Ինձ համար ամենակարևորն այն է, որ մեր նախագահն ինձ չնախատի. Պեսկով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ԱԽԿ գագաթնաժողովի շրջանակում իր հասցեին հնչեցրած գովեստի խոսքերը։
«Ինձ համար ամենակարևորն այն է, որ մեր նախագահն ինձ գոնե չնախատի», – «Վեստի»-ի լրագրող Պավել Զարուբինին ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։
Չինաստանի Շենժեն քաղաքում կայացած շփումների ընթացքում Դոնալդ Թրամփը մոտեցել է Դմիտրի Պեսկովին, թփթփացրել նրա ուսին և նշել, որ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարը «գերազանց է կատարում իր աշխատանքը»։
Ավելի ուշ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Թրամփի խոսքերը՝ Պեսկովն ասել է, որ հպարտ է Սպիտակ տան ղեկավարի կողմից իր աշխատանքին տրված բարձր գնահատականով։



