Երևան, 19.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Նկարահանել ու հաղորդել. վարորդների խախտումների վերահսկողությունը կընդլայնվի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Iravaban.net–ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված և Ներքին գործերի նախարարության կողմից մշակված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի N 966-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է ավելացնել բջջային հավելվածում գրանցված նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ էլեկտրոնային հաղորդումների ներկայացման առավելագույն քանակը՝ ամսական 3-ի փոխարեն սահմանելով 30, իսկ տարեկան 30-ի փոխարեն՝ 300 էլեկտրոնային հաղորդում։

 

Ո՞րն է իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

Ներկայումս ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 11–ի թիվ 966–Ն որոշման համաձայն՝

  1. պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգում (բջջային հավելված) գրանցված նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ ամսական կարող է ներկայացվել առավելագույնը 3, իսկ տարեկան առավելագույնը 30 էլեկտրոնային հաղորդում.
  2. բջջային հավելվածի միջոցով կարող են արձանագրվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 43.1-ին հոդվածի 7-րդ մասով, 123.3-րդ հոդվածով` միայն օրենքով նախատեսված դեպքերում սաղավարտը չկոճկած վիճակում կամ առանց սաղավարտի տրանսպորտային միջոցներ վարելու, ինչպես նաև սաղավարտը չկոճկած կամ առանց սաղավարտի ուղևոր փոխադրելու մասով, 124-րդ հոդվածի 2-րդ, 9-րդ, 14-րդ, 15-րդ, 17-րդ, 18-րդ, 21-րդ, 26-րդ, 27-րդ մասերով և 124.3-րդ հոդվածով սահմանված տեսակների իրավախախտումները:

 

Գործող կարգավորմամբ սահմանված էլեկտրոնային հաղորդումների ներկայացման քանակական սահմանափակումները և իրավախախտումների տեսակների սահմանափակ ցանկը որոշ դեպքերում սահմանափակում են բջջային հավելվածի հնարավորությունների լիարժեք օգտագործումը և ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ հաղորդումների ներկայացման հնարավորությունները։

 

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման տեսանկյունից անհրաժեշտություն է առաջացել ընդլայնելու այն իրավախախտումների շրջանակը, որոնց վերաբերյալ հնարավոր է ներկայացնել էլեկտրոնային հաղորդումներ՝ դրանք լուսանկարահանելու կամ տեսանկարահանելու միջոցով ամրագրելու պարագայում։

 

Ինչո՞վ է պայմանավորված որոշման նախագծի ընդունումը

 

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի N 966-Ն որոշման գործնական կիրառման ընթացքում ի հայտ եկած խնդիրների կարգավորման, բջջային հավելվածի միջոցով ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ էլեկտրոնային հաղորդումների ներկայացման հնարավորությունների ընդլայնման, ինչպես նաև ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացման անհրաժեշտությամբ։

 

Ի՞նչ է առաջարկվում նախագծով

 

Նախագծով առաջարկվում է ավելացնել բջջային հավելվածում գրանցված նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ էլեկտրոնային հաղորդումների ներկայացման առավելագույն քանակը՝ ամսական 3-ի փոխարեն սահմանելով 30, իսկ տարեկան 30-ի փոխարեն՝ 300 էլեկտրոնային հաղորդում, ինչպես նաև ընդլայնել բջջային հավելվածի միջոցով էլեկտրոնային հաղորդումներ ներկայացնելու համար թույլատրելի իրավախախտումների շրջանակը՝ ներառելով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտի այն իրավախախտումները, որոնց արտաքին դրսևորումները հնարավոր է հավաստիորեն ամրագրել լուսանկարահանման կամ տեսանկարահանման միջոցով՝ առանց հատուկ մասնագիտական գործողությունների (զննություն, չափում և այլն) իրականացման անհրաժեշտության։

 

Ո՞րն է առաջարկվող փոփոխությունների նպատակը

 

Առաջարկվող փոփոխությունների նպատակն է ապահովել բջջային հավելվածի գործնական կիրառման հնարավորությունների ընդլայնումը, բարձրացնել ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ հանրային վերահսկողության արդյունավետությունը և նպաստել իրավախախտումների կանխարգելմանը։

 

Բյուջետային ազդեցություն

 

Նախագծի ընդունմամբ պայմանավորված՝ պետական բյուջեի եկամուտների ավելացում է ակնկալվում՝ վարչական իրավախախտումների հայտնաբերման և դրանց համար պատասխանատվության կիրառման հնարավորությունների ընդլայնման արդյունքում։ Միաժամանակ, ներկայումս հնարավոր չէ կանխատեսել պետական բյուջեի եկամուտների ավելացման չափը՝ պայմանավորված իրավախախտումների թվի, դրանց հայտնաբերման հաճախականության և վարչական պատասխանատվության կիրառման արդյունքում գանձվող տուգանքների ծավալների կանխատեսման անհնարինությամբ։

 

Ի՞նչ արդյունք է ակնկալվում

 

Որոշման նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ընդլայնել քաղաքացիների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ էլեկտրոնային հաղորդումներ ներկայացնելու հնարավորությունները, բարձրացնել իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման արդյունավետությունը, նպաստել վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների պահպանմանը և, որպես վերջնարդյունք, բարձրացնել ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը։

Մեր բոլորի խնդիրն է ամեն գնով պաշտպանել Անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանԼսում ենք` պետք է պատրաստվել 2030 թվականին. Պուտին 33-ամյա տղան սպանել է հորըՍամվել Կարապետյանն անազատության մեջ է գտնվում Հայաստանի Սահմանադրությունը պաշտպանելու համար․ Տիգրան ԱբրահամյանՆկարահանել ու հաղորդել. վարորդների խախտումների վերահսկողությունը կընդլայնվի Դուք հասկանու՞մ եք, որ իշխանությունը հավերժ չի, մի օր հատիկ առ հատիկ բոլոր էս այլասերումների ու անիրավությունների համար պատասխան եք տալու․ Աննա ԿոստանյանԱրմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Ադրբեջանի նախապայմանները վերջ չունեն, իսկ հայ ժողովուրդը մեզ զիջումներ անելու մանդատ չի’տվել. Հայկ ՖարմանյանՂրիմի կամրջի վրա hարձակումներին ՌԴ պատասխան գործողությունները շատ ավելի ցավnտ կլինեն. Պուտին ՌԴ-ի, ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների Շենժենում կայացած առաջին եռակողմ հանդիպման արդյունքները նշանակալի պտուղներ կտան ապագայում. Սի Ծինփին Գեոպոլիտիկ պայքարը ոչ միայն կանգ չի առնում, այլ ավելի լուրջ և վտանգավոր փուլ է մտնում․ Մհեր Ավետիսյան«Nissan»-ը Երևանի Սեբաստիա փողոցում վրшերթի է ենթարկել հետիոտնին Նախօրեին բանակում մահացած զինծառայողը 19 տարեկան էր, ապրում էր մեծ եղբոր ու մոր հետՌուսական գազն այս տարածաշրջանում ամենամատչելին է և չունի մրցակից. Արմեն ՄանվելյանԼիտվան և Լեհաստանը կամրապնդեն Բալթիկ ծովի տարածաշրջանում գազային ենթակառուցվածքների պաշտպանությունը Մավրը արեց իր գործը, Մավրը փորձում է հեռանալ․ Հրայր ԿամենդատյանԱրոնյանը հաղթել է Մամեդյարովին․ Total Chess World Championship Tour Pilot 2026 Սի Ծինփինը կոչ է արել ամբողջությամբ վերացնել միջուկային զենքը Ի՞նչ փոփոխություններ են սպասվում դեկտեմբերին ՀայաստանումԽաղաղության խոստումը դեռ խաղաղություն չէ․ Մհեր ԱվետիսյանՕդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա Ամուլսարի վերաբերյալ շատ ռիսկեր կան, որոնք իշխանությունն աչքաթող է անում. Արեգ ՍավգուլյանՊուտինը, Թրամփը և Սի Ծինփինը խաղաղության մասին հռչակագիր են ընդունել Անվճար դեղեր, վիրահատություններ և նոր ծրագրեր․ ինչ է փոխվել առողջապահության ոլորտում UFC-ն պայմանագիր կկնքի Նուրմագոմեդովի եղբոր հետ, նրանց նոր աստղեր են պետք․ Ծառուկյան Արևմուտքը հետխորհրդային պետություններին մեկը մյուսի հետևից փորձում է դարձնել հակառուսական օջախներ և օգտագործել իր գեոպոլիտիկ շահերի համար․ Մհեր ԱվետիսյանՄահացել է անմահ հերոս Ալբերտ Խառատյանի մայրըԲրիտանիան ավելի քան 1000 հեռահար հարվածային ԱԹՍ կտրամադրի Ուկրաինային Շիրակի մարզի Անի համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Մենք կհաստատենք խաղաղություն՝ առանց զիջումների և վերջ կդնենք Հայաստանում քաղաքական հետապնդումներին․ Արամ ՎարդևանյանՍիբիրյա՞ն, թե՞ չինական. ինչպես անիսոնի համով խմիչքները դարձան տարածված. «Փաստ»Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը 3-5 աստիճանով կնվազի Ալիևյան սահմանադրության պահանջը գալիս է Ադրբեջանից և իրական սպառնալիք է մեր անկախությանը․ Գառնիկ ԴավթյանԴեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. Փաշինյան Սա ալիևյան խաղաղություն չէ, սա ալիևյան սահմանադրություն է․ Լենա ՄաթևոսյանԴասագրքերը մինչև աշակերտին հասնելը պարտադիր պետք է փորձաքննության ենթարկվեն. Ատոմ ՄխիթարյանԵրեք օր, բազմաթիվ նոր տան պատմություններ․ Ամիօ բանկը՝ «Տուն էքսպո»-ում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 նոյեմբերի). Պելեի 1000-րդ գոլը, առաջին խաղալիք երկաթուղին, 71 միլիոն դոլարանոց նկարը. «Փաստ»Մենք դեռ սպասում ենք, որ Հայաստանը բացահայտի ավելի քան 200 զանգվածային գերեզմшնի տեղակայման վայրերը. Հաջիև Հինգ տարեկան աղջիկը պատահաբար կրակել է իր երեք տարեկան քրոջ վրաՀովհաննես Հովհաննիսյանը ևս 5 տարի կշարունակի լինել ԵՊՀ ռեկտոր ՀՀՄԱ-ն ներդնում է կայուն զարգացման միասնական ստանդարտ, որը կգնահատի Հայաստանի մետաղական հանքերի աշխատանքը․ Վարդան Ջհանյան Օմանի ափերի մոտ՝ Հորմուզի նեղուցում, տանկերը հարձակման է ենթարկվել Հայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. Միրզոյան Դասախոսները և ուսանողները պետք է տեր կանգնեն իրենց բուհերին. Լիլիթ ԱրզումանյանԲուդապեշտում «Total Chess» մրցաշարում Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Ռապորտին, Լևոն Արոնյանը՝ Մամեդյարովին Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանակ անցկացնելը. «Փաստ»Հայաստանը Զարգացման ֆրանսիական գործակալությունից 250 մլն եվրոյի վարկ կներգրավի Պատմությունը կերտում են անհատները․ Մհեր ԱվետիսյանՄեկնարկել է Սի Ծինփին-Դոնալդ Թրամփ հանդիպումը