Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային Արևմոտքից 115 միլիարդ դոլար է անհրաժեշտ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինան ցանկանում է 2027 թվականի համար Արևմուտքից ստանալ 115 միլիարդ դոլարի ֆինանսավորում։ Այս մասին հայտարարել է Վլադիմիր Զելենսկին Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում։
«Ուկրաինային հաջորդ տարի անհրաժեշտ է 115 միլիարդ դոլար», – նրա խոսքերը մեջբերել է «Նովոստի Լայվ»-ը։
Նա կարծում է, որ այս գումարը գտնելը «մեծ մարտահրավեր» է։ Նա ասել է, որ Ուկրաինան ակնկալում էր ստանալ 45 միլիարդ դոլար, սակայն ռազմական ղեկավարության և Պաշտպանության նախարարության հետ խորհրդակցություններից հետո հայտնաբերվել է լրացուցիչ 70 միլիարդ դոլարի կարիք։
«Մենք արդեն ունենք դրական ազդանշաններ. 45 միլիարդ դոլար գումարած 45 միլիարդ դոլարը հավասար է 90 միլիարդ դոլարի։ Եվ 90 միլիարդ դոլարն ավելի մոտ է 115 միլիարդ դոլարին, քան 45 միլիարդ դոլարին։ Հետևաբար, մենք կգտնենք ևս 25 միլիարդ դոլար», – նրա խոսքերը մեջբերել է հրատարակությունը։
Միևնույն ժամանակ, Զելենսկին հայտարարել է, որ Կիևին նմանատիպ գումար կարող է անհրաժեշտ լինել 2028 թվականին։



