Պատմության մեջ եղած հարսանեկան լավագույն զգեստները
ԼԱՅՖՀարսնացուների համար Vashi Diamonds կայքի հարսանեկան նորաձևության փորձագետները կազմել են պատմության մեջ հարսանեկան ամենաշքեղ զգեստների ցուցակը: Թոփ 100-ի մեջ ընդգրկվել են, ինչպես հայտնի նորաձևության տների նմուշներ, այնպես էլ անհայտ դիզայներների աշխատանքներ:
Մասնավորապես լավագույններ են ճանաչվել Քեյթ Միդլթոնի զգեստը՝ Alexander McQueen-ից, Վիկտորյա Բեքհեմի զգեստը՝ Vera Wang-ից, Միշել Օբամայի զգեստը, որի հեղինակը անհայտ դիզայներ է, Էն Հետուեյի զգեստը՝ Valentino-ից և այլն:
Հատուկ ուշադրության է արժանացել նաև Օդրի Հելբերնի զգեստը, որն արդեն երրորդ անգամ է հայտնվում նմանատիպ ցուցակում: Իր առաջին հարսանեկան զգեստը բրիտանացի դերասանուհին կրել է 1952թ. գործարար Ջեյմս Հենսոնի հետ ամուսնանալիս: 1954թ. ռեժիսոր Մել Ֆերերի հետ իր երկրորդ ամուսնության ժամանակ Հելբերնը հագել էր Balmain նորաձևության տան կարճափեշ հարսանեկան զգեստ: Եվս մեկ հարսանեկան զգեստ՝ Givenchy-ից, նա հագել է իտալացի հոգեբույժ Անդրեա Դոտիի հետ ամուսնանալիս:









