Կյանքից հեռացել է Մարինե Մարինոսյանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԽոր ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է մեր բուհի երկարամյա դասախոս Մարինե Մարինոսյանը:
Շուրջ չորս տասնամյակ իր փորձառու մանկավարժական-դասախոսական գործունեությամբ նա կրթել է մի քանի սերունդներ։
Ուսանողներն ու գործընկերները նրան կհիշեն որպես լուսավոր անհատականության և բանիմաց մասնագետի։
Մեր ցավակցությունն ու վշտակցությունն ենք հայտնում հարգարժան դասախոսի ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին։
Հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 19-ին՝ ժամը 18:00-20:00-ը: Հասցե՝ Նուբարաշեն 46:
Հուղարկավորությունը՝ նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին, նույն վայրից։



