Լսում ենք` պետք է պատրաստվել 2030 թվականին. Պուտին
ՔԱՂԱՔԱԿԱՆՌուսաստանը պարբերաբար լսում է եվրոպական առաջնորդների հայտարարությունները՝ մինչև 2030 թվականը ՌԴ-ի հետ պատերազմի նախապատրաստվելու մասին, այն դեպքում, երբ Մոսկվան որևէ ագրեսիվ մտադրություն չունի Եվրոպայի նկատմամբ։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մենք լսում ենք, թե ինչ են մեզ հեռարձակում եվրոպական առաջնորդները՝ պատերազմ, պատերազմ, պետք է պատրաստվել 2030 թվականին։ Մենք չենք պատրաստվում որևէ մեկի վրա հարձակվել, որպեսզի պատրաստվենք 2030 թվականին, իսկ նրանցից մենք անընդհատ լսում ենք»,- նշել է ՌԴ նախագահը։



