Սի Ծինփինը կոչ է արել ամբողջությամբ վերացնել միջուկային զենքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանի նախագահ Սի Ծինփինը Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հետ եռակողմ հանդիպմանն իր գործընկերներին կոչ է արել արգելել միջուկային զենքը և ամբողջությամբ վերացնել այն։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Միջուկային զենքը մարդկության գլխին կախված Դամոկլյան սուր է։ Այն պետք է համապարփակ կերպով արգելվի և ամբողջությամբ վերացվի՝ որպես վերջնական նպատակ ունենալով միջուկային զենքից զերծ աշխարհի ստեղծումը», – հայտարարել է նա։
Սի Ծինփինի խոսքով՝ միջուկային պատերազմում հաղթել հնարավոր չէ, և նման պատերազմ երբեք չպետք է սկսվի։ Նա հավելել է, որ անհրաժեշտ է գործադրել բոլոր ջանքերը՝ միջուկային պատերազմը կանխելու համար։
Ավելի վաղ Թրամփը Չինաստանի և Ռուսաստանի նախագահների հետ քննարկվելիք հարցերի թվում նշել էր նաև միջուկային զինաթափումը։
Reuters-ը հիշեցնում է, որ Պեկինը տարիներ շարունակ խուսափել է Վաշինգտոնի հետ իր միջուկային ծրագրի շուրջ ուղիղ բանակցություններից՝ պնդելով, որ միջուկային մեծ զինանոցներ ունեցող Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պետք է այդ հարցը քննարկեն իրար հետ։



