Ինչ եղանակ սպասել դեկտեմբերին․ ձմեռը կսկսվի՞ խիստ ցրտերով
ԼԱՅՖԴեկտեմբերին Հայաստանում սպասվում է համեմատաբար մեղմ եղանակ՝ ջերմաստիճանային ցուցանիշները կանխատեսվում են կլիմայական նորմայից 1-2 աստիճան բարձր։ Միաժամանակ տեղումների քանակը սպասվում է սովորականից պակաս։ Այս մասին հայտնում է ՀՀ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Չնայած դրան՝ ամսվա ընթացքում հնարավոր են ցրտաշունչ օրեր, հատկապես երկրորդ կեսին։ Լեռնային շրջաններում կպահպանվեն ցածր ջերմաստիճանները, իսկ որոշ հատվածներում սպասվում են ձյան տեղումներ։
Երևանում նույնպես հնարավոր են ցուրտ գիշերներ, մառախուղ և տեղումներ։ Ընդհանուր առմամբ, դեկտեմբերը կանխատեսվում է համեմատաբար տաք և չոր, սակայն առանձին ցրտային ալիքների հավանականությունը պահպանվում է։
Past.am-ը հետևելու է եղանակային փոփոխություններին և առաջիկա կանխատեսումներին՝ ներկայացնելով, թե ինչպիսի ձմեռ է սպասվում Հայաստանում։



