Կոստանյանը Նեապոլում քննարկել է Իտալիայի հետ միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆոյեմբերի 20-ին Նեապոլում Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մաուրիցիո Գասպարիի հետ:
Զրուցակիցներն ընդգծել են խորհրդարանական դիվանագիտության կարևորությունը Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունների հետագա զարգացման գործում և քննարկել են միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգին և այս համատեքստում երկու երկրների միջև փոխգործակցությանն առնչվող հարցերի:
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ։



