Երևան, 20.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Не газуй, թե չէ կգնամ, ու դու կկորցնես քո ամենանվիրված կոլաբորանտին». Փաշինյանի ակնարկը Ալիևին․ Տաթևիկ Հայրապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է. «Փաշինյանի ակնարկը Ալիևին․ «Не газуй, թե չէ կգնամ, ու դու կկորցնես քո ամենանվիրված կոլաբորանտին»

«Փաշինյանը խաղադրույքի վրա է դրել իր կարիերան, բայց Բաքուն տպավորված չէ․․․»։ Այս վերնագրով հոդվածը հրապարակվել է Ադրբեջանի նախագահական ապարատի կողմից ուղղորդվող կայքում, որտեղ գրում են այն մասին, որ լսում են Փաշինյանի էմոցիոնալ հայտարարությունները, բայց սպասում են գործնական քայլերի։ Բաքուն անթաքույց ցույց է տալիս, որ ուղիղ միջամտում է Հայաստանի ներքին գործերին, իսկ «Քանդենք պետությունը» կուսակցության սուտի «ինքնիշխանները» ոչ միայն չեն հակադրվում այդ քաղաքականությանը, այլև այն առաջ տանողներն են։

Համաձայնելով Ալիևի պահանջով Սահմանադրությունը փոխելու պահանջին՝ Փաշինյանը փաստացի փակուղի է ստեղծել թե՛ Հայաստանի, թե՛ հայ հանրության համար։ Նման հանրաքվեն չի կարող դրական ելք ունենալ, դա ինքնիշխանությունը Բաքվի ձեռքը դնելու քայլ է։ Միգուցե Փաշինյանը դրան դեմ չէ․ դե, եթե իր իշխանությունը դրել է Ալիևի ձեռքին, ապա ինչո՞ւ ողջ պետության հետ այդպես չվարվի, չէ՞ որ խնդրի ընդլայնման դեպքում իր մեղքի և պատասխանատվության բաժինը կարող է նվազել։ Այդուհանդերձ, քանի որ նա ձեռք չբերեց Սահմանադրական մեծամասնություն,

հիմա Հայաստանի համար ստեղծված թակարդում հայտնվել է հենց ինքը՝ իր քաղաքական թիմի հետ միասին։
Ես հենց դրանով եմ պայմանավորում վերջին օրերի նրա գերագրեսիվ, արգահատելի վարքն ու խոսույթը։ Փաստացի, նա՝ թվացյալ թիվ մեկ «խաղաղասերը», ուղիղ պատերազմ է հայտարարում բոլոր նրանց, ովքեր ասում են, որ չեն ցանկանում հանձնվել Բաքվի կամքին։ Ի պատասխան հնչում է «մեռնենք էլ կհանձնվենք» փաստացի ձևակերպումը։ Իսկ արտահերթ ընտրությունների, հրաժարական տալու և նմանատիպ այլ հարցերով «մուտիտները» ոչ միայն ուղղված են մեր ընդդիմադիր դաշտին, այլև Բաքվին։ Քանի որ նույն Ալիևը, որն անխնա օգտագործում է Փաշինյանին Հայաստանի դեմ, կարող է նաև անխնա ուղղակի «անցնել» Փաշինյանի վրայով, վերջինս էլ փորձում է ազդակներ ուղարկել, որ այդպես չվարվի իր հետ։ Մեկ էլ տեսար՝ վեր կկենա, կգնա, բա Ալիևը էլ որտեղի՞ց է մեր քաղաքական դաշտում նման նվիրված ու հախուռն կոլաբորանտ գտնելու, որին պետք է ուղղի հայկական պետականության դեմ։

Ի ամփոփում՝ ընդդիմադիր դաշտում պետք է հնչի 3 տրամաբանական հարց։

Եթե «խաղաղության պայմանագիրը» իրոք բերում է խաղաղություն, ապա ինչո՞ւ նախաստորագրված պայմանագրի բազմակի խախտումները Ադրբեջանի կողմից որևէ պատասխանատվություն չեն ենթադրում։

Ինչո՞ւ 2025-ի գարնանը պայմանագրի տեքստի համաձայնեցումից հետո Ադրբեջանը որոշել էր գնալ նոր էսկալացիայի ՀՀ-ի դեմ։

Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն կառուցել պետական մակարդակով ատելության խոսքի և զավթողական ծրագրերի քարոզման պայմաններում։ Այսօր փաստացի Ադրբեջանում մի ողջ սերունդ մեծանում է՝ մտածելով, որ հարևան Հայաստանը իր «պատմական հայրենիքն» է։ Ինչպե՞ս է չեզոքացվում այս ռիսկը։

Հ․Գ․ Իմիջիայլոց, իր քաղաքական առաքելությունը այդ պայմանագրի հետ կապող ղեկավարը կհեռանար ասպարեզից հենց ընտրություններից հետո, չէ՞ որ նա անգամ պատերազմով էր սպառնացել՝ հանուն սահմանադրական մեծամասության…»:

«Не газуй, թե չէ կգնամ, ու դու կկորցնես քո ամենանվիրված կոլաբորանտին». Փաշինյանի ակնարկը Ալիևին․ Տաթևիկ Հայրապետյան Կիևի քաղաքապետ Կլիչկոն հայտնել է Դնեպրի վրայով անցնող երեք կամուրջների վնասման մասին39-ամյա Մեսսին ՄԼՍ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է Մասիսում «Dodge»-ը վրшերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բшխվել կայանված «Opel»-ին Շարունակվում են ՀՀ քաղաքացիների արտաքսումները․ նոր թռիչքՀ1-ի եթերում 670 հազար դրամից 5.2 միլիոն դրամ աշխատավարձ ստացողը սուտ է տարածում. պահանջում եմ բանավեճ. Դավիթ ՂազինյանԹրամփը ճնշում է գործադրել Պուտինի վրա․ Axios 15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցները Կենսաթոշակառուների հետվճարների վերաբերյալ կարևոր պարզաբանում՝ նախարարությունից Դավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարը 15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցները Տարբեր կարծիք ունենալը դեռ չի նշանակում թշնամի լինել․ Մհեր ԱվետիսյանՍամվել Կարապետյանը խորը կապ և պատասխանատվության զգացում ունի իր ժողովրդի հանդեպ, և նրա գործողությունները բխում են այդ ներքին համոզմունքից, ոչ թե արտաքին պարտավորությունից․ Դավիթ ՂազինյանԵրևանում՝ խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվել Քաղաքում առկա բոլոր խնդիրները իշխանության համակարգային տապալnւմների հետևանքն են. Տիգրան Աբրահամյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի առաջիկա առաջնահերթություններըՏարածաշրջանային բախումների եզրին. Արշակ Կարապետյանը՝ անվտանգության մեխանիզմների, 102-րդ ռազմաբազայի և արժանապատիվ պայքարի մասին․ «Փաստ»Փաշինյանին հարցեր տալը՝ այլևս ոչ թե անիմաստ, այլև կոլեգիալ համերաշխությանը հակասո՞ղ․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանի փորձը կարող է լավ հիմնավորում դառնալ Հայաստանում կենսաթոշակառուների գույքահարկի արտոնության պահանջի համար․ ԿամենդատյանԱշտարակ-Ուջան ավտոճանապարհին վարորդը «Լադա»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա վիրավnր Սամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ Միրզոյան«Ծննդյան վայր՝ Ադրբեջան». ինչու է այսպես նշվում արցախցիների նոր անձնագրերում Կյանքից հեռացել է Մարինե ՄարինոսյանըՊՆ-ն արձագանքել է բանակում մահերի թվի վերաբերյալ քննադատությանը ՊՆ-ն փորձում է հասարակական դիսկուրսից դուրս մղել ոչ մարտական պայմաններում բանակում զոհերի խնդիրը․ Մարիաննա ՂահրամանյանԶելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային Արևմոտքից 115 միլիարդ դոլար է անհրաժեշտ Պակիստանում ավտոբուսի և ավտոցիստեռնի բախմшն հետևանքով 10 մարդ է մահшցել Երևանում՝ խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվել Կենսաչափական փաստաթղթում «ծննդյան վայրը» նշման դաշտը կարգավորվում է ISO 3166 ստանդարտով․ ՆԳՆ պարզաբանում էԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներՇենքի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի, ևս երկուսը դեռևս փլատակների տակ են․ ԹբիլիսիԹրամփը հասկանում է Ղրիմի կամրջի վրա հարձակումներից Պուտինի զայրույթըAxios․ Իսրայելը կարող է միանալ Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությանը«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և մյուս զոհվածների հիշատակին նվիրված անկյուն կստեղծվիԻնչ եղանակ է սպասվում նոյեմբերի 20-ից 24-ինԴուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Ֆրանսիայում թոշակառուները դուրս են եկել փողոց՝ բողոքելու ցածր թոշակների դեմՆոյեմբերի 19/20 ջուր չի լինելու․ հասցեներՀանրապետությունում ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ավտոճանապարհներինՔուշներ․ Թրամփը Պուտինին և Ծինփինին հայտնել է խաղաղության հասնելու պատրաստակամության մասինԱԺ Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի պատասխանը ՊՆ հայտարարությանըՀանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողությունԵրևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենաՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնությունՍիսիանի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղումՍամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ ՄիրզոյանԿասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունըԼևոն Արոնյանը հաղթանակ է տարել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի նկատմամբՊուտինն ավարտել է իր երկօրյա այցը ՉինաստանԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել «Հեզբոլլահի» ֆինանսավորման հետ կապված կազմակերպությունների և անձանց նկատմամբ