Շվեդիան շենգենյան վիզաներ չի տրամադրի ռուս մարզիկներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇվեդիան ռուս մարզիկներին շենգենյան վիզա չի տրամադրի՝ երկրի տարածքում անցկացվող մրցումներին մասնակցելու համար։ Այդ մասին հայտնել է Շվեդիայի միգրացիոն ծառայությունը։ Եվրոպական մի շարք երկրներ ավելի վաղ էին սահմանափակումներ մտցրել ռուս մարզիկների մուտքի նկատմամբ։ Մասնավորապես, Ֆինլանդիա մուտքի թույլտվություն չէին ստացել ռուս գեղասահորդները, որոնք պետք է մասնակցեին Չմշկասահքի միջազգային միության (ISU) «Գրան պրիի» փուլին։ Ավելի վաղ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների հերթական փաթեթի նախագիծը ներառելու է ռուս մարզիկներին վիզաների տրամադրումն արգելելու առաջարկ։



