Ի՞նչ է սպասվում ռուբլու փոխարժեքին 2027 թվականին
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ2027 թվականին ռուսական ռուբլու նկատմամբ դոլարի փոխարժեքի աստիճանական աճ է կանխատեսվում, ինչը կարող է նշանակել ռուսական արժույթի թուլացում։
Ռուսաստանի Կենտրոնական բանկի հարցմանը մասնակցած վերլուծաբանների կանխատեսմամբ՝ 2027 թվականին դոլարի միջին փոխարժեքը կարող է կազմել շուրջ 89,4 ռուբլի։ Իսկ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության գնահատմամբ՝ ցուցանիշը կարող է լինել 87,4 ռուբլու սահմաններում։
Փորձագետների գնահատմամբ՝ ռուբլու փոխարժեքի վրա հիմնական ազդեցություն կունենան նավթի համաշխարհային գները, Ռուսաստանի արտահանման ծավալները, միջազգային պատժամիջոցներն ու տնտեսական իրավիճակը։
Այսպիսով, 2027 թվականին ռուբլու աստիճանական արժեզրկման հավանականությունը բավականին բարձր է, սակայն կտրուկ անկման վերաբերյալ հստակ կանխատեսումներ չկան։
Past.am-ը կհետևի նաև ռուսական արժույթի նկատմամբ հայկական դրամի փոխարժեքի փոփոխություններին, քանի որ դրանք կարող են ազդեցություն ունենալ Ռուսաստանից Հայաստան կատարվող դրամական փոխանցումների և առևտրի վրա։



