Քուշներ․ Թրամփը Պուտինին և Ծինփինին հայտնել է խաղաղության հասնելու պատրաստակամության մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Շենժենում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Չինաստանի նախագահ Սի Ծինփինին հայտնել է Ուկրաինայում խաղաղության հասնելու իր ցանկության և այդ նպատակով ակտիվ համագործակցելու պատրաստակամության մասին։ Այս մասին Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց և փեսա Ջարեդ Քուշները։
«Նախագահ Թրամփը Սթիվին (Ուիթքոֆին) և ինձ ուղարկեց այստեղ, իսկ հետո հանդիպման ընթացքում անձամբ զանգահարեց՝ պատմելու Շենժենում Սի Ծինփինի և Վլադիմիր Պուտինի հետ ունեցած խորհրդակցությունների մասին։ Նա երկուսին էլ շատ հստակ ուղերձ է հղել, որ ցանկանում է հասնել խաղաղության և պատրաստ է այդ նպատակով ակտիվորեն համագործակցել նրանց հետ»,- ասել է Քուշները։
Հետևեք մեզ՝ այստեղ



