժիշկները փորձել են փրկել կնոջ կյանքը, սակայն ապարդյուն․ նա մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց մի քանի ժամ անց։
Հետագա հետազոտությունների ընթացքում հիալուրոնաթթու է հայտնաբերվել ոչ միայն կնոջ ճարպային հյուսվածքում և մկաններում, այլև թոքերում, ուղեղում, սրտում, վահանաձև գեղձում և երիկամներում։
Մասնագետների նախնական վարկածով՝ ներարկման ընթացքում կարող էր վնասվել արյունատար անոթը, ինչի հետևանքով նյութը ներթափանցել է արյան շրջանառություն և տարածվել ամբողջ օրգանիզմով։ Սակայն ենթադրյալ վնասվածքի կոնկրետ տեղը հայտնաբերել չի հաջողվել։
Կնոջ մահվան հանգամանքների վերաբերյալ հետաքննությունը շարունակվում է։
Past.am-ը ուշադրություն է հրավիրում կոսմետիկ միջամտությունների անվտանգության խնդրին․ նույնիսկ արտաքինից ոչ բարդ թվացող պրոցեդուրաները կարող են լուրջ վտանգներ պարունակել, հատկապես երբ իրականացվում են ոչ բժշկական պայմաններում կամ առանց համապատասխան մասնագիտական վերահսկողության։



