Կիևի քաղաքապետ Կլիչկոն հայտնել է Դնեպրի վրայով անցնող երեք կամուրջների վնասման մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է Դնեպր գետի վրայով անցնող երեք կամուրջների վնասման մասին։
Ըստ նրա Telegram ալիքում հրապարակված գրառման՝ վնասվել են Պոդոլսկո-Վոսկրեսենսկի, Դարնիցկի և Յուժնի կամուրջները։ Առաջինը լիովին փակ է երթևեկության համար, մասնագետները ուսումնասիրում են երկրորդը, իսկ երրորդը բաց է միայն Դնեպրի ձախից աջ ափ անցումների համար։
«Մայրաքաղաքի ձախ և աջ ափերի միջև երթևեկության գերբեռնվածության պատճառով կոչ եմ անում բնակիչներին չմտնել քաղաք անձնական մեքենաներով, եթե դա բացարձակ անհրաժեշտություն չէ», – գրել է նա։
Ուկրաինական լրատվամիջոցները նախկինում հաղորդել էին Կիևում տեղի ունեցած պայթյունների մասին։



