Երևան, 20.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հայաստանում ճանապարհային վթարների հետ կապված նոր փոփոխություններ են նախատեսվում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունը նախատեսում է ձևավորել ճանապարհային անվտանգության տվյալների կառավարման միասնական համակարգ, որը հնարավորություն կտա մեկտեղել ճանապարհատրանսպորտային պատահարների, դրանց հետևանքով զոհված և վիրավորված անձանց, ճանապարհային ենթակառուցվածքի, վարչական իրավախախտումների և ապահովագրական հատուցումների վերաբերյալ տեղեկությունները։

 

Iravaban.net–ը ուսումնասիրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մշակած՝ ճանապարհային անվտանգության տվյալների կառավարման համակարգի ձևավորման, վարման և տվյալների ինտեգրման կարգը սահմանելու մասին նախագիծը և դրա հիմնավորումը՝ ներկայացնելով, թե ինչ նպատակով է առաջարկվում ստեղծել նոր համակարգ, ինչ տվյալներ են ներառվելու դրանում և ինչ փոփոխություններ կարող են լինել ճանապարհային անվտանգության կառավարման ոլորտում։

 

Ինչո՞ւ է անհրաժեշտ միասնական համակարգ ստեղծել

 

Ներկայումս ճանապարհային անվտանգության վերաբերյալ տվյալները հավաքագրվում և պահպանվում են տարբեր պետական մարմինների ու ոլորտային համակարգերի միջոցով։ Դրանք ներառում են պետական ճանապարհային մարմնի, Ներքին գործերի նախարարության, Առողջապահության նախարարության և ԱՊՊԱ համակարգի տեղեկատվական աղբյուրները։

 

Ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառման կարգը սահմանված է Կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի N 1410-Ն որոշմամբ։ Այն նախատեսում է պատահարների վերաբերյալ տվյալների հավաքագրում, վթարայնության վիճակի գնահատում, պատահարների պատճառների և դրանց նպաստող պայմանների ուսումնասիրություն ու վերլուծություն։

 

Սակայն ճանապարհային ենթակառուցվածքի տեխնիկական վիճակի, բժշկական օգնության արդյունքների և ապահովագրական հատուցումների վերաբերյալ տվյալները ձևավորվում են տարբեր իրավական և տեխնիկական պայմաններով։

 

Դրանց համադրումը դժվարանում է, քանի որ միասնականացված չեն տվյալների կազմը, նույնականացման եղանակները, փոխանցման պարբերականությունը, հասանելիության և ճշտման ընթացակարգերը։

 

Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ միասնական համակարգի բացակայությունը դժվարացնում է վթարավտանգ հատվածների բացահայտումը, ճանապարհային անվտանգության բարելավման միջոցառումների արդյունավետության գնահատումը և առկա ֆինանսական միջոցների օգտագործման առաջնահերթությունների որոշումը։

 

Ի՞նչ տվյալներ են ներառվելու համակարգում

 

Նախագծով առաջարկվում է ճանապարհային անվտանգության տվյալների կառավարման համակարգում ներառել տարբեր աղբյուրներից ստացվող և միմյանց լրացնող տեղեկություններ։

 

Մասնավորապես՝

 

  • ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ տվյալներ,
  • պատահարների հետևանքով զոհված և վիրավորված անձանց վերաբերյալ տեղեկություններ,
  • ճանապարհային ենթակառուցվածքի և ավտոմոբիլային ճանապարհների տեխնիկական վիճակի վերաբերյալ տվյալներ,
  • ճանապարհային երթևեկության բնագավառում արձանագրված վարչական իրավախախտումների վերաբերյալ տեղեկություններ,
  • բժշկական օգնության արդյունքների և տուժածների առողջական վիճակի վերաբերյալ տվյալներ,
  • ԱՊՊԱ համակարգի միջոցով ձևավորված՝ պատահարների, գույքային վնասների և ապահովագրական հատուցումների վերաբերյալ տեղեկություններ։

 

Այս տվյալների համադրումը հնարավորություն կտա ճանապարհային անվտանգության վիճակը գնահատել ոչ միայն պատահարների թվով, այլև դրանց տեղադիրքի, հետևանքների, պատճառների և ենթակառուցվածքի վիճակի համատեքստում։

 

Ո՞ր մարմիններն են պատասխանատու լինելու տվյալների կառավարման համար

 

Նախագծով սահմանվում են պետական ճանապարհային մարմնի, Ներքին գործերի նախարարության և Առողջապահության նախարարության լիազորությունները։

 

Առաջարկվում է կարգավորել նշված մարմինների միջև տվյալների փոխանցման, թարմացման, ճշտման և հասանելիության տրամադրման գործընթացները։

 

Կսահմանվեն նաև՝

 

  • տվյալների փոխանցման և թարմացման ժամկետները,
  • տվյալների հասանելիության տրամադրման և դադարեցման կարգը,
  • կրկնակի հաշվառման, թերի կամ անհամապատասխան տվյալների հայտնաբերման և ճշտման մեխանիզմները,
  • տեխնիկական խափանումների արձանագրման և վերացման ընթացակարգերը։

 

Առանձին կարգավորում է նախատեսվում ԱՊՊԱ տվյալների օգտագործման համար։ Դրանք կիրառվելու են ճանապարհատրանսպորտային պատահարների, գույքային վնասների և ապահովագրական հատուցումների վերաբերյալ համախմբված ցուցանիշների վերլուծության նպատակով։

 

Ինչպե՞ս են պաշտպանվելու անձնական և բժշկական տվյալները

 

Քանի որ համակարգում ներառվելու են նաև տուժած անձանց առողջական վիճակի և բժշկական օգնության վերաբերյալ տեղեկություններ, նախագծով նախատեսվում է պահպանել անձնական տվյալների, բժշկական գաղտնիքի և օրենքով պահպանվող այլ տեղեկությունների պաշտպանության պահանջները։

 

Միաժամանակ անհրաժեշտ է սահմանել առողջապահական տվյալների օգտագործման իրավական հիմքերը, ինչպես նաև ԱՊՊԱ տվյալների փոխանցման իրավական և տեխնիկական պայմանները։

 

Նախագծի հիմնավորման համաձայն՝ համապատասխան կարգավորումները պետք է համադրվեն ոլորտային իրավական ակտերով արդեն սահմանված պահանջների հետ՝ դրանց հակասություններ չստեղծելու պայմանով։

 

Որքա՞ն հաճախ են վերլուծվելու տվյալները

 

Նախագծով նախատեսվում է ապահովել ճանապարհային անվտանգության եռամսյակային, կիսամյակային և տարեկան վերլուծությունների իրականացումը։

 

Համակարգում հավաքագրված տվյալների հիման վրա հնարավոր կլինի բացահայտել ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության տեսանկյունից առավել ռիսկային հատվածները, գնահատել իրականացված բարելավման միջոցառումների արդյունավետությունը և պլանավորել հետագա աշխատանքները։

 

Բացի այդ, նախատեսվում է հաշվարկել ճանապարհատրանսպորտային պատահարների հանրային ծախսերը։

 

Այս տեղեկատվությունը կարող է օգտագործվել ճանապարհային անվտանգության ծրագրերի և խոշոր ենթակառուցվածքային նախագծերի տնտեսական գնահատման, ինչպես նաև ոլորտում իրականացվող քաղաքականության արդյունավետությունը չափելու համար։

 

Համակարգի ստեղծումը որքան կարժենա

 

Նախագծի ընդունման կապակցությամբ, ըստ հիմնավորման, անմիջապես լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտների ու ծախսերի փոփոխություն չի առաջանում։

 

Այնուամենայնիվ, համակարգի ներդրման արդյունքում պետական բյուջեում ակնկալվում են ծախսերի և եկամուտների փոփոխություններ։

 

Նախնական գնահատականներով՝ միասնական և ինտեգրված համակարգի ստեղծման ծրագիրը կարժենա շուրջ 450 հազար եվրո։

 

Հիմնավորման մեջ նշվում է, որ գումարը հաշվարկվել է դեռևս 2019 թվականին նախատեսված՝ տվյալների հավաքագրման և կառավարման համակարգի համար հաշվարկված արժեքի հիման վրա։ Համակարգի ստեղծման և շահագործման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների վերջնական չափը կորոշվի արդի պայմաններում նմանատիպ համակարգերի արժեքների ուսումնասիրությունից հետո։

 

Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում այլ իրավական ակտերում

 

Նոր համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ նախատեսվում է լրացումներ կատարել Կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի N 1410-Ն որոշման մեջ՝ ճանապարհատրանսպորտային պատահարների հաշվառման տվյալները նոր համակարգ փոխանցելու ընթացակարգերն ու ժամկետները սահմանելու նպատակով։

 

Անհրաժեշտություն կարող է առաջանալ նաև փոփոխություններ կամ լրացումներ կատարելու Առողջապահության նախարարի՝ 2026 թվականի մայիսի 26-ի N 42-Ն հրամանում՝ գնահատելով գործող իրավական հիմքերի բավարար լինելը և հաշվի առնելով բժշկական գաղտնիքի ու անձնական տվյալների պաշտպանության պահանջները։

Ռոմանոս Պետրոսյանի հետ բանավեճին պետք է Դավիթ Ղազինյանը մասնակցի․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Հայաստանում ճանապարհային վթարների հետ կապված նոր փոփոխություններ են նախատեսվում Պուտինը պшտերազմ է մղում ամբողջ Եվրոպայի դեմ. Մերց Ի՞նչ է սպասվում ռուբլու փոխարժեքին 2027 թվականին«Պալաչի» եղբայրը՝ ազատազրկված թմրամիջոցների իրացման գործով Ինչ եղանակ սպասել դեկտեմբերին․ ձմեռը կսկսվի՞ խիստ ցրտերովՍոֆթԿոնստրակտն ու Հայաստանի ֆրանսիական համալսարանը նոր հուշագիր են ստորագրելԱմիօ բանկն ու «Փարվանյան քոնսալթինգը» միավորում են հնարավորությունները՝ նպաստելու միջազգային բրենդների մուտքին ՀայաստանՍամվել Կարապետյանը, որը մեծ ներդրում է ունեցել հայ ժողովրդի կյանքում, այսօր գտնվում է բանտում միայն այն պատճառով, որ խոչընդոտում է ներկայիս իշխանություններին. տեսանյութ Փարիզի արվարձանում գտնվող 18-հարկանի բնակելի շենքում hրդեհ է բռնկվել. կա զnh և վիրավnրներ Դավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարը Երկուշաբթի կհրապարակվի Սահմանադրության նախագիծը. ՓաշինյանՌԴ-ի դեմ նոր պատժամիջnցներ սահմանելու ուղղությամբ ԵՄ-ի գործողություններն առանց պատշաճ պատասխանի չեն մնա. Զախարովա Փաշինյանը հեռանալու է. «Ուժեղ Հայաստանը» թույլ չի’ տալու Հայաստանում ալիևյան սահմանադրություն անցկացնել. Տիգրան ԱբրահամյանԵ՞րբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը․ ի՞նչ սպասել 2027 թվականինՍպասվում է առանց տեղումների եղանակ. oդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով «Не газуй, թե չէ կգնամ, ու դու կկորցնես քո ամենանվիրված կոլաբորանտին». Փաշինյանի ակնարկը Ալիևին․ Տաթևիկ Հայրապետյան Կիևի քաղաքապետ Կլիչկոն հայտնել է Դնեպրի վրայով անցնող երեք կամուրջների վնասման մասին39-ամյա Մեսսին ՄԼՍ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է Մասիսում «Dodge»-ը վրшերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բшխվել կայանված «Opel»-ին Շարունակվում են ՀՀ քաղաքացիների արտաքսումները․ նոր թռիչքՀ1-ի եթերում 670 հազար դրամից 5.2 միլիոն դրամ աշխատավարձ ստացողը սուտ է տարածում. պահանջում եմ բանավեճ. Դավիթ ՂազինյանԹրամփը ճնշում է գործադրել Պուտինի վրա․ Axios 15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցները Կենսաթոշակառուների հետվճարների վերաբերյալ կարևոր պարզաբանում՝ նախարարությունից Դավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարը 15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցները Տարբեր կարծիք ունենալը դեռ չի նշանակում թշնամի լինել․ Մհեր ԱվետիսյանՍամվել Կարապետյանը խորը կապ և պատասխանատվության զգացում ունի իր ժողովրդի հանդեպ, և նրա գործողությունները բխում են այդ ներքին համոզմունքից, ոչ թե արտաքին պարտավորությունից․ Դավիթ ՂազինյանԵրևանում՝ խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվել Քաղաքում առկա բոլոր խնդիրները իշխանության համակարգային տապալnւմների հետևանքն են. Տիգրան Աբրահամյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի առաջիկա առաջնահերթություններըՏարածաշրջանային բախումների եզրին. Արշակ Կարապետյանը՝ անվտանգության մեխանիզմների, 102-րդ ռազմաբազայի և արժանապատիվ պայքարի մասին․ «Փաստ»Փաշինյանին հարցեր տալը՝ այլևս ոչ թե անիմաստ, այլև կոլեգիալ համերաշխությանը հակասո՞ղ․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանի փորձը կարող է լավ հիմնավորում դառնալ Հայաստանում կենսաթոշակառուների գույքահարկի արտոնության պահանջի համար․ ԿամենդատյանԱշտարակ-Ուջան ավտոճանապարհին վարորդը «Լադա»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա վիրավnր Սամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ Միրզոյան«Ծննդյան վայր՝ Ադրբեջան». ինչու է այսպես նշվում արցախցիների նոր անձնագրերում Կյանքից հեռացել է Մարինե ՄարինոսյանըՊՆ-ն արձագանքել է բանակում մահերի թվի վերաբերյալ քննադատությանը ՊՆ-ն փորձում է հասարակական դիսկուրսից դուրս մղել ոչ մարտական պայմաններում բանակում զոհերի խնդիրը․ Մարիաննա ՂահրամանյանԶելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային Արևմոտքից 115 միլիարդ դոլար է անհրաժեշտ Պակիստանում ավտոբուսի և ավտոցիստեռնի բախմшն հետևանքով 10 մարդ է մահшցել Երևանում՝ խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվել Կենսաչափական փաստաթղթում «ծննդյան վայրը» նշման դաշտը կարգավորվում է ISO 3166 ստանդարտով․ ՆԳՆ պարզաբանում էԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներՇենքի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի, ևս երկուսը դեռևս փլատակների տակ են․ ԹբիլիսիԹրամփը հասկանում է Ղրիմի կամրջի վրա հարձակումներից Պուտինի զայրույթըAxios․ Իսրայելը կարող է միանալ Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությանը«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և մյուս զոհվածների հիշատակին նվիրված անկյուն կստեղծվի