Երևան, 21.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Գուցե իր հույսն արտահերթ ընտրոււթյունների իմաստով հանկարծակիությունն է, որ ընդդիմությունը չկարողանա համախմբվել». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Այն շտապողականությունը, որ տեսնում ենք, գալիս է ներքին օրակարգից։ Սահմանադրության հարցը ձգձգելը որևէ իմաստ չունի, գուցե նաև վնաս է տալիս, որովհետև խնդիրներ են ավելանալու։ Եթե գնում են Սահմանադրության փոփոխության ճանապարհով, որ հետո Ադրբեջանն էլ ստորագրի «Խաղաղության պայմանագիրը», գործընթացները ձգձգելու իմաստը կորչում է։ Իշխանության և ընդդիմության բոլոր հնարավոր դիրքավորումները պարզ են։ Եթե ընդդիմությունն էլ մնա իր դիրքերում, ապա իշխանությունը գործի կդնի երկրորդ տարբերակը՝ արտահերթ ընտրությունները։ Մյուս կողմից հետաձգվում են իշխանության մյուս նարատիվները, օրինակ՝ Եկեղեցու դեմ պայքարը սառեցված վիճակում է, TRIPP-ի հարցն առայժմ մնում է նախագծային մակարդակում և այլն։ Այս իրավիճակում Սահմանադրության փոփոխության հարցը դառնում է առաջնային, որ փորձեն գոնե այդտեղ հաջողության հասնել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանը, երբ անդրադառնում ենք Սահմանադրության փոփոխության շուրջ Նիկոլ Փաշինյանի շտապողականությանը։

Մյուս կողմից՝ «Խաղաղության պայմանագրի» ստորագրման հստակ նախապայմաններից չի հրաժարվում Ադրբեջանը։ «Եթե ադրբեջանական կողմից լիներ ազնիվ ձգտում, այդ թուղթը վաղուց ստորագրված կլիներ։ Բոլորը, վստահ եմ՝ նաև Նիկոլ Փաշինյանը, հասկանում են, որ ոչ մի պայմանագիր խաղաղություն չի երաշխավորում։ Վարկածներից մեկն է նաև, որ Ադրբեջանն ուզում է ցույց տալ՝ Հայաստանն է մերժող կողմը, ոչ կառուցողական դիրքորոշում ունի։ Իբր Ադրբեջանը պատրաստ է, իսկ Հայաստանը ձգձգում է։ Ադրբեջանն այս կերպ ձգտում է փաստարկներ ունենալ՝ արդարացնելու իր դիրքորոշումները Հայաստանի նկատմամբ, Արցախի հարցում և այլն, այսինքն՝ ցույց տալ, որ Հայաստանը միշտ ոչ կոնստրուկտիվ դիրքորոշում ունի։ Նա օգտվում է այն հանգամանքից, որ Հայաստանի իշխանությունները միշտ գնում են իրեն «ընդառաջ», և հերթով պահանջներ է դնում։ Իրենց տեսանկյունից՝ եթե ստացվում է, ինչո՞ւ չօգտվել այս իրավիճակից։ Ի վերջո, միշտ էլ կարելի է ստորագրել այդ թուղթը. եթե վիճակը լինի ոչ բարենպաստ Ադրբեջանի համար, պարտադրված լինեն ստորագրել, կստորագրեն այդ թուղթը»,-նկատում է մեր զրուցակիցը։

Նիկոլ Փաշինյանն էլ փորձում է «գործարքի» գնալ թե՛ խորհրդարանական ընդդիմության, թե՛ ժողովրդի հետ։ Օրերս առաջարկում էր գնալ նոր Սահմանադրության հանրաքվեի՝ հայտարարելով, որ դրա մերժման դեպքում հրաժարական կտա, իսկ ընդունման դեպքում հաջորդ ընտրություններին վարչապետի թեկնածու չի լինի։ «Դա հնարք է՝ կապված Սահմանադրության օգտին քարոզչության հետ։ Ասում է՝ Սահմանադրությունը փոխենք, որ պայմանագիր ստորագրենք։ Ով դրա դեմ է, ուրեմն, խաղաղության դեմ է։ Հարմար պահին կասի՝ ես ամեն ինչ արեցի, նույնիսկ ասացի, որ պատրաստ եմ հրաժարական տալ, համաձայն եմ, որ ժողովուրդը որոշի, ընդդիմությունը նույնիսկ դա չի ընդունում, մերժում է։ Նա այս ամենը դնելու է սեղանին՝ որպես Սահմանադրության օգտին քարոզչության փաստարկներ։ Ընդդիմությունը չի համաձայնի այդ առաջարկների հետ։ Շատ լավ գիտեն, որ այսօր կարող է մի բան ասել, վաղը՝ ուրիշ բան, վաղը չէ մյուս օրը՝ կատեգորիկ այլ բան։ Խորհրդարանում, պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին, թե դուք նման բան եք ասել, Փաշինյանն ասաց՝ շատ բան եմ ասել։ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն էր հակադարձ առաջարկ արել՝ նախ հրաժարական տուր, նոր վարչապետ և Կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրենք, հետո գնանք հանրաքվեի։ Բնական է, որ նման առաջարկն էլ Փաշինյանը չի ընդունի։ Յուրաքանչյուր կողմն իր քարոզչությունն է իրականացնում։ Նաև հաշվի առնենք, որ այս անգամ ընդդիմությունն ավելի ուժեղ ներկայացվածություն ունի, քան նախորդ խորհրդարանում։ Մինչ այս պահը որևիցե առիթ չի եղել ասելու, որ ընդդիմության ճամբարում ճեղքեր կան և այլն։ Առայժմ շատ հստակ է ընդդիմության դիրքորոշումը։ Մյուս կողմից՝ նաև Նիկոլ Փաշինյանն էլ գիտի ընտրությունների իրական արդյունքները։ Եթե գնա արտահերթ ընտրությունների, իր հույսն այն է, որ ընդդիմությունը չի հասցնի համախմբվել։ Արտահերթ ընտրությունների դեպքում նախընտրական քարոզչությանն ավելի քիչ ժամանակահատված է տրվում։ Գուցե իր հույսն արտահերթ ընտրությունների իմաստով հանկարծակիությունն է, որ ընդդիմությունը չկարողանա համախմբվել, իսկ նա էլ փորձի Ազգային ժողովում այս անգամ սահմանադրական մեծամասնություն ստանալ։ Ընդդիմությունը ենթադրաբար կանխատեսել է այս սցենարը, այդ պատճառով համախմբվում են, իրազեկման ակցիաներ անցկացնում»,-հավելում է նա։

Հայաստանի ներքին խնդիրներին ավելանում են արտաքին մարտահրավերները։ «Հընթացս Ռուսաստանն իր դիրքորոշումները խստացնելու է։ Արտաքին որևէ դրական ազդակ չի լինելու։ Ռուսական ասացվածք կա՝ «Русские долго запрягают, но быстро едут»։ Իմաստն այն է, որ երկար «գցումբռնում» են, բայց եթե հանգեցին որոշման, այն փոխել անհնար է։ Տեսեք՝ շատերն են մեղադրում Ռուսաստանին 2022 թվականին Ուկրաինայի դեմ պատերազմական գործողություններ սկսելու մեջ։ Բայց ամեն ինչ ձգվում էր տարիներ շարունակ։ Ռուսաստանը փորձում էր դիվանագիտական ճանապարհով հարցերը լուծել, չստացվեց, արդյունքում սկսվեցին ռազմական գործողություններ։ Նույն վիճակը, կարծես, Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում է։ Երկար ժամանակ փորձում էին հասկանալ, լեզու գտնել, սիրաշահել, բարի խոսքեր ասել՝ սկսած նրանից, որ Պուտինը ասում էր՝ Փաշինյանը դավաճան չէ, մի՛ մեղադրեք, բայց անցյալ տարվա ապրիլից, երբ Մոսկվայում հանդիպեցին Պուտինն ու Փաշինյանը, վիճակը սկսեց փոխվել։ Հայաստանի իշխանությունների առջև, ի դեմս Փաշինյանի, դնելու են հստակ պայմաններ՝ կա՛մ այսպես պետք է լինի, կա՛մ լինելու են միջոցներ՝ ուղղված Հայաստանի դեմ, որոնք, ցավոք, անդրադառնում են քաղաքացիների վրա։ Խնդիրն այսպես է դրված՝ կա՛մ մեզ հետ ես ու օգտվում ես այն բոլոր դիվիդենտներից, որոնք մեր ընկերությունը քեզ տալիս է, կա՛մ, եթե մեր թշնամիների հետ ես, ինչո՞ւ պետք է քեզ օգնենք, որ դու էլ, կոպիտ ասած, օգնես մեր թշնամիներին, նրանց կողքին կանգնես։ Իրենք չեն ասում՝ Հայաստա՛ն, արի, մեր կողքը կանգնի ու կռվի պատերազմում։ Նման անհեթեթ պահանջներ չեն դնում։ Բայց ասում են՝ եթե գնում ես ԵՄ, որի հետ, կարելի է ասել, սառը պատերազմի մեջ ենք, ինչո՞ւ պետք է օգնենք քեզ, որ այդ ճանապարհը շարունակես, իրենց կողքին կանգնես և զուգահեռ օգտվես նրանից, ինչը քեզ տալիս է ԵԱՏՄ-ն։ Այս իշխանությունները շատ են սիրում ասել «իրական Հայաստան» և այլն, բայց իրական քաղաքականության հետ մի քիչ խնդիր ունեն։ Օրինակ՝ Հայաստանը միշտ մեղադրում է ռուսներին, որ այս կամ այն բանը չեն արել։ Կա ՀԱՊԿ-ը՝ անվտանգության կազմակերպություն, որտեղ, բացի Հայաստանից ու Ռուսաստանից, կան Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։ Երբևէ լսե՞լ ենք, որ Ռուսաստանը դիմի այդ երկրներին, ասի՝ ինձ օգնեք Ուկրաինայի դեմ պատերազմում։ Չի ասել ու չի ասի, որովհետև, բացի փաստաթղթերից, կան նաև իրական հարաբերություններ։ Իսկ Փաշինյանը, սա հաշվի չառնելով, խառը վիճակ է ստեղծել, իսկ դա լավ տեղ չի տանում։ Չպետք է քո դաշնակցից պահանջես ավելին, քան նա այդ պահին կարող է անել։ ՀԱՊԿ երկրներից որևէ մեկը Ադրբեջանին պատերազմ չէր հայտարարելու, որովհետև իրենք էլ Ալիևի հետ ունեն նորմալ հարաբերություններ։ ՀԱՊԿ-ը մեզ առաջարկում էր զենք, զինավարժություններ, դիտորդական առաքելություն, դիվանագիտական աջակցություն, մոնիտորինգ։ Դրանից ավել ի՞նչ էր ուզում։ Հատկապես հետո Ադրբեջանին տարածքներ է «վերադարձնում» ու դրանով ընդունում, որ դրանք 30 տարի օկուպացված են եղել։ Փաշինյանն ինֆանտիլ դիրքորոշում է ի ցույց դնում՝ բոլորն ինձ պարտք են, ես ոչ մեկին ոչինչ պարտք չեմ։ Մեկ էլ հիշում ես ապրիլի 1-ին Պուտինի հետ հանդիպումը Մոսկվայում։ Փաշինյանը Պուտինին «բացատրում» էր՝ դե, մենք ժողովրդավարական երկիր ենք, բոլորը կարող են մասնակցել ընտրություններին և այլն։ Միջուկային գերտերության ղեկավարին «վերևից ներքև» ինչ-որ բաներ էր բացատրում։ Կամ՝ ինքնիշխա նու թյան թե ման։ Դա կար ծ ե ս «провинциал»-ի բարդույթ լինի, այսինքն՝ գիտես, որ իրականում շատ հնարավորություններ չունես, բայց վեր-վեր ես թռչում։ Եվրոպական երկրները, որոնք միավորված են ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի մեջ, իրենց սուվերենությունից ինչ-որ առումով հրաժարվել են, ընդհանուր արժույթ ունեն և այլն։ Տարբեր իմաստներով անվտանգային «բարձիկներ» են ստեղծում։ Ինքնասիրությանը վնասող որևէ բան չկա, եթե քո քաղաքացիների շահերից ելնելով, դաշինքների մեջ են ներգրավվում, պայմանավորվածություններ ձեռքբերում, համապատասխանեցնում ես քո քաղաքականությունը նրանց հետ, ումից ինչ-որ կախվածություն ունես»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լավրովը խոստացել է պաշտպանել Ուկրաինայի ռուսախոսներին Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ»Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ»Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի. «Փաստ»Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ»Ռուբիոն անհրաժեշտ է համարել ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ առաջնորդների պարբերական խորհրդակցություններըԱռաջին կուրսեցիների ուսման վարձը կփոխհատուցվի 100%-ով, ուսանողները կստանան նաև կեցության աջակցություն․ նոր նախագիծԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՄխիթարյա՞ն, թե՞ Սուչիչ. Կիվուն ընտրության առաջ է Ատալանտայի հետ խաղից առաջՀզոր փոթորիկը գրեթե ամբողջությամբ ավերել է Բրազիլիայի Տուպանսիրետան քաղաքըԱդրբեջանցիները փորձում են յուրացնել նաև Սպենդիարյանի «Ալմաստ» օպերանՏեղումները կլինեն ինտենսիվ․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 21-ից 25-ինԵրբ ամբողջ Հայաստանը մի թիմ էր․ Նիկիտա Սիմոնյանն ու «Արարատ-73»-ըԳազից մինչև գույքահարկ. սահմանամերձ բնակիչների արտոնությունները կերկարաձգվենՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըՀայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարինԱրցախցիները կարո՞ղ են ընտրել՝ անձնագրում նշվի Հայաստան, թե՞ Ադրբեջան Մի՛ սրտնեղեք «կիսատ» բառից, ձեր ամեն ինչն է կիսատ՝ խոստացված սահմանազատումը, խոստացված խաղաղությունը, հիմա էլ ուզում եք կիսատ դարձնել մեր Սահմանադրությունը. Մարիաննա ՂահրամանյանՎարդենյաց լեռնանցքում անձրև է տեղում․ հանրապետության բոլոր ավտոճանապարհները բաց ենՄայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողությունԼեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական 2 հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասինՍուտ N3․ ԵՊՀ ռեկտորի հաջորդ մանիպուլյացիան. Մենուա Սողոմոնյան«Առանց իր առաջարկի էլ իրեն կհեռացնենք» Կարապետյանի արձագանքը Փաշինյանի առաջարկինԱՄՆ-ն և Իսրայելը կարող են նոր հարձակում իրականացնել Իրանի վրաՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս ենՀՊԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Վան»-ին Այն մասին, թե ով է Հայաստանում փորձում շարունակ ահաբեկել մեր ժողովրդին, և ինչու է դա մինչև հիմա մասամբ ստացվել․ ՉալաբյանՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-21-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 22-ին նույնքան կնվազի Բառախաղի մի՛ դիմեք, ես խոսել եմ ԶՈւ-երում ոչ մարտական պայմաններում մահացության դեպքերից` ներկայացնելով պաշտոն, աղբյուր, դատախազությանը հղում արված տվյալներ. Մարիաննա ՂահրամանյանԻ գիտություն ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի աթոռը զավթած սուբյեկտիԱյսքան պատերազմներ բերած քաղաքական ուժը չի կարող խոսել խաղաղությունից․ տեսանյութՌուսական հրթիռներ են ընկել Լեհաստանի տարածքում․ կործանիչները բարձրացվել են օդ «Նոր Յալթա՞», թե՞ քաղաքական շոու. ի՞նչ է գրում համաշխարհային մամուլը Թրամփ–Սի–Պուտին պատմական հանդիպման մասինՌուսական գազի գնորդները կբախվեն առավելագույն գնաճի հետԱրման Աբովյանը հանդիպել է Շտեֆան Կոտրեի հետ. հանդիպման առանցքային թեման Գագիկ Ծառուկյանի ապօրինի կալանավորումն էր Ավանդական ծիրանից մինչև արքայանարինջ և էկզոտիկ լայմ․ տեսանյութ Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանն ամփոփել են կանաչ ձեռներեցության ծրագրի երրորդ փուլը Հայաստանում առանց դատավճռի կալանավորների թիվն աննախադեպ և անթույլատրելի բարձր է. Ավետիք ՉալաբյանՀարգում ենք Բաքվի և Երևանի ուղիղ երկխոսություն վարելը. կարգավորման ներկայիս փուլը մեկնարկել է հենց ռուսական կողմի նախաձեռնությամբ. Զախարովա Ողբերգական պայթյուն Թբիլիսիում․ Հայաստանը ցավակցություն է հայտնել Վրաստանին ՌԴ-ի հետ սահմանն ամբողջությամբ կփակվի․ հայտնի է այդ երկրի որոշման պատճառը Ռոմանոս Պետրոսյանի հետ բանավեճին պետք է Դավիթ Ղազինյանը մասնակցի․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Հայաստանում ճանապարհային վթարների հետ կապված նոր փոփոխություններ են նախատեսվում Պուտինը պшտերազմ է մղում ամբողջ Եվրոպայի դեմ. Մերց Ի՞նչ է սպասվում ռուբլու փոխարժեքին 2027 թվականին«Պալաչի» եղբայրը՝ ազատազրկված թմրամիջոցների իրացման գործով Ինչ եղանակ սպասել դեկտեմբերին․ ձմեռը կսկսվի՞ խիստ ցրտերովԱնկախության հռչակագիրը մեր ժողովրդի ծննդականն է. դրանից հրաժարվելն անթույլատրելի է. Արմեն ՄանվելյանՍոֆթԿոնստրակտն ու Հայաստանի ֆրանսիական համալսարանը նոր հուշագիր են ստորագրել