33-ամյա հարսը թունավորել է սկեսուրին՝ իր սենյակի դուռը առանց թակելու բացելու համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՄՆ Կալիֆորնիայում ընտանեկան վեճը վերածվել է ծանր միջադեպի։ 33-ամյա կինը, ըստ ներկայացված տեղեկությունների, որոշել է թունավորել սկեսուրին՝ այն բանից հետո, երբ վերջինս հերթական անգամ առանց թակելու բացել է իր սենյակի դուռը։
Կնոջ խոսքով՝ ինքը բազմիցս հարգալից կերպով բացատրել է սկեսուրին, որ իրեն դուր չի գալիս, երբ վերջինս առանց թույլտվության մտնում է իր սենյակ, հատկապես՝ առավոտյան ժամերին։ Սակայն, ինչպես պնդում է հարսը, սկեսուրը շարունակել է անտեսել իր խնդրանքները։
Իրավիճակը, ըստ պատմության, ավելի է սրվել, երբ կինը որոշել է ջրի մեջ թունավոր նյութ լցնել։ Նրա պնդմամբ՝ սկեսուրը խանդոտ և չար կին է, իսկ իրենց հարաբերությունները վաղուց լարված են եղել։
Ներկայումս սկեսուրը գտնվում է հիվանդանոցում։ Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։
Միջադեպի վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ, այդ թվում՝ կնոջ ձերբակալության, հնարավոր մեղադրանքի և օգտագործված թունավոր նյութի մասին տեղեկություններ դեռևս հայտնի չեն։
Past.am-ը հիշեցնում է, որ ընտանեկան կոնֆլիկտները, որքան էլ սրված լինեն, երբեք չեն կարող արդարացնել բռնությունն ու մարդու կյանքին սպառնացող գործողությունները։



