Երևան, 21.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հայաստանի քարտեզը չի կարող ամբողջական համարվել քանի դեռ ադրբեջանական զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքում. Մարիաննա Ղահրամանյան

ԲԼՈԳ
Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Եկեք հիշենք իրադարձությունները ոչ թե ՔՊ-ական մեկնաբանություններով, այլ ժամանակագրությամբ և դե ֆակտո իրավիճակով:

2020 թ. դեկտեմբեր, Սյունիք

44-օրյա աղետաբեր պատերազմից ընդամենը մեկ ամիս անց հայկական զինված ուժերը հետ քաշվեցին Սյունիքի մի շարք դիրքերից, ինչը նախատեսված չէր եռակողմ հայարարությամբ: Փոխվեցին ուժերի դասավորությունը, անվտանգության պայմանները, և ադրբեջանական զորքը հայտնվեց հայկական բնակավայրերի ու ռազմավարական նշանակության ճանապարհների անմիջական հարևանությամբ։

2021 թ. մայիսի 12, Սև լիճ, Վերին Շորժա, Կութ

Ադրբեջանական զինված ուժերը ներխուժեցին Հայաստանի ինքնիշխան տարածք։ Սյունիքի և Գեղարքունիքի ուղղություններով առաջխաղացում գրանցվեց, Ադրբեջանը գրավեց ռազմավարական բարձունքներ։ Բաց աղբյուրների տվյալներով՝ ադրբեջանական օկուպացիայի տակ անցած տարածքը մոտ 41 քառ. կմ էր։ Փաշինյանը խոստովանել է՝ տվել է չկրակելու հրաման, այն դեպքում, երբ հարձակումը ադրբեջանական սոցմեդիայով անոնսվում էր շուրջ երկու շաբաթ առաջ:

Եվս մեկ անգամ մեր անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող դիրքերի կորուստը փաստի առաջ կանգնեցրեց երկիրը։

2021 թ. աշուն, Գորիս-Կապան

Ադրբեջանի վերահսկողության տակ անցավ ռազմավարական նշանակության միջպետական ճանապարհի շուրջ 21 կիլոմետրանոց հատվածը։ Ադրբեջանական կողմը սկսեց սահմանային և մաքսային վերահսկողություն իրականացնել ճանապարհի այդ հատվածում։

Շուռնուխի մի հատվածն էլ մնաց Ադրբեջանի վերահսկողության տակ։

2021 թ. նոյեմբերի 15, Կապան-Ճակատեն

Ադրբեջանական կողմը անցակետ տեղադրեց իր վերահսկողության ներքո գտնվող Կապան-Ճակատեն ճանապարհին։ Վեց գյուղերի բնակիչների համար կարճ և հարմարավետ ճանապարհը դարձավ լուրջ անվտանգության խնդիր։ Մարդիկ ստիպված եղան օգտվել շատ ավելի երկար ու դժվարանցանելի այլընտրանքային ճանապարհներից։

2021թ. նոյեմբերի 14-16, Իշխանասար, Սյունիք

Ադրբեջանական հարձակման հետևանքով հայկական կողմը կորցրեց կարևոր դիրքերի նկատմամբ վերահսկողությունը:

2022թ. մարտ, Ներքին Հանդ

Ադրբեջանի հարձակումը և զավթումը Ներքին Հանդի ուղղությամբ

2022 թ. սեպտեմբերի 13-14, Սյունիք, Գեղարքունիք, Վայոց ձոր

Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում իրականացրեց Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա՝ Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի ուղղություններով։ Ադրբեջանական ուժերը գրավեցին նոր ռազմավարական դիրքեր և բարձունքներ, այդ թվում՝ Ջերմուկի ուղղությամբ։

2023 թ. մարտի 29-30, Տեղ գյուղի ուղղություն

Ադրբեջանական ուժերը մոտեցան Գորիսի Տեղ համայնքի սահմաններին։ Սահմանային հատվածներում հայկական հողատարածքներն ու արոտավայրերը հայտնվեցին ադրբեջանական վերահսկողության ներքո։

2023թ, Սոթք

2023թ. գարուն, ադրբեջանական կրակոցների պատճառով Սոթք հանքում հայկական կողմից բաց արդյունահանումը ընդհատվեց, այնուհետև Google Map-ի տվյալներով սահմանը փոխվեց՝ հօգուտ Ադրբեջանի:

2024 թ. ապրիլ-մայիս, Տավուշ

Պատերազմի սպառնալիքի և սահմանազատման գործընթացի անվան տակ հայկական կողմը հետ քաշեց ուժերը ռազմավարական դիրքերից: Ադրբեջանին անցավ շուրջ 6.5 քառ. կմ տարածք։

Այս ամենը շարունակական զիջողական քաղաքականության հետևանքն է:

Եվ այս փաստերն են այն կիսատության ապացույցը, որը չեք կարող հերքել, որքսն էլ մանիպուլյացիաներով: Պնդում եմ՝ Հայաստանի քարտեզը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ ադրբեջանական զինված ուժերը դուրս չեն եկել Հայաստանի ինքնիշխան տարածքից՝ բոլոր այն հատվածներից, որտեղ նրանք գտնվում են հենց հիմա, հենց այս պահին:

Հ.Գ. Տվյալները հիմնված են բաց աղբյուրների, ԶԼՄ-ների հրապարակումների վրա: CivilNet-ի 2025 թվականի հետաքննության համաձայն՝ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ է գտնվում Հայաստանի ինքնիշխան տարածքի առնվազն 241.4 քառ. կմ հատվածը:
Հայաստանի քարտեզը չի կարող ամբողջական համարվել քանի դեռ ադրբեջանական զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքում. Մարիաննա ՂահրամանյանՀայաստանի քարտեզը չի կարող ամբողջական համարվել քանի դեռ ադրբեջանական զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքում. Մարիաննա ՂահրամանյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 նոյեմբերի). Մարդու առաջին թռիչքը օդապարիկով. «Փաստ»«Բավարիան» մի քանի ամսով զրկվել է առաջատարից. ակումբը հայտարարություն է տարածել Իշխանությունները քաղաքական հետապնդումների նոր ալիք են սկսում. Արեգ ՍավգուլյանԶելենսկին վերջին շրջանում ԵՄ երկրների հետ սկսել է խոսել այնպես, կարծես դրանք իր սեփական վասալներն են. Զախարովա Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «BMW», «Mercedes»-ներ, երկու տրոլեյբուսներԱշխարհաքաղաքական հսկաների Շենժենի բենեֆիսն ու անկայուն աշխարհակարգի խորհրդանշական արտացոլումը. «Փաստ»ԵՄ կառույցները չեն գործադրում բավարար ջանքեր մեր երկրում մարդկանց իրավունքների պաշտպանության համար. Մենուա ՍողոմոնյանՄեր աշխատակիցները. Իշխան Պետրոսյան. տեսանյութ33-ամյա հարսը թունավորել է սկեսուրին՝ իր սենյակի դուռը առանց թակելու բացելու համարԱռասպելացված հին պատմությունների ու գաղափարախոսությունների տարասեռ համադրությունը. «Փաստ»Շենգավիթում գողացել են մեքենայի մոնիտորը, 1,5 միլիոն դրամ և այլ իրեր Թվային լուծումներ արտարժույթի շուկայում․ IDBank-ը և Rate.Trading-ը՝ DigiTec 2026-ին Բրազիլիայի հարավում փոթորկի հետևանքով զnhվել է 3 մարդ, վիրավnրվել՝ շուրջ 60 բնակիչ Ժամանակի ընթացքում Հայաստանը դուրս կգա և՛ ԵԱՏՄ-ից, և՛ ՀԱՊԿ-ից. ի՞նչ հետևանքների է պետք սպասել. «Փաստ»Հայ համայնքի տարիների հետևողական ջանքերն արդյունք են տվել․ Բաքվի բանտում պահվող հայ ռազմագերիներին շնորհվել է Նիցցայի պատվավոր քաղաքացու կոչում Հայ համայնքի տարիների հետևողական ջանքերն արդյունք են տվել․ Բաքվի բանտում պահվող հայ ռազմագերիներին շնորհվել է Նիցցայի պատվավոր քաղաքացու կոչում Ջուր չի լինելու. հասցեներ «Mercedes»-ը Պռոշյանում բախվել է գովազդային վահանակի սյանը, վիրավորները հարազատ եղբայրներ են. Shamshyan ՌԴ-ն հարվածել է Ուկրաինային. մանրամասներ Քաղաքացիներն արդեն ստանում են նոր սերնդի կենսաչափական անձնագրերը. ՆԳՆ «Նարեկիցս հետո հանուն մեր աղջիկների ապրեցինք». կրտսեր սերժանտ Նարեկ Սարգսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին Ջրականում. «Փաստ»Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ումՈ՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»«Գուցե իր հույսն արտահերթ ընտրոււթյունների իմաստով հանկարծակիությունն է, որ ընդդիմությունը չկարողանա համախմբվել». «Փաստ»Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամ կստեղծվի. նախագիծ. «Փաստ»Լավրովը խոստացել է պաշտպանել Ուկրաինայի ռուսախոսներին Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ»Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ»Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի. «Փաստ»Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ»Ռուբիոն անհրաժեշտ է համարել ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ առաջնորդների պարբերական խորհրդակցություններըԱռաջին կուրսեցիների ուսման վարձը կփոխհատուցվի 100%-ով, ուսանողները կստանան նաև կեցության աջակցություն․ նոր նախագիծԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՄխիթարյա՞ն, թե՞ Սուչիչ. Կիվուն ընտրության առաջ է Ատալանտայի հետ խաղից առաջՀզոր փոթորիկը գրեթե ամբողջությամբ ավերել է Բրազիլիայի Տուպանսիրետան քաղաքըԱդրբեջանցիները փորձում են յուրացնել նաև Սպենդիարյանի «Ալմաստ» օպերանՏեղումները կլինեն ինտենսիվ․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 21-ից 25-ինԵրբ ամբողջ Հայաստանը մի թիմ էր․ Նիկիտա Սիմոնյանն ու «Արարատ-73»-ըԳազից մինչև գույքահարկ. սահմանամերձ բնակիչների արտոնությունները կերկարաձգվենՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըՀայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարինԱրցախցիները կարո՞ղ են ընտրել՝ անձնագրում նշվի Հայաստան, թե՞ Ադրբեջան Մի՛ սրտնեղեք «կիսատ» բառից, ձեր ամեն ինչն է կիսատ՝ խոստացված սահմանազատումը, խոստացված խաղաղությունը, հիմա էլ ուզում եք կիսատ դարձնել մեր Սահմանադրությունը. Մարիաննա ՂահրամանյանՎարդենյաց լեռնանցքում անձրև է տեղում․ հանրապետության բոլոր ավտոճանապարհները բաց ենՄայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողությունԼեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական 2 հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասինՍուտ N3․ ԵՊՀ ռեկտորի հաջորդ մանիպուլյացիան. Մենուա Սողոմոնյան