ՌԴ-ի դեմ նոր պատժամիջnցներ սահմանելու ուղղությամբ ԵՄ-ի գործողություններն առանց պատշաճ պատասխանի չեն մնա. Զախարովա
ՔԱՂԱՔԱԿԱՆՌուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու ուղղությամբ Եվրամիության գործողություններն առանց պատշաճ պատասխանի չեն մնա։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Հակառուսական միակողմանի պատժամիջոցների ընդլայնման ուղղությամբ Եվրոպական միության գործողությունները, վստահեցնում եմ ձեզ, առանց պատշաճ պատասխանի չեն մնա»,- ընդգծել է դիվանագետը։



