Երևան, 21.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես

ՄՇԱԿՈՒՅԹ

Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ և աջակցությամբ՝ Ակրոպոլիսի թանգարանում բացվել է «Հին Հայաստան» խորագրով ցուցահանդեսը։ Այն Հայաստանի պատմության թանգարանի և Ակրոպոլիսի թանգարանի համագործակցության արդյունք է՝ իրականացված երկու երկրների համապատասխան նախարարությունների աջակցությամբ։

Ինչպես տեղեկանում ենք Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից, ցուցահանդեսը բացմանը ողջույնի խոսքերով հանդես են եկել Հունաստանի մշակույթի նախարար դոկտոր Լինա Մենդոնին և Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն դոկտոր Դավիթ Պողոսյանը և Ակրոպոլիսի թանգարանի գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Նիկոլայոս Ստամպոլիդիսը։

Հունաստանի մշակույթի նախարար Լինա Մենդոնին ողջունել է առաջին անգամ Հայաստանին նվիրված նման մասշտաբի ցուցահանդեսի կազմակերպումը, վերհիշել 2024 թ. դեկտեմբերին Հայաստան կատարած իր այցը, ինչպես նաև մեծապես կարևորել 2025 թ. ամռանը իր հրավերով ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի Աթենք կատարած այցը, որի ընթացքում շարունակվեցին ցուցահանդեսի կազմակերպման քննարկումները։ Նա ամդրադարձ է կատարել նման գիտական հենք ունեցող ցուցահանդեսների միջոցով պատմության տարբեր շրջանների լուսաբանման կարևորությանը մեր օրերում։

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը կարևորել է վերջին տարիներին երկու երկրների մշակութային համագործակցության խորացումը, ինչպես նաև ընդգծել ցուցահանդեսի դերը երկու երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների առավել սերտացման գործում։

Իր խոսքում դեսպան Տիգրան Մկրտչյանը նշել է, որ սա Ակրոպոլիսի թանգարանում Հայաստանին նվիրված երբևէ առաջին ցուցահանդեսն է, ինչպես նաև Հունաստանում նախաքրիստոնեական Հայաստանին նվիրված առաջին ցուցահանդեսն է։ Միաժամանակ դեսպան Մկրտչյանն ընդգծել է, որ այս ցուցահանդեսում ներկայացվում են շուրջ 200 ցուցանմուշներ և այդ առումով նույնպես այն բացառիկ է, քանի որ Հայաստանի պատմության թանգարանից այդչափ ցուցանմուշներ միաժամանակ չեն ուղարկվել ցուցադրության երկրից դուրս։ Նա հիշեցրել է, որ ցուցահանդեսի կազմակերպման քննարկումները սկսվել են 2024 թվականին, և որ ցուցահանդեսի սկզբնական շրջանակն ընդլայնվել է՝ ընդգծելու հին Հայաստանի և հունական աշխարհի միջև փոխադարձ ազդեցությունները։

Դոկտոր Դավիթ Պողոսյանը խոսել է հայ-հունական մշակութային հարաբերությունների համատեքստում Ակրոպոլիսի հարևանությամբ  ցուցահանդեսը ներկայացնելու խորհրդանշական նշանակության մասին։ Նա նշել է, որ Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուներից առարկաների ցուցադրումը Հունաստանի և Կիպրոսի թանգարաններից ընտրված շուրջ 28 նմուշների կողքին լույս է սփռում երկու հնագույն քաղաքակրթությունների միջև տեղի ունեցած մշակութային փոխանակումների վրա։ Նա շնորհակալություն է հայտնել դեսպանին նախաձեռնության համար, որը հիմք դրեց այս համագործակցությանը, և առանձնահատուկ նշել երկու թանգարանների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, որը կնքվել էր 2026 թվականի փետրվարին՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Հունաստան կատարած պետական ​​այցի ընթացքում։

Ակրոպոլիսի թանգարանի գլխավոր տնօրեն Նիկոլայոս Ստամպոլիդիսը մանրամասն ներկայացրել է ցուցահանդեսը՝ դրա հիմքում ընկած գաղափարը՝ սկսած ձևավորումից մինչև բովանդակություն։ Նա անդրադարձել է ինչպես հելենիստական շրջանում հայկական մշակույթի վրա հունական ազդեցությանը, այնպես էլ ավելի վաղ շրջանում՝ ուրարտական ազդեցությանը արևելյան Էգեյան ծովի հունական կղզիների մշակույթի վրա։

Արարողությանը ներկա են եղել Հունաստանի մշակույթի և Արտաքին գործերի նախարարությունների և այլ պետական կառույցների ներկայացուցիչներ, Հունաստանում հավատարմագրված դեսպաններ և դիվանագիտական ներկայացուցիչներ, տեղական ինքնակառավարման մարմինների, ակադեմիական և մշակութային շրջանակների ներկայացուցիչներ, հայ եկեղեցական բարձրագույն հոգևորականներ Հունաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սահակ եպիսկոպոս Եմիշյանը , Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Հունաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Խորեն եպիսկոպոս Առաքելյանը, Կրետե կղզու Սուրբ Կարապետ եկեղեցու հոգևոր տեսուչ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը և Հունաստանի Հայ Ավետարանական Եկեղեցու համայնքապետ հովիվ Վեր. Վիգէն Չոալաքեանը, ինչպես նաև Հունաստանի հայ համայնքի ներկայացուցիչներ։

Ցուցահանդեսը տևելու է նոյեմբերի 20 ից մինչև փետրվարի 28-ը։ Մուտքը ազատ է բոլոր այցելուների համար։

Ցուցահանդեսի ողջ ընթացքում Ակրոպոլիսի թանգարանում Հունաստանում ՀՀ դեսպանության միջնորդությամբ և աջակցությամբ ներկայացվելու է հայկական մշակութային տարբեր կատարումներ, հայկական դպրոցների այցելություններ, ինչպես նաև ներկայացվելու են հայկական խոհանոցային ավանդույթները։

Ցուցահանդեսի ողջ ընթացքը լայնածավալ գովազդվելու է Աթենքի ստորգետնյա կանգառներում և օդանավակայանում։

Ցուցահանդես բացումը արժանացել է ծավալուն լուսաբանման ինչպես հունական, այնպես էլ միջազգային մամուլի կողմից։


Հետևեք
 մեզ՝ այստեղ

Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի մոտակայքում 58-րդ ամերիկյան MQ-9 ԱԹՍ-ը խոցելու մասինՍպերցյանը վնասվածքից հետո վերադարձել է մարզադաշտ և հաղթել Ռոնալդուի ակումբի դեմ խաղումՊետք է պարզեցնել պղտոր ջուրը․ ընդունել սխալներն ու հասկանալ՝ ինչու է Հայաստանը հայտնվել այս իրավիճակում․ Մհեր ԱվետիսյանԹեհրանը ներկայացրել է իր ստորգետնյա «հրթիռային քաղաքը»Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ Ֆիննական ծոցում հրդեհ է բռնկվել ռուսական «Սպարտա II» բեռնանավի վրա Թեհրանը ներկայացրել է իր ստորգետնյա «հրթիռային քաղաքը» 13-ամյա աղջիկ էր կյանքից հեռացել, էներգետիներ էր խմել. ի՞նչ է հայտնի Շատ կարևոր է մեզ կրկին չգցել նույն վիճակի մեջ․ Փաշինյան Հարի Քեյնը վիրահատվել է Հայաստանում կալանավորները պահվում են կյանքի համար վտանգ ներկայացնող պայմաններում. Ավետիք ՉալաբյանՌուսական կողմը շատ լավ պատկերացում ունի, թե հայկական տնտեսությունում ինչ է կատարվում. Հրայր ԿամենդատյանԹրամփը հայտնել է` ով է աշխարհի ամենահզոր մարդը Մի փոր հացով երկիր չեն փոխում. Արշակ Կարապետյան35-ամյա կինը մարդասպաններ է վարձել ամուսնու սիրուհուն վերացնելու համարՄեր երկրում իրավիճակը հեռու է իդեալական լինելուց․ Փեզեշքիան Եղվարդում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն Կիմ Չեն Ընն անպատասխան է թողել հանդիպելու Թրամփի առաջարկը Մահացել է ՀԱՀ-ի նախկին փոխնախագահ և «ՄԱԿ-Կանայք» կառույցի նախկին ղեկավար Ֆումզիլե Մլամբո-Նգկուկան Աղանդավորության ծավալուն մուտքը Հայաստան լի է վտանգներով. Արմեն ՄանվելյանՀիմա մենք առաջ ենք անցնում Խորհրդային Հայաստանի լավագույն ժամանակաշրջանից, մենք կառուցում ենք ավելի շատ բնակարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, քան Խորհրդային Միությունում. Նիկոլ Փաշինյան Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ-ի մեկնարկը. մենք մեր էլեկտրաէներգիայի ցանցը կապակցելու ենք Թուրքիայի և Ադրբեջանի ցանցերի հետ. Նիկոլ Փաշինյան Գրիշա Սարգսյանը Տաշքենդում ընթացող միջազգային մրցումներում 2 ոսկե մեդալ է նվաճել Իրաքում գազատարի պայթյnւնի հետևանքով 4 մարդ է զnhվել Հայաստանն այսօր կանգնած է աշխարհաքաղաքական բարդ ընտրության առաջ. Մհեր ԱվետիսյանԵ՞րբ զարդարել Ամանորի եղևնին 2027 թվականին․ որ օրերն են համարվում հաջողության և հարստության խորհրդանիշԻրանը լիովին պատրաստ է պшտերազմի, և եթե ԱՄՆ-ն չընդունի Թեհրանի կողմից ավելի վաղ ձևակերպված կարգավորման պայմանները. իրանցի պաշտոնյա Տելեկոմից մինչև ֆինտեխ, էներգետիկա, լոգիստիկա և ավելին. Team Group-ը Digitec-ում թվային նոր լուծումներ ու հարթակներ է ներկայացնումՍպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Իրաքում գազատարի պայթյnւնի հետևանքով 4 մարդ է զnhվել Սպորտի և արվեստի ամենագեղեցիկ համադրություններից մեկը. «Փաստ»Հայաստանի քարտեզը չի կարող ամբողջական համարվել քանի դեռ ադրբեջանական զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքում. Մարիաննա ՂահրամանյանՀայաստանի քարտեզը չի կարող ամբողջական համարվել քանի դեռ ադրբեջանական զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքում. Մարիաննա ՂահրամանյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 նոյեմբերի). Մարդու առաջին թռիչքը օդապարիկով. «Փաստ»«Բավարիան» մի քանի ամսով զրկվել է առաջատարից. ակումբը հայտարարություն է տարածել Իշխանությունները քաղաքական հետապնդումների նոր ալիք են սկսում. Արեգ ՍավգուլյանԶելենսկին վերջին շրջանում ԵՄ երկրների հետ սկսել է խոսել այնպես, կարծես դրանք իր սեփական վասալներն են. Զախարովա Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «BMW», «Mercedes»-ներ, երկու տրոլեյբուսներԱշխարհաքաղաքական հսկաների Շենժենի բենեֆիսն ու անկայուն աշխարհակարգի խորհրդանշական արտացոլումը. «Փաստ»ԵՄ կառույցները չեն գործադրում բավարար ջանքեր մեր երկրում մարդկանց իրավունքների պաշտպանության համար. Մենուա ՍողոմոնյանՄեր աշխատակիցները. Իշխան Պետրոսյան. տեսանյութ33-ամյա հարսը թունավորել է սկեսուրին՝ իր սենյակի դուռը առանց թակելու բացելու համարԱռասպելացված հին պատմությունների ու գաղափարախոսությունների տարասեռ համադրությունը. «Փաստ»Շենգավիթում գողացել են մեքենայի մոնիտորը, 1,5 միլիոն դրամ և այլ իրեր Թվային լուծումներ արտարժույթի շուկայում․ IDBank-ը և Rate.Trading-ը՝ DigiTec 2026-ին Բրազիլիայի հարավում փոթորկի հետևանքով զnhվել է 3 մարդ, վիրավnրվել՝ շուրջ 60 բնակիչ Ժամանակի ընթացքում Հայաստանը դուրս կգա և՛ ԵԱՏՄ-ից, և՛ ՀԱՊԿ-ից. ի՞նչ հետևանքների է պետք սպասել. «Փաստ»Հայ համայնքի տարիների հետևողական ջանքերն արդյունք են տվել․ Բաքվի բանտում պահվող հայ ռազմագերիներին շնորհվել է Նիցցայի պատվավոր քաղաքացու կոչում Հայ համայնքի տարիների հետևողական ջանքերն արդյունք են տվել․ Բաքվի բանտում պահվող հայ ռազմագերիներին շնորհվել է Նիցցայի պատվավոր քաղաքացու կոչում