Մեր երկրում իրավիճակը հեռու է իդեալական լինելուց․ Փեզեշքիան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ մտադիր չէ թաքցնել երկրի առկա խնդիրները կամ հասարակությանը դատարկ խոստումներ տալ։ Միևնույն ժամանակ նա վստահություն է հայտնել ներկայիս դժվարությունները հաղթահարելու Իրանի կարողության հարցում։
«Մեր երկրում իրավիճակը հեռու է իդեալական լինելուց։ Բայց դա ամենևին չի նշանակում, որ մենք ի վիճակի չենք հաղթահարել բոլոր դժվարությունները և դուրս գալ ստեղծված իրավիճակից», — ընդգծել է Փեզեշքիանը։
Իրանի նախագահը նշել է, որ կարևոր է համարում բացահայտ խոսել խնդիրների մասին՝ չթաքցնելով իրական դրությունը։



