Երևան, 21.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանն ամփոփել են կանաչ ձեռներեցության ծրագրի երրորդ փուլը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ucom-ի և Իմփաքթ Հաբ Երևանի համագործակցությամբ իրականացվող «Ucom Ֆելոուշիփ» ինկուբացիոն ծրագրի երրորդ փուլն ամփոփվել է մասնակիցների նախագծերի ներկայացմամբ և հաղթողների մրցանակաբաշխությամբ։ Միջոցառմանը ներկայացվել են բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված նախաձեռնություններ՝ տեքստիլի վերամշակման, բնապահպանական կրթության, ջրային ռեսուրսների և կլիմայի ոլորտներում։

Այս տարվա մասնակիցների գաղափարներն արտացոլում են բնապահպանական խնդիրների լուծման տարբեր մոտեցումներ։ Երևանում գործող Sweet Dreams և «Լաթե» նախաձեռնությունները զբաղվում են տեքստիլի վերամշակմամբ՝ ուշադրություն հրավիրելով նյութերի վերօգտագործման և թափոնների կրճատման հնարավորությունների վրա։ Գեղարքունիքի մարզի Step2Green նախագիծը կենտրոնացած է բնապահպանական կրթության վրա, իսկ Վարդենիսում իրականացվող River2Sevan նախաձեռնությունն անդրադառնում է ջրային ռեսուրսների և կլիմայի հետ կապված խնդիրներին։

«Մենք հավատում ենք, որ բնապահպանական խնդիրների լուծման համար անհրաժեշտ են ոչ միայն նոր տեխնոլոգիաներ, այլև մարդիկ, որոնք պատրաստ են իրենց գաղափարները վերածել իրական փոփոխությունների։ Մեզ համար հատկապես կարևոր է, որ այս նախաձեռնությունները զարգանում են ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի մարզերում՝ ստեղծելով նոր հնարավորություններ տեղական համայնքների համար։ Վստահ ենք, որ այս ծրագրի մասնակիցների հաջողությունները կարող են ոգեշնչել նաև այլ երիտասարդների՝ սեփական գաղափարներով նպաստելու Հայաստանի կայուն զարգացմանը»,– նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ծրագրի ութ ամիսների ընթացքում մասնակիցներն աշխատել են իրենց բիզնես գաղափարների զարգացման, նախագծերի կենսունակության բարձրացման և շուկա մուտք գործելու հնարավորությունների վրա։ Մասնագիտական խորհրդատվությունը, մենթորական աջակցությունն ու գործնական հանդիպումները նրանց օգնել են ավելի հստակ ձևակերպել իրենց նպատակներն ու նախագծերի զարգացման հաջորդ քայլերը։

«Շատ սերտ աշխատել ենք Ucom-ի հետ և ուրախ ենք, որ նման գործընկեր ունենք։ Հայաստանի համար կարևոր է զարգացնել բիզնեսներ, որոնք եկամուտ ստեղծելուն զուգահեռ լուծում են բնապահպանական խնդիրներ։ Այս ծրագրի միջոցով մենք օգնում ենք մասնակիցներին իրենց գաղափարները վերածել նման բիզնեսների՝ հասկանալ հաճախորդի կարիքները, մշակել կենսունակ բիզնես մոդել և գտնել գործընկերներ։

Իմփաքթ Հաբ Երևանի դերը թիմերին այս ճանապարհին աջակցելն է՝ գիտելիքներով, փորձով և կապերով։ Ծրագրի ավարտով սկսվում է այդ ամենը գործնականում կիրառելու փուլը, և մենք պատրաստ ենք շարունակել աշխատել մասնակիցների հետ, որպեսզի նրանց գաղափարները դառնան իրական արդյունքներ»,- ընդգծել է Իմթաքթ Հաբ Երևանի գլխավոր գործադիր տնօրեն Նազարեթ Սեֆերյանը։ 

Ամփոփիչ միջոցառմանը մասնակիցները մասնագիտական ժյուրիին ներկայացրեցին իրենց նախագծերը։ Բարձր գնահատելով թիմերի ներկայացրած գաղափարներն ու դրանց իրագործելիությունը՝ ժյուրին միաձայն որոշեց դրամական մրցանակներ շնորհել բոլոր չորս թիմերին։ 

«Ucom Ֆելոուշիփ» ինկուբացիոն ծրագիրն իրականացվում է Ucom-ի և Իմփաքթ Հաբ Երևանի համագործակցությամբ՝ նպատակ ունենալով Հայաստանում խթանել կանաչ ձեռներեցությունը և աջակցել բնապահպանական նորարարական լուծումներ առաջարկող բիզնեսների ձևավորմանը։ Ծրագրի երեք տարիների ընթացքում համագործակցությունը դարձել է նոր գաղափարների զարգացման և գործնական լուծումների ստեղծման հարթակ։

 

Հարի Քեյնը վիրահատվել է Հայաստանում կալանավորները պահվում են կյանքի համար վտանգ ներկայացնող պայմաններում. Ավետիք ՉալաբյանՌուսական կողմը շատ լավ պատկերացում ունի, թե հայկական տնտեսությունում ինչ է կատարվում. Հրայր ԿամենդատյանԹրամփը հայտնել է` ով է աշխարհի ամենահզոր մարդը Մի փոր հացով երկիր չեն փոխում. Արշակ Կարապետյան35-ամյա կինը մարդասպաններ է վարձել ամուսնու սիրուհուն վերացնելու համարՄեր երկրում իրավիճակը հեռու է իդեալական լինելուց․ Փեզեշքիան Եղվարդում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն Կիմ Չեն Ընն անպատասխան է թողել հանդիպելու Թրամփի առաջարկը Մահացել է ՀԱՀ-ի նախկին փոխնախագահ և «ՄԱԿ-Կանայք» կառույցի նախկին ղեկավար Ֆումզիլե Մլամբո-Նգկուկան Աղանդավորության ծավալուն մուտքը Հայաստան լի է վտանգներով. Արմեն ՄանվելյանՀիմա մենք առաջ ենք անցնում Խորհրդային Հայաստանի լավագույն ժամանակաշրջանից, մենք կառուցում ենք ավելի շատ բնակարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, քան Խորհրդային Միությունում. Նիկոլ Փաշինյան Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ-ի մեկնարկը. մենք մեր էլեկտրաէներգիայի ցանցը կապակցելու ենք Թուրքիայի և Ադրբեջանի ցանցերի հետ. Նիկոլ Փաշինյան Գրիշա Սարգսյանը Տաշքենդում ընթացող միջազգային մրցումներում 2 ոսկե մեդալ է նվաճել Իրաքում գազատարի պայթյnւնի հետևանքով 4 մարդ է զnhվել Հայաստանն այսօր կանգնած է աշխարհաքաղաքական բարդ ընտրության առաջ. Մհեր ԱվետիսյանԵ՞րբ զարդարել Ամանորի եղևնին 2027 թվականին․ որ օրերն են համարվում հաջողության և հարստության խորհրդանիշԻրանը լիովին պատրաստ է պшտերազմի, և եթե ԱՄՆ-ն չընդունի Թեհրանի կողմից ավելի վաղ ձևակերպված կարգավորման պայմանները. իրանցի պաշտոնյա Տելեկոմից մինչև ֆինտեխ, էներգետիկա, լոգիստիկա և ավելին. Team Group-ը Digitec-ում թվային նոր լուծումներ ու հարթակներ է ներկայացնումՍպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Իրաքում գազատարի պայթյnւնի հետևանքով 4 մարդ է զnhվել Սպորտի և արվեստի ամենագեղեցիկ համադրություններից մեկը. «Փաստ»Հայաստանի քարտեզը չի կարող ամբողջական համարվել քանի դեռ ադրբեջանական զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքում. Մարիաննա ՂահրամանյանՀայաստանի քարտեզը չի կարող ամբողջական համարվել քանի դեռ ադրբեջանական զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքում. Մարիաննա ՂահրամանյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 նոյեմբերի). Մարդու առաջին թռիչքը օդապարիկով. «Փաստ»«Բավարիան» մի քանի ամսով զրկվել է առաջատարից. ակումբը հայտարարություն է տարածել Իշխանությունները քաղաքական հետապնդումների նոր ալիք են սկսում. Արեգ ՍավգուլյանԶելենսկին վերջին շրջանում ԵՄ երկրների հետ սկսել է խոսել այնպես, կարծես դրանք իր սեփական վասալներն են. Զախարովա Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «BMW», «Mercedes»-ներ, երկու տրոլեյբուսներԱշխարհաքաղաքական հսկաների Շենժենի բենեֆիսն ու անկայուն աշխարհակարգի խորհրդանշական արտացոլումը. «Փաստ»ԵՄ կառույցները չեն գործադրում բավարար ջանքեր մեր երկրում մարդկանց իրավունքների պաշտպանության համար. Մենուա ՍողոմոնյանՄեր աշխատակիցները. Իշխան Պետրոսյան. տեսանյութ33-ամյա հարսը թունավորել է սկեսուրին՝ իր սենյակի դուռը առանց թակելու բացելու համարԱռասպելացված հին պատմությունների ու գաղափարախոսությունների տարասեռ համադրությունը. «Փաստ»Շենգավիթում գողացել են մեքենայի մոնիտորը, 1,5 միլիոն դրամ և այլ իրեր Թվային լուծումներ արտարժույթի շուկայում․ IDBank-ը և Rate.Trading-ը՝ DigiTec 2026-ին Բրազիլիայի հարավում փոթորկի հետևանքով զnhվել է 3 մարդ, վիրավnրվել՝ շուրջ 60 բնակիչ Ժամանակի ընթացքում Հայաստանը դուրս կգա և՛ ԵԱՏՄ-ից, և՛ ՀԱՊԿ-ից. ի՞նչ հետևանքների է պետք սպասել. «Փաստ»Հայ համայնքի տարիների հետևողական ջանքերն արդյունք են տվել․ Բաքվի բանտում պահվող հայ ռազմագերիներին շնորհվել է Նիցցայի պատվավոր քաղաքացու կոչում Հայ համայնքի տարիների հետևողական ջանքերն արդյունք են տվել․ Բաքվի բանտում պահվող հայ ռազմագերիներին շնորհվել է Նիցցայի պատվավոր քաղաքացու կոչում Ջուր չի լինելու. հասցեներ «Mercedes»-ը Պռոշյանում բախվել է գովազդային վահանակի սյանը, վիրավորները հարազատ եղբայրներ են. Shamshyan ՌԴ-ն հարվածել է Ուկրաինային. մանրամասներ Քաղաքացիներն արդեն ստանում են նոր սերնդի կենսաչափական անձնագրերը. ՆԳՆ «Նարեկիցս հետո հանուն մեր աղջիկների ապրեցինք». կրտսեր սերժանտ Նարեկ Սարգսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին Ջրականում. «Փաստ»Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ումՈ՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»«Գուցե իր հույսն արտահերթ ընտրոււթյունների իմաստով հանկարծակիությունն է, որ ընդդիմությունը չկարողանա համախմբվել». «Փաստ»Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամ կստեղծվի. նախագիծ. «Փաստ»Լավրովը խոստացել է պաշտպանել Ուկրաինայի ռուսախոսներին