Թրամփը հասկանում է Ղրիմի կամրջի վրա հարձակումներից Պուտինի զայրույթը
ՔԱՂԱՔԱԿԱՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հասկանում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դժգոհությունը Ղրիմի կամրջի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակումներից։ Այս մասին Թրամփը հայտարարել է NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Պուտինը չափազանց զայրացած էր Զելենսկիի վրա՝ Ղրիմի կամրջի վրա այդ հարձակման պատճառով։ Միանգամայն հասկանալի է, թե ինչու է Պուտինն այդպես արձագանքել»,- ասել է Թրամփը։
Ավելի վաղ՝ այսօր, Ռուսաստանի նախագահը Շենժենում հայտարարել էր, որ կամրջի վրա հարվածներից հետո հրադադարի շուրջ որևէ պայմանավորվածություն չի լինի՝ խոստանալով Կիևին ավելի «ցավոտ» պատասխան։
Նոյեմբերի 16-ին և 17-ին Ուկրաինայի զինված ուժերը հարվածներ են հասցրել Ղրիմի կամրջին, ինչի հետևանքով ժամանակավորապես դադարեցվել է գնացքների և ավտոմեքենաների երթևեկությունը։
ՌԴ քննչական կոմիտեն ահաբեկչության հատկանիշներով քրեական գործ է հարուցել։ Քննությունը պարզում է տեղի ունեցածի հանգամանքները և հանցագործությանը մասնակցություն ունեցած անձանց։
Հետևեք մեզ՝ այստեղ



