Երևան, 21.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Տելեկոմից մինչև ֆինտեխ, էներգետիկա, լոգիստիկա և ավելին. Team Group-ը Digitec-ում թվային նոր լուծումներ ու հարթակներ է ներկայացնում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Team Group-ը Digitec-ի ռազմավարական գործընկերն է։ Նոյեմբերի 20-22-ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում անցկացվող տարածաշրջանի գլխավոր տեխնոլոգիական միջոցառման շրջանակում խումբը ներկայացնում է իր բազմաոլորտ տեխնոլոգիական էկոհամակարգը, ինչպես նաև դրա կազմում գործող ընկերությունների նորարարական լուծումներն ու ծառայությունները։

Հեռահաղորդակցությունից և ֆինտեխից մինչև տեղեկատվական տեխնոլոգիաներ, էներգետիկա, էլեկտրոնային առևտուր և լոգիստիկա. Team Group-ի ընկերությունները Digitec-ում այցելուներին առաջարկում են տարբեր ոլորտների արդիական պահանջներին համապատասխանող տեխնոլոգիական լուծումներ, նոր ծառայություններ և բիզնեսի զարգացման հնարավորություններ։

«Մենք զարգացնում ենք բիզնեսներ, որոնք ոչ միայն իրենց ոլորտներում են ստեղծում նոր արժեք, այլև փոխլրացնում և ուժեղացնում են միմյանց։ Տեխնոլոգիաները մեր գործունեության առանցքային բաղադրիչն են՝ անկախ նրանից՝ խոսքը հեռահաղորդակցության, ֆինանսական ծառայությունների, էներգետիկայի, թե լոգիստիկայի մասին է։ Digitec-ում ներկայացնում ենք այդ բազմաոլորտ փորձն ու լուծումները՝ ցույց տալու, թե ինչպես կարող են տեխնոլոգիաները բարելավել ծառայությունները, հեշտացնել մարդկանց առօրյան և նպաստել բիզնեսի զարգացմանը»,- նշում է Team Group-ի համահիմնադիր և տնօրեն Հայկ Եսայանը։

Digitec-ի այցելուները Team Group-ի տաղավարում հնարավորություն ունեն ծանոթանալու խմբի ընկերությունների առաջարկներին և նորություններին։

Team Telecom Armenia-ն ներկայացնում է նոր հեռահաղորդակցական առաջարկներ, այդ թվում՝ Cosmo Ultra փաթեթը, ավտոպարկի GPS կառավարման Team Fleet հարթակը, բացառիկ ֆիլմացանկով Team TV MAX-ը և այլ ծառայություններ, որոնք ուղղված են բաժանորդների թվային փորձի բարելավմանը։

Team Pay-ում այցելուները կարող են ծանոթանալ վճարումների ոլորտում ընկերության առաջարկներին՝ այդ թվում գույքահարկի և աղբահանության վճարումների վերաբերյալ հատուկ ակցիային։

Team Solutions-ը ցուցադրում է Between բազմաալիք հաղորդակցման հարթակը, որը մեկ միջավայրում միավորում է հեռախոսազանգերը, էլեկտրոնային փոստը, չաթերը, մեսենջերներն ու սոցիալական ցանցերից ստացվող հաղորդագրությունները՝ բիզնեսներին հնարավորություն տալով առավել արդյունավետ կազմակերպել հաճախորդների հետ հաղորդակցությունը։

Buy.am-ը ներկայացնում է առցանց գնումներն ավելի պարզ և հարմար դարձնելու հնարավորությունները։ Այցելուները կարող են ծանոթանալ խմբային պատվերի, մի քանի կետից միաժամանակ պատվիրելու, ինչպես նաև քեշբեքի հնարավորությամբ պատվերներն անձամբ վերցնելու առաջարկներին։

Team Energy-ի տաղավարում էլեկտրաէներգիայի արտադրության և մատակարարման ոլորտում իր գործունեությունն ու առաջարկներն են, էլեկտրամոբիլների լիցքավորման ենթակառուցվածքի հնարավորությունները, ինչպես նաև բիզնես և ինստիտուցիոնալ հաճախորդների համար նախատեսված էներգետիկ լուծումները։

Team Systems-ը ներկայացնում է էլեկտրատեխնիկական, ցածրահոս և ՏՏ համակարգերի նախագծման, սարքավորումների մատակարարման և համակարգերի ինտեգրման իր ծառայությունները՝ առաջարկելով համալիր լուծումներ տարբեր ոլորտների կազմակերպությունների համար։

Team Logistics-ը կարող են ծանոթանալ Գերմանիա-Հայաստան և հակառակ ուղղությամբ ամենշաբաթյա կանոնավոր բեռնափոխադրումների հնարավորություններին, ինչպես նաև լոքերների ցանցի առաջարկին։

Team Group-ի մասնակցությունը Digitec-ին արտացոլում է խմբի՝ տարբեր ոլորտներում տեխնոլոգիական զարգացմանը նպաստելու և նորարարական լուծումների կիրառումն ընդլայնելու շարունակական ձգտումը։ Միջոցառումը նաև հնարավորություն է ամրապնդելու գործընկերային կապերը, ձևավորելու նոր համագործակցություններ և ներկայացնելու այն հնարավորությունները, որոնք ստեղծվում են փոխկապակցված բիզնես էկոհամակարգի շրջանակում։

 

Իրանը լիովին պատրաստ է պшտերազմի, և եթե ԱՄՆ-ն չընդունի Թեհրանի կողմից ավելի վաղ ձևակերպված կարգավորման պայմանները. իրանցի պաշտոնյա Տելեկոմից մինչև ֆինտեխ, էներգետիկա, լոգիստիկա և ավելին. Team Group-ը Digitec-ում թվային նոր լուծումներ ու հարթակներ է ներկայացնումՍպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Իրաքում գազատարի պայթյnւնի հետևանքով 4 մարդ է զnhվել Սպորտի և արվեստի ամենագեղեցիկ համադրություններից մեկը. «Փաստ»Հայաստանի քարտեզը չի կարող ամբողջական համարվել քանի դեռ ադրբեջանական զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքում. Մարիաննա ՂահրամանյանՀայաստանի քարտեզը չի կարող ամբողջական համարվել քանի դեռ ադրբեջանական զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքում. Մարիաննա ՂահրամանյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 նոյեմբերի). Մարդու առաջին թռիչքը օդապարիկով. «Փաստ»«Բավարիան» մի քանի ամսով զրկվել է առաջատարից. ակումբը հայտարարություն է տարածել Իշխանությունները քաղաքական հետապնդումների նոր ալիք են սկսում. Արեգ ՍավգուլյանԶելենսկին վերջին շրջանում ԵՄ երկրների հետ սկսել է խոսել այնպես, կարծես դրանք իր սեփական վասալներն են. Զախարովա Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «BMW», «Mercedes»-ներ, երկու տրոլեյբուսներԱշխարհաքաղաքական հսկաների Շենժենի բենեֆիսն ու անկայուն աշխարհակարգի խորհրդանշական արտացոլումը. «Փաստ»ԵՄ կառույցները չեն գործադրում բավարար ջանքեր մեր երկրում մարդկանց իրավունքների պաշտպանության համար. Մենուա ՍողոմոնյանՄեր աշխատակիցները. Իշխան Պետրոսյան. տեսանյութ33-ամյա հարսը թունավորել է սկեսուրին՝ իր սենյակի դուռը առանց թակելու բացելու համարԱռասպելացված հին պատմությունների ու գաղափարախոսությունների տարասեռ համադրությունը. «Փաստ»Շենգավիթում գողացել են մեքենայի մոնիտորը, 1,5 միլիոն դրամ և այլ իրեր Թվային լուծումներ արտարժույթի շուկայում․ IDBank-ը և Rate.Trading-ը՝ DigiTec 2026-ին Բրազիլիայի հարավում փոթորկի հետևանքով զnhվել է 3 մարդ, վիրավnրվել՝ շուրջ 60 բնակիչ Ժամանակի ընթացքում Հայաստանը դուրս կգա և՛ ԵԱՏՄ-ից, և՛ ՀԱՊԿ-ից. ի՞նչ հետևանքների է պետք սպասել. «Փաստ»Հայ համայնքի տարիների հետևողական ջանքերն արդյունք են տվել․ Բաքվի բանտում պահվող հայ ռազմագերիներին շնորհվել է Նիցցայի պատվավոր քաղաքացու կոչում Հայ համայնքի տարիների հետևողական ջանքերն արդյունք են տվել․ Բաքվի բանտում պահվող հայ ռազմագերիներին շնորհվել է Նիցցայի պատվավոր քաղաքացու կոչում Ջուր չի լինելու. հասցեներ «Mercedes»-ը Պռոշյանում բախվել է գովազդային վահանակի սյանը, վիրավորները հարազատ եղբայրներ են. Shamshyan ՌԴ-ն հարվածել է Ուկրաինային. մանրամասներ Քաղաքացիներն արդեն ստանում են նոր սերնդի կենսաչափական անձնագրերը. ՆԳՆ «Նարեկիցս հետո հանուն մեր աղջիկների ապրեցինք». կրտսեր սերժանտ Նարեկ Սարգսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին Ջրականում. «Փաստ»Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ումՈ՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»«Գուցե իր հույսն արտահերթ ընտրոււթյունների իմաստով հանկարծակիությունն է, որ ընդդիմությունը չկարողանա համախմբվել». «Փաստ»Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամ կստեղծվի. նախագիծ. «Փաստ»Լավրովը խոստացել է պաշտպանել Ուկրաինայի ռուսախոսներին Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ»Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ»Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի. «Փաստ»Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ»Ռուբիոն անհրաժեշտ է համարել ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ առաջնորդների պարբերական խորհրդակցություններըԱռաջին կուրսեցիների ուսման վարձը կփոխհատուցվի 100%-ով, ուսանողները կստանան նաև կեցության աջակցություն․ նոր նախագիծԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՄխիթարյա՞ն, թե՞ Սուչիչ. Կիվուն ընտրության առաջ է Ատալանտայի հետ խաղից առաջՀզոր փոթորիկը գրեթե ամբողջությամբ ավերել է Բրազիլիայի Տուպանսիրետան քաղաքըԱդրբեջանցիները փորձում են յուրացնել նաև Սպենդիարյանի «Ալմաստ» օպերանՏեղումները կլինեն ինտենսիվ․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 21-ից 25-ինԵրբ ամբողջ Հայաստանը մի թիմ էր․ Նիկիտա Սիմոնյանն ու «Արարատ-73»-ըԳազից մինչև գույքահարկ. սահմանամերձ բնակիչների արտոնությունները կերկարաձգվենՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըՀայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարինԱրցախցիները կարո՞ղ են ընտրել՝ անձնագրում նշվի Հայաստան, թե՞ Ադրբեջան