Թրամփը հայտնել է` ով է աշխարհի ամենահզոր մարդը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատակով Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավար Սթիվեն Միլլերին անվանել է աշխարհի ամենահզոր մարդը։ Համապատասխան հայտարարությունն ամերիկացի առաջնորդն արել է իր նստավայրում կայացած ճեպազրույցի ժամանակ։
«Ի դեպ, հիմա այս սենյակում է գտնվում աշխարհի ամենահզոր մարդը՝ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սթիվեն Միլլերը», — ասել է Թրամփը լրագրողներին։
Միլլերը Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար է դարձել նոյեմբերի 9-ին՝ այդ պաշտոնում փոխարինելով Սյուզի Ուայլսին։



