Ավանդական ծիրանից մինչև արքայանարինջ և էկզոտիկ լայմ․ տեսանյութ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿապանի Սյունիք գյուղում բնակվող Ալբերտ Օհանջանյանը պատմում է իր 20-ամյա այգու պատմությունը, թե ինչպես անմշակ հողը պտղատու այգու վերածեց, ապա նաև արտադրություն հիմնեց։
Խորհրդային տարիներին Ուժանիսի կոլտնտեսությունը, թռչնաֆաբրիկան ու մսի կոմբինատը ղեկավարած, իսկ անկախացումից հետո սեփական բիզնեսներ հիմնած գյուղատնտեսը պնդում է՝ գյուղում միշտ զբաղմունք ու տուն պահելու հնարավորություն կա և հավելում՝ հաջողության հիմքում գործի նկատմամբ սերն է։
Աշխատասիրություն․ սա է Ալբերտ Օհանջանյանի կոչը երիտասարդներին։ Իր օրինակով է ապացուցում՝ քրտանաջան աշխատանքով կարելի է ցանկացած երազանք իրականացնել։



